15:38
09/23/2019
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
«Դե Ֆակտո» ամսագրի այս համարի կազմին ներկայացնում ենք Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանին

2014-10-11 13:36

                                «Դե Ֆակտո» N 100 (2014թ.)

Սեպտեմբեր ամիսն առանձնահատուկ է հայերիս համար, քանի որ այս ամսի 21-ին  ազգովի նշում ենք ՀՀ անկախության տոնը, որն ամփոփում է իր մեջ բոլորիս երազանքներն ու սպասումները։

Այս տարի տոնում ենք ՀՀ անկախության 23-ամյակը։  Ամեն տարի այս օրը հետադարձ հայացք ենք գցում դեպի անցյալ, վերլուծում` ինչ ճանապարհ ենք անցել, ինչ հաջողություններ ու բացթողումներ ենք ունեցել և անմիջապես ծրագրում մեր ներկան և ապագան ավելի խաղաղ ու բարեկեցիկ դարձնել։  23 տարիների ընթացքում մեր պետությունը զարգացման մեծ ճանապարհ է  անցել, և այսօր, ի թիվս այլ առաջնահերթությունների,  իր առջև խնդիր է դրել նաև խթանել տարածքների համաչափ զարգացմանը։ Այդ նպատակով պետության ուշադրության կենտրոնում են ՀՀ մարզերը, որտեղ իրականացվում են դրանց զարգացմանն ուղղված բազում ծրագրեր։

“Դե Ֆակտո” ամսագրի սեպտեմբերյան համարը նվրված է Հրազդան քաղաքին, որը ՀՀ առաջատար քաղաքներից է, սակայն այնտեղ կան դեռևս չլուծված խնդիրներ, որոնցից ամենաառաջնայինը նոր աշխատատեղերի ստեղծումն է։ “Դե Ֆակտո” ամսագրի այս համարի կազմին ներկայացնում ենք Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանին, ով կներկայացնի Հրազդան քաղաքի հաջողություններն ու խնդիրները, ինչպես նաև կփորձենք բացահայտել Արամ Դանիելյան մարդուն, ով երկար տարիներ մեծ նվիրումով  աշխատում է Հրազդանի քաղաքապետի պաշտոնում։ 



Վերադառնալ








Խմբագրական
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2019-07-04 16:31

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար

Ավելի


Պահոց