06:04
12/27/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Անցնող տարին ակտիվ էր ներքաղաքական և աշխարհաքաղաքական զարգացումներով

2014-12-30 13:36

                       «Դե Ֆակտո» N101 (2014թ.)

Ամփոփելով անցնող տարին՝ յուրաքանչյուր տարի  փորձում ենք գնահատականներ տալ, թե այն ինչպիսին էր մեր կյանքում՝ մեր ընտանիքի ու պետության համար։ Ամփոփելով անցնող տարին՝ պետք է նկատել, որ այն Հայաստանի համար ավելի շատ պատերազմական, ռազմական գործողությունների տարի էր, քան խաղաղության։ Ցավոք այսօր հարևանի հրադադարի ռեժիմը խախտելու ընթացքում ունեցանք մարդկային կորուստներ. հայ երիտասարդներ, ովքեր իրենց կյանքի գնով պահպանեցին մեր երկրի անդորրն ու անվտանգությունը։ Հետադարձ հայացք գցելով անցնող տարուն և փորձելով ամփոփել այն, պետք է արձանագրենք, որ անցնող տարվա գլխավոր գործող անձը՝ ասել է, թե տարվա մարդը՝  հայ զինվորն է,  այն երիտասարդը, ով կանգնած է պետության առաջին գծում։

“Դե ֆակտո” ամսագիրը  2014 թվականի “Տարվա մարդ” է ճանաչել երիտասարդ Արմեն Հովհաննիսյանին, ով իր կյանքը զոհեց հանուն հայրենիքի։ Մենք գլուխ ենք խոնարհում բոլոր զոհվածների  շիրիմների առջև, ովքեր անցնող տարվա ընթացքում ուղղակիորեն սխրանք գործեցին։

Պետք է նկատել, որ անցնող տարին ակտիվ էր նաև ներքաղաքական և աշխարհաքաղաքական զարգացումներով, բայց այս ամենը խամրում է մեր զոհված տղաների սխրանքի առջև և դա է պատճառը, որ անտեսելով աշխարհաքաղաքական և Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող կարևորագույն իրադարձությունները՝ այնուամենայնիվ մեր ամսագիրը “Տարվա մարդ” է ճանաչում հայ զինվորին։

Հ.Գ. Անցնող տարվա կարևորագույն իրադարձություններից մեկը, որին չենք կարող չանդրադառնալ, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի ինտեգրումն էր։ Սա կարևոր աշխարհաքաղաքական որոշում էր, որը կայացրեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Սա այնքան միանշանակ որոշում էր Հայաստանի ապագայի համար, որ նույնիսկ ընդդիմադիր հարթակը փաստացի համաձայնություն տվեց նախագահի արտաքին քաղաքականության այս վեկտորին։

Մյուս կարևորագույն խնդիրը Հայաստանի ներքաղաքական կյանքում վարչապետի փոփոխությունն էր. Տիգրան Սարգսյանին փոխարինելու եկավ Հովիկ Աբրահամյանը, ինչը առաջին հայացքից թվում էր, թե անձերի փոփոխություն է, բայց իրականում պատկերացումների, մտածելակերպի և քաղաքական համակարգի փոփոխությունն էր, որի դրական և բացասական պտուղները կքաղենք 2015 թվականին։

Շնորհավորում եմ բոլորիս Ամանորը և ցանկանում, որ ապագայում ստիպված չլինենք մեր երիտասարդ ընկերների կյանքի գնով պահպանել մեր պետության և ժողովրդի անդորրը



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...