03:55
12/27/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մամիկոն Ղազարյան

2015-09-18 15:19

                         «Դե Ֆակտո» N111 (2015թ.)

ՋՕԸ-երը ջրօգտագործողների կողմից իրավաբանական անձի կարգավիճակով կազմակերպություններ են, որոնք շահույթ չեն հետապնդում։

Յուրաքանչյուր ՋՕԸ-ի խնդիրը  ոռոգման համակարգը շահագործելը, պահպանելը, վերանորոգելը և սպասարկման տարածքի ջրօգտագործողներին ոռոգման ջուր մատակարարելն է,  իսկ ջրօգտագործողների հիմնական խնդիրը ոռոգման ջուր ընդունելն ու դրա դիմաց վճարումն կատարելն է։

Այսօր “Շիրակ” ՋՕԸ-ն սպասարկում է  իրականացնում է Շիրակի մարզի ամբողջ ոռոգելի հողատարածքներում ։ Որն է ընկերության գործունեության սկզբունքները,  ինչ  խնդիրներ, ինչ մտահաղացումներ և  ծրագրեր կան առաջիկայում,  կիմանանք  “Շիրակ” ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն  Մամիկոն Ղազարյանից։


-Պարո՛ն Ղազարյան, կխոսե՞ք  այս տարիների ընթացքում Ձեր կատարած աշխատանքներից։

-2009 թվականին մարզում  գործող  չորս՝  “Այգաբաց”, “Աջափնյակ”, “Շիրակ”  և  “Արագած”  ՋՕԸ-երի    վերակազմավորման   և  միաձուլման  միջոցով  հիմանադրվեց  “Շիրակ” ջրօգտագործողների  ընկերությունը։ Նույն   թվականի սեպտեմբեր  ամսին ընտրվել  եմ “Շիրակ”  ՋՕԸ-ի  գործադիր  տնօրեն ՝ ընկերության  վարչական  խորհրդի կողմից։ ՋՕԸ-ի սպասարկման  տարածքում ընդգրկված  է 58  համայնք և 22000 հա ոռոգելի հողատարածք։ Ունենք պայմանագիր կնքած 9560 ջրօգտագործողի հետ։

Իմ  ղեկավարած  տարիներին  ընկերությունը  էական  արդյունքների  է  հասել, ինչպես  ոռոգման  ջրի  ստացման, այնպես  էլ ոռոգման  համակարգի  շահագործման  և  պահպանման  գործում։

Գործադիր  մարմինն  այդ  տարիներին  համալրվել է  բարձր  մասնագիտական   որակավորում և աշխատանքի  փորձ  ունեցող    մասնագետներով։

Այս տարիներին ընկերությունը  ապահովել է տարեկան  բյուջեով  նախատեսված  եկամտային  և  ծախսային  ցուցանիշները, բարելավել  ծախսածածկման մակարդակը, բարձրացրել և ամրապնդել է ընկերության  և  ջրօգտագործողների  միջև  վստահությունը։

Եվ  պատահական  չէ, որ  “Շիրակ”  ՋՕԸ-ն ՀՀ տարածքում գործող  ՋՕԸ-երի շրջանում մշտապես  համարվել է  լավագույնը։  Մեր  գործունեության  բարձր  գնահատականն էր  նաև, որ  2014թ. սեպտեմբեր  ամսին  ՀՀ  նախագահի  հրամանագրով  ես  պարգևատրվեցի,  “Երախտագիտության”   մեդալով,  իսկ  պարգևատրման   մեջ  մեծ  դեր ուներ  ընկերության  անդամների   ներդրումը։

 Բնական է, որ  եթե  կա  աշխատանք,  կլինեն  նաև  թերություններ  և  բացթողումներ։

Ընկերության  համար  շարունակվում է մեծ  խնդիրներ հանդիսանալ  այն, որ  22,0 հազ. հա  ոռոգելի  հողերից  ոռոգվում է  ընդամենը  6-7  հազար հա։

Չնայած  բոլոր դժվարություններին, կարող եմ ասել, որ պատվով ենք կատարում մեր աշխատանքը։ Այսօր  “Շիրակ”  ՋՕԸ-ն  ամենախոշոր ջրօգտագործող ընկերություններից  է ՀՀ տարածքում։

-Ո՞րտեղից եք ջրառ իրականացնում  և ի՞նչ եղանակով։

- Մարզում  ոռոգվող   հողատարածքների  ոռոգման  համար  հիմնական  ջրաղբյուրներ  են  հանդիսանում  Կառնուտի, Մանթաշի, Սառնաղբյուրի  և  Վարդաքարի  ջրամբարները, ինչպես  նաև  ջրաղբյուր  է   Ախուրյան  գետը,    որը  սնվում է  Արփի  ջրամբարից։ Ընկերությունը ոռոգում իրականացնում է 85% ինքնահոս, 15% մեխանիկական եղանակով։ Կապսի   ջրամբարի  կառուցումից  հետո  հնարավորություն կլինի լրացուցիչ  կառուցել  նոր   ջրագծեր,  ոռոգելի  դարձնել  ևս  30 հազ հեկտար, ինչպես  նաև  ոռոգելի  դարձնել  մարզի  ևս  երեք  համայնքներ։

Ընկերությունը,  ներկա  վիճակում  գործող  85%  ինքնահոս  և  15%  մեխանիկական  եղանակով  ոռոգման  փոխարեն,  կունենա  շուրջ  90%  ինքնահոս  եղանակով  ոռոգում։

-Պարո՛ն Ղազարյան, առաջիկայում ընկերությունն ի՞նչ ծրագրեր է կյանքի կոչելու։

-Ընկերությունն  ունի   դեռևս  չլուծված  խնդիրներ և  առաջնահերթ  ծրագրեր  շատ  կան, հատկապես  ոռոգման  համակարգի  վերանորոգումների և  հիմնանորոգումների  իրականացման, մեքենայական  պարկի    հզորացման, ջրամբարների  և  ջրհան  կայանների  հուսալի  աշխատանքը  ապահովելու  ուղղությամբ։

 

Հարցազրույցը՝  Սյուզաննա Ղուկասյանի

 

 

 




Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...