15:51
12/26/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
2015թվականը Հայոց Մեծ եղեռնի 100-ամյակի հիշատակման տարին է

2015-02-07 14:56

                                   «Դե Ֆակտո» N104 (2015թ.)

Տարին սկսվեց բավականին բուռն ու ողբերգական դեպքերով. մի կողմից սուլթանական Ադրբեջանը լարվածություն էր պահում հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանին՝ անընդհատ խախտելով հրադադարի ռեժիմը(չնայած Ադրբեջանը  կորուստներ կրեց և ամեն անգամ ետ շպրտվեց, այնուամենայնիվ մենք ևս ունեցանք մարդկային կորուստներ, քանզի մեր հայորդիներն իրենց կյանքի գնով պաշտպանեցին հայկական պետական սահմանը), մյուս կողմից տարեսկզբին Գյումրիում տեղի ունեցավ ողբերգական իրադարձություն, երբ ռուսական 102  ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը ամենայն դաժանությամբ գնդակահարեց մի ամբողջ ընտանիք, ինչն ուղղակի ցնցեց հայ և ռուս հասարակությանը։   Մենք՝ մեր  ժողովուրդը, և հատկապես գյումրեցիները,  ունեցանք այնքան բանականություն և սառնասրտություն, որ մեկ ստահակի պատճառով չգնացինք երկու պետությունների և ժողովուրդների դարավոր բարեկամության խզմանն ու հարաբերությունների մեջ սեպ խրելուն։

Չնայած այս դաժան ու լարված իրադարձություններին՝ տարին դեռ նոր է մեկնարկում և պետք է հույս ունենանք, լավատեսությամբ լցվենք, որ այն ավելի լավը կլինի մեր ժողովրդի և պետության համար։  2015թվականը  Հայոց Մեծ եղեռնի 100-ամյակի հիշատակման տարին է, երբ համայն հայության ուշադրությունը կենտրոնացած է լինելու մեր պատմության ամենաողբերգական  էջն աշխարհին ներկայացնելու և դրա արդարացի դատավճիռը պահանջելու վրա։ Այդ մասով ևս բավականին լարված է լինելու և մեր բոլոր ռեսուրսներն ու ուժերը պետք է կենտրոնացնել աշխարհին հնարավորինս պատշաճ մակարդակով ներկայանալու ուղղությամբ։

Հ.Գ. Յուրաքանչյուր տարվա սկզբին բոլորս պլանավորում ենք տարին՝ հույս ունենալով, որ այն լինելու է հաջողակ և երջանիկ տարի։  Ցանկանում եմ, որ տարին իսկապես լինի հաջողությունների և ձեռքբերումների տարի նախևառաջ մեր պետության և ժողովրդի համար։ Հաշվի առնելով, որ համաշխարհային քաղաքական վիճակը ևս լարված է, կցանկանայի, որ խոհեմությունը հաղթի արկածախնդրությանն ու նկրտումների բավարարմանը՝ մեծ պետությունների պարագայում, որպեսզի համամարդկային նոր աղետներ տեղի չունենան։

 




Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...