01:37
12/04/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ջուրը բնության պարգևն է, որակյալ ջրամատակարարումը՝ գործին նվիրված մարդկանց աշխատանքի արդյունք

2014-08-13 11:21

                                         «Դե Ֆակտո» N 98  (2014թ.)

Արդեն ութ տարի է՝ մայրաքաղաքի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառավարումն իրականացնում էԵրևան Ջուրընկերությունը։ Այս տարիների ընթացքում ընկերությանը հաջողվել է իրականացնել բազմածավալ աշխատանքներ, որոնց շնորհիվ մայրաքաղաքի ջրամատակարարումն էականորեն բարելավվել է։ Երևանում ջրամատակարարման ընդհանուր պատկերի, “Երևան Ջուրընկերության կողմից իրականացրած բազմածավալ աշխատանքների և առաջիկա ծրագրերի մասինԴե ֆակտոամսագիրը զրուցեցԵրևան Ջուրընկերության գլխավոր տնօրեն Գոռ Գրիգորյանի հետ։

-Պարո՛ն Գրիգորյան, արդեն 8 տարի է, ինչ Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառավարումն իրականացնում էԵրևան Ջուրընկերությունը։ Ի՞նչ խնդիրներ էին դրվել վերջինիս առջև և որքանո՞վ է Ձեզ հաջողվել անցած տարիներին դրանք լուծել։ 

-Իրոք, մայիսի 31-ին ավարտվեց մեր գործունեության 8-րդ տարին։ 2005թ. դեկտեմբերի 14-ին ՀՀ տարածքային կառավարման նախարարության` ի դեմս Ջրային տնտեսության պետական կոմիտեի և ֆրանսիական “Քոմփանի Ժեներալ դեզ' Օ”  ընկերության միջև կնքված վարձակալության 10-ամյա պայմանագրի, նորաստեղծ <> ՓԲԸ 2006թ. հունիսի 1-ից իրականացնում է մայրաքաղաքի և հարակից  32 գյուղերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի շահագործումը, վերանորոգումն ու պահպանումը։

Գոհունակությամբ պետք է նշեմ, որ բոլոր հիմնական ուղղություններով պարտավորությունները հաջողությամբ կատարվում են։ Ճիշտ է, 8-րդ տարվա գործունեության արդյունքների վերլուծությանը Տեխնիկական աուդիտ իրականացնող կազմակերպությունը նոր է միայն ձեռնամուխ լինում, սակայն դատելով նախնական ցուցանիշներից, համոզված եմ, որ գնահատականը կլինի դրական։ Կնշանակի՝  հաջողությամբ շարունակվում է ընկերության վերջին տարիների դինամիկ զարգացումը, որի խոսուն ապացույցը մեր ծորակներից հոսող ջրի որակն ու երկարաձգվող ժամանակացույցն է։

Տեղեկանք

Վարձակալության պայմանագրով մասնավորապես նախատեսվում է.

•ջրամատակարարման շարունակականությունը Երևանում 2016թ. հասցնել 95 տոկոսի կամ 22,8 ժամի,

•ապահովել ջրի միկրոկենսաբանական ստանդարտի ոչ պակաս, քան 95% համապատասխանելիություն չափանիշներին,

•200մմ և ավելի տրամագծով ջրագծերի վթարները վերացնել միջինը 24 ժամում,

•բաժանորդների գրավոր հարցումներին և բողոքներին պատասխանել առավելագույնը 15 աշխատանքային օրվա ընթացքում։

-Ներկայացրեք, խնդրեմ, Երևանում ջրամատակարարման ներկայիս պատկերը։ Որքանո՞վ է ընկերությանը հաջողվել բարելավել ջրամատակարարումը և առաջիկայում այս առումով ի՞նչ խնդիրներ են դրված ընկերության առջև։ Համաձայնվեք, որ Ձեր աշխատանքի արդյունքներիցամենաշոշափելինսպառողների համար ջրամատակարարման տևողությունն է։

-”Շոշափելիության” առումով՝ համաձայն եմ։ Դրա համար էլ տվյալ ուղղությունը եղել և առայսօր մնում է մեր ուշադրության կենտրոնում։ Իսկ արդյունքները այսպիսին են. գործունեության 8 տարիներին ջրամատակարարման միջին շարունակականությունը 72,3%-ից, կամ 17,3 ժամից, հասել է 95,8%-ի, կամ 23,0 ժամի։ Իսկ մայիս ամսվա տվյալներով այն կազմել է 95,9%, ընդ որում 23,5-20,0 ժամ ջուր է ունեցել բաժանորդների 70%-ը, 17,0-23,5 ժամ՝ 26%-ը, 12-17 ժամ՝ ընդամենը 4%-ը։ Այս առումով մենք կատարում ենք պարտավորությունները։ Ավելին, հաշվի առնելով տարվող աշխատանքների բնույթը, ծավալն ու տեմպերը, ակնհայտ է, որ մնացած երկու տարիներին է՛լ ավելի ակնառու կդառնան հաջողությունները, կգրանցվեն նոր ձեռքբերումներ։

