15:58
12/26/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հայաստանը հարուստ է քաղցրահամ ջրի պաշարներով, ունի Սևանա լիճ, որն իր մեծությամբ աշխարհի երկրորդ քաղցրահամ լիճն է

2015-09-11 17:48

                                 «Դե Ֆակտո» N111 (2015թ.)

 

Քաղցրահամ ջուրն աշխարհում աստիճանաբար ձեռք է բերում  ռազմավարական նշանակություն և միջազգային հարաբերություններում դառնում է լուրջ քաղաքական գործոն։ Թեպետ այն համարվում է վերականգնվող ռեսուրս, բայց նրա պաշարներն արդեն դասվում են սպառվող ռեսուրսների շարքին, որովհետև գնալով ավելի շատ են աղտոտվում և կորցնում իրենց պիտանելիությունը, մեծանում են նրա օգտագործման ծավալները, թուլանում է վերարտադրությունը։

Հայաստանը հարուստ է քաղցրահամ ջրի պաշարներով, ունի Սևանա լիճ, որն իր մեծությամբ աշխարհի երկրորդ քաղցրահամ լիճն է։ Սակայն բնության յուրաքանչյուր պարգև պետք է պատշաճ կերպով պահպանել և փայփայել, որպեսզի բնությունը այն հետ չվերցնի։ Այդ գիտակցությամբ` ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեն ՀՀ կառավարության հետ համատեղ քայլեր է ձեռնարկում Հայաստանի ջրի պաշարներն  ամբարելու, կառավարելու և բաշխելու գործընթացն արդյունավետ իրականացնելու ուղղությամբ։ Սևանա լճից ջրի բացթողումները քչացնելու, ջրի կորուստները նվազագույնի  հասցնելու, մեխանիկական  եղանակով ոռոգման էլեկտրաէներգիայի ծախսը նվազեցնելու,  պետության բեռը թեթևացնելու նպատակով այժմ հանրապետությունում ակտիվորեն ընթանում են ջրամբարաշինության և ջրամատակարարման ինքնահոս համակարգին անցում կատարելու ծրագրերը։ Ջրային տնտեսության պետական կոմիտեն համախմբված և համակարգված աշխատանքներ է իրականացնում, ինչը նպատակային, արդյունավետ աշխատանքի վառ օրինակ է։

“Դե Ֆակտո” ամսագրի այս համարի առաջին էջին ներկայացնում ենք ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանին, ով առավել հանգամանալից կպատմի կոմիտեի կողմից իրականացվող ակտիվ աշխատանքների մասին։




Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...