15:56
12/26/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Նորիկ Գևորգյանին հաջողվել է Կիևում ձևավորել կուռ համայնք, ովքեր ի զորու են պաշտպանել ոչ միայն Ուկրաինայում ապրող հայերի շահերը, այլ նաև բարձր մակարդակով ներկայացնել հայ ժողովրդի ազգային շահերը։

2015-07-14 10:15

                        «Դե Ֆակտո» N109 (2015թ.

Ուկրաինայում ապրում են ավելի քան կես միլիոն հայեր, ովքեր այս պետության լիիրավ քաղաքացիներ են և իրենց ամենօրյա աշխատանքով բազմիցս ապացուցել են, որ ծառայում են այդ պետության զարգացմանն ու հեռանկարներին։ Նույնիսկ վերջին հանրահայտ մայդանում առաջին զոհն ազգությամբ հայ Սերգեյ Նիգոյանն էր,  իսկ սա նշանակում է, որ Ուկրաինայի հայերն անմասն չեն նաև երկրի ներսում տեղի ունեցող ներքաղաքական պրոցեսներից։ Ապրիլի 24-ին  Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցի շրջանակներում Ուկրաինայում և հատկապես Կիևում  տեղի ունեցան Հայոց եղեռնը դատապարտող ամենատարբեր միջոցառումներ, որոնց մասնակցում էին Ուկրաինայում ապրող և տաբեր սոցիալական դիրք ունեցող բազմաթիվ հայեր, ովքեր ապացուցեցին, որ ոչ միայն Ուկրաինայի քաղաքացիներ են, այլ նաև հայրենիքից հեռու ապրող, բայց հայրենիքի ճակատագրով և հոգսերով մտահոգ հայորդիներ։

Այս ամենն Ուկրաինայում  գործող հայկական համայնքի կազմակերպվածության և բանիմաց լիդերների աշխատանքի արդյունքն է։ Այս համարը նվիրելով Ուկրաինային և հատկապես Կիևի հայ համայնքին՝ փորձում ենք ներկայացնել օտար հողում հաջողությունների հասած, բայց իրենց ինքնությունը սրբորեն պահպանող մեր հայրենակիցներին Կիևի հայ համայնքի ղեկավար Նորիկ Գևորգյանի գլխավորությամբ։

Նորիկ Գևորգյանին հաջողվել է Կիևում ձևավորել կուռ համայնք, ովքեր ի զորու են պաշտպանել ոչ միայն Ուկրաինայում ապրող հայերի շահերը, այլ նաև բարձր մակարդակով ներկայացնել հայ ժողովրդի ազգային շահերը։

 Նորիկի և Ուկրաինայի հայկական համայնքի նախագահ Վիլեն Շատվորյանի ջանքերով, հայ համայնքի աջակցությամբ այս օրերին Կիևի կենտրոնում կառուցվում է հայկական եկեղեցի, գործում են տարբեր հայկական մշակութային օջախներ և արվում է ամեն բան հայրենիքից հեռու հայի տեսակը պաշտպանելու համար։ Շնորհակալ եմ իմ երիտասարդ ընկերներին, ովքեր հայրենիքից հեռու ապրում են այնպես, այն արժեքներով, ինչպես մենք Հայաստանում...

 

В Украине живут более полумиллиона армян, которые являются полноправными  гражданами этого государства и своим  ежедневным  трудом  доказывают, что они служат во имя развития и процветания этой страны.

На последнем знаменитом Майдане первой жервой стал армянин Сергей Нигоян, а это означает, что армяне Украины  не безучастны к вопросам  внутриполитическиой жизни страны.

24-ого апреля по всей Украине и, в частности,  в Киеве были проведены различные  мероприятия, приуроченные к 100-летию Геноцида армян в Османской Турции. В мероприятиях приняли участие живущие в Украине, принадлежащие к разным социальным слоям  армяне, которые доказали, что они не только граждане Украины, но и живя в  вдалеке от Армении, обеспокоены проблемами и судьбой свой родины.

Все это результат деятельности  действующих  в Украине  армянских  общин, а также  умелой  деятельности  их лидеров. Посвящая этот номер украинской  и, в частности,   Киевской армянской общине (КАО), мы пытаемся представить наших соотечественников, проживающих на чужбине, достигших успехов и  свято сохраняющих свою национальную идентичность во главе с председателем Киевской армянской общины Нориком  Геворгяном.

Норику Геворгяну в Киеве удалось сформировать крепкую общину, которая в силах не только защищать интересы проживающих  в Украине армян, но и с честью представлять на высоком уровне интересы армянского народа.

Усилиями председателя Киевской армянской общины  Норика Геворкяна, а также председателя Союза армян Украины Вилена Шатворяна, при поддержке Киевской армянской общины, в центре Киева строится армянская церковь, действуют различные армянские культурные центры и делается все, чтобы армяне сохранили свою принадлежность к языку, культуре, истории и традициям своей нации. Я благодарен своим друзьям, которые вдали  от родины живут  по таким  же ценностям, как и мы в Армении.

 




Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...