Վարձակալության պայմանագրի հաջող ավարտը մեզ մոտ, ընդհանրապես, կասկած չի հարուցում։ Մենք խնդիրը քիչ այլ կերպ ենք տեսնում. ցանկանում ենք ունենալ ոչ միայն լավ ցուցանիշներ, այլև այդ ցուցանիշներն ապահովող մասնագիտական բարձր մակարդակ ունեցող աշխատակազմ, սեփական ոտքերի վրա կանգնած, ֆինանսապես կայուն ընկերություն և քաղաքամայր Երևանին հարիր զարգացած ջրամատակարարման համակարգ, որն ի վիճակի լինի հետագայում նույնպես ընդունելի սակագներով սպառողներին մատուցել որակյալ ծառայություններ։ Հուսով եմ, որ դա մեզ կհաջողի։

-Չնայած որոշ թերությունների, ջրամատակարարումը մեզանում տարեցտարի բարելավվում է, դա փաստ է։ Հուսանք, որ ապագայի Ձեր ծրագրերն էլ հաջողությամբ կպսակվեն։ Սակայն ինչ-ինչ, բայց ջուր մենք նախկինում էլ շատ ենք ունեցել։ Մինչդեռ ջրամատակարարումն անբավարար էր։ Ուրեմն՝ ո՞րն էր խնդիրը, ինչպե՞ս հաջողվեց ոտքի կանգնեցնել համակարգը, որը տասնամյակներ շարունակ անթաքույց  “կաղում էր”, ընդ որում շարքային քաղաքացու համար անհասկանալի պատճառներով։ Որքա՞նարժեցավներկայիս հաջողությունը։ Նկատի ունեմ՝ ծախսված ժամանակը, միջոցները, աշխատանքը։ Եվ ընդհանրապես ո՞րն էր ձեր, ինչպես ասում են, հաջողության բանալին։

-Այո, ջուր նախկինում էլ շատ ունեինք, ընդ որում, շատ ավելին, քան օգտագործում ենք այսօր։ Ու թերևս հենց դրա առատությունն էլ մեզանում բացասական դեր էր խաղում, որովհետև թույլ էր տալիս աչք փակել օր օրի ավելացող թերությունների վրա՝ համակարգի խնդիրների լուծումը թողնելով անորոշ ապագային։

Բայց ակնհայտ էր, որ էքստենսիվ զարգացումն էլ սահմաններ ունի, եթե զարգացումը ընդհանրապես էքստենսիվ կարող է լինել։ Եւ գալու էր մի օր, երբ “առաջ գնալու տեղ” այլևս չէր լինելու։ Բարեփոխումների նախօրեին համակարգում տարեկան սպառվում էր մոտ 220 մլն կՎտժ էլեկտրաէներգիա, այն դարձել էր հանրապետությունում ամենաէներգատար ձեռնարկություններից մեկը։ Աղբյուրներից ստացվում էր պահանջվածից թերևս երկու անգամ ավելի ջուր, բայց ջրամատակարարման ժամանակացույց, որպես  այդպիսին, գոյություն չուներ։ Ով խողովակներին մոտ էր, ջուր էր ստանում լիուլի, մյուսները՝  ինչպես կստացվի, ընդհուպ մինչև 2-3 օրը մեկ անգամ։ Ջրաչափ էր տեղադրված միայն մոտ 3000 բնակարանում։ Պայմանագրային հարաբերություններ ջրամատակարարի և բաժանորդի միջև, ըստ էության, գոյություն չունեին։ Հավաքագրվում էր հասանելիքի մոտ տասներորդ մասը։ Ներդրումների մասին խոսելն ընդհանրապես ավելորդ է։ Պետությունը ընկերության գործունեության ապահովման համար ստիպված էր տարեկան հատկացնել մինչև 2 մլրդ դրամ։

Ակնհայտ էր, որ հասել էր համակարգը արմատապես վերակառուցելու պահը։ Ընդ որում խոսքը ոչ թե հինը նորով պարզունակ փոխարինելու մասին էր, այլ իր դարն ապրած համակարգի հիման վրա արդիականի ձևավորման մասին, որը պետք է համապատասխաներ օրվա պահանջներին։ Դրա համար, զուտ նյութական առումով, ըստ նախնական հաշվարկների պահանջվում էր մոտ 600 մլն