05:46
12/27/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մեծարանքի և խորին հարգանքի են արժանի արցախյան հերոսամարտում մարտնչած ազատամարտիկները

2014-12-01 14:46

                                  «Դե Ֆակտո» N101 (2014թ.)

Արցախյան ազատամարտը Հայաստանի նորագույն պատմության հերոսական էջերից է, որում հայ ժողովրդի հաղթանակը  Հայաստանի Անկախ Հանրապետության խաղաղ երկնքի իրական գրավականն է։ Հաղթանակեց հայի հայրենասիրական ոգին, որը, վստահ եմ, այսօր էլ ապրում է մեր մեջ և պատրաստ է նույն ուժգնությամբ արձագանքել ցանկացած ոտնձգության։
Մեծարանքի և խորին հարգանքի են արժանի արցախյան հերոսամարտում մարտնչած ազատամարտիկները, որոնցից շատերը զոհվեցին, իսկ մի մասն էլ այսօր ապրում է մեր կողքին, շարունակում է իր ծառայությունը հայրենիքին` զբաղեցնելով զինվորական տարբեր պաշտոններ։ Շատ կարևոր է ազատամարտիկների և նրանց ընտանիքների խնդիրներին արագ արձագանքելը` բարձր գնահատելով նրանց անձնվիրությունը և կյանքի գնով հայրենիքը պաշտպանելու մղումը։
 Խոսելով արցախյան պատերազմի մասին` չենք կարող չհիշել սպարապետ Վազգեն Սարգսյանին, ով պատերազմից հետո նույնպես շարունակեց իր նվիրական գործը. ստեղծեց Երկրապահ կամավորականների միությունը` համախմբելով բոլոր հրամանատարներին այդ կառույցի շուրջ։ Նրա գործը լավագույնս շարունակեց արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, ստանձնեց ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնը և ում ջանքերով  ՀՀ-ում ստեղծվեց և ընդունվեց Երկրապահ կամավորականների մասին օրենքը։

“Դե Ֆակտո” ամսագրի այս համարի գլխավոր հարցազրույցի հյուրը ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս,  գեներալ-լեյտենանտ, ՀՀ և ԼՂՀ  “Մարտական Խաչ” Առաջին Աստիճանի շքանշանակիր, ՀՀ ԵԿՄ, “Սպարապետ Վազգեն Սարգսյան” շքանշանի ասպետ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանն է, ում հետ հարզազրույցում ևս մեկ անգամ հիշում և բացահայտում ենք արցախյան պատերազմի հերոսական  էջերը, ինչպես նաև զրուցում ենք ԵԿՄ այսօրվա գործունեության և ձեռքբերումների մասին։




Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...