10:00
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ընկերության նպատակն է նորացնել առկա տեխնիկան

2015-10-16 13:51

                             «Դե Ֆակտո» N112 (2015թ.)

«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն այս անգամ «էներգակարգաբերում» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ալբերտ Բաղդասարյանն է:


-Պարո՛ն Բաղդասարյան, կներկայացնե՞ք Ձեր անցած ուղին:


- Մասնագիտությամբ էներգետիկ եմ: Համակարգում աշխատում եմ 1974 թվականից: Աշխատել եմ տարբեր պաշտոններում` էլեկտրամոնտյոր, վարպետ, ավագ վարպետ, ինժեներ, գլխավոր ինժեներ, իսկ 1995 թվականին նշանակվել եմ Սևանի էլեկտրացանցում որպես տնօրեն: 2000 թվականին նշանակվել եմ Կենտրոնական էլեկտրացանցի գլխավոր տնօրեն, որի կազմում էր գտնվում Հայաստանի չորս մարզերի 32 էլ. ցանցերը (Կոտայք, Գեղարքունիք, Արմավիր և Արագածոտն): 2002 թվականին նշանակվել են Հրազդան ՋԷԿ-ում որպես գլխավոր տնօրեն, 2006 թվականին նշանակվել եմ 5-րդ բլոկի գլխավոր տնօրեն, 2007 թվականին նշանակվել եմ «Էներգակարգաբերում» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն, ուր մինչ օրս աշխատում եմ:


- Ի՞նչ աշխատանքներ են իրականացվում «էներգակարգաբերում» ՓԲԸ-ում:


-Էներգետիկայի բնագավառին անհրաժեշտ քիմիական տարբեր վերլուծություններ, մետաղների և եռակցվածքների հետազոտություններ, բարձրավոլտ ստուգողական փորձարկումներ, հիմնական սարքավորումների էներգետիկ բնութագրերի մշակում, վառելիքի տեսակարար ծախսերի նորմավորում և այլն: Կատարում ենք նաև մեր էներգահամակարգում օգտագործվող տրանսֆորմատորային յուղերի, մետաղական արտադրանքների, մալուխների, պաշտպանիչ միջոցների, տարատեսակ էլեկտրատեխնիկական սարքերի և նյութերի լաբորատոր փորձաքննություններ:


- Պարո՛ն Բաղդասարյան, ովքեր են Ձեր հիմնական պատվիրատուները:


- Մենք կատարում ենք աշխատանքներ մեր էներգահամակարգի գրեթե բոլոր ընկերություններում: Խոշոր պատվիրատուներից են ՀԱԷԿ-ը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը, «Որոտանի ՀԷԿՀ»-ն, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ը, «Երևանի ՋԷԿ»-ը, ինչպես նաև այլ կազմակերպություններ, որոնք ունեն վերը նշնած աշխատանքների պատվերներ:


- Ինչպե՞ս եք գնահատում Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատանքը: Հե՞շտ է աշխատել Երվանդ Զախարյանի հետ:


- Մեր ընկերության 100% բաժնետերը պետությունն է, կառավարումը կատարում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը, բազմափորձ նախարար Երվանդ Զախարյանի գլխավորությամբ, որն աչքի է ընկնում իր աշխատասիրությամբ, բարձր ինտելեկտով, պահանջկոտությամբ և ցանկացած հարց արագ և օպերատիվ լուծելու կարողությամբ: Ինձ համար մեծ պատիվ է աշխատել նման ղեկավարի գլխավորությամբ ցանկացած պաշտոնում: Ես գերազանց եմ գնահատում նախարարի և նախարարության աշխատանքը:


-Պարո՛ն Բաղդասարյան, կներկայացնե՞ք ընկերության առաջիկա ծրագրերը:


- Ծրագրեր ունենք նորացնելու մեր տեխնիկան և լաբորատոր սարքավորումները, քանի որ դրանք ձեռք են բերվել դեռ խորհրդային ժամանակներին: Նոր սարքավորումները կնպաստեն խնայել ժամանակը և որակը:

 

                                                                                                                                                                                                                                                                                                                Հարցազրույցը՝ Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...