16:10
12/26/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Աշխարհում գործարար, հարուստ հայեր շատ կան, սակայն ոչ բոլորին կարող ենք անվանել Մեծ հայ:

2015-11-20 16:50

         

«Դե Ֆակտո» N113 (2015թ.)


       Հայոց ցեղասպանությունը ցավի անջնջելի հետք թողեց հայի հոգում, որը մշտապես ուղեկցում է նրան, վառ պահում պահանջատիրության զգացողությունը և հայրենիքը շեն պահելու հստակ դիրքորոշումը: Պապերի անցած ուղին, սովի, թշվառության ու հալածանքներով լի պատմությունները փոխանցվում են սերնդեսերունդ, վերապրվում և մեծ ցանկություն, մղում առաջացնում հնարավորն ու անհնարինն անելու նրանց արյամբ ներկված հողը` Մայր Հայրենիքը, ծաղկուն ու զարգացած տեսնելու:


      Աշխարհում գործարար, հարուստ հայեր շատ կան, սակայն ոչ բոլորին կարող ենք անվանել Մեծ հայ: Հայի լավագույն հատկանիշերն է ժառանգել ցեղասպանությունը վերապրողի զավակ, ամերիկահայ բարերար, Մեծ հայ Վահե Կարապետյանը, ով իր գործով հաստատում է անձնվեր հայրենասերի իր տեսակը: Հայաստանում, ԼՂՀ-ում նրա իրականացրած բարեգործական նախաձեռնություններն անթիվ են ու նշանակալի: Նա այն եզակի հայերից է, ով ամեն օր մտածում է ինչպես օգնել իր հայրենիքին, աջակցել իր ժողովրդին, անօթևան ընտանիքներին, երեխաներին դուրս բերել այդ վիճակից: Նա հավատում է Հայաստանի հզորացմանը, լուսավոր ապագային և համոզված է, որ Հայաստանը դառնալու է աշխարհի կենտրոնը:
Նրա լավատեսությունն ու համոզմունքները պետք է համակեն յուրաքանչյուր հայի հոգին, մենք ազգովի պետք է հավատանք, որ Աստծո ընտրյալ ժողովուրդն ենք և պետք է ունենանք հզոր, կայացած ու անսասան պետություն:


«Դե Ֆակտո» ամսագրի այս համարի կազմին ներկայացնում ենք մեծանուն հայ, բարերար Վահե Կարապետյանին, ով զտարյուն հայի իր տեսակով կհիացնի և իր հայրենասիրությունն ու լավատեսությունը կփոխանցի մեր ընթերցողին:



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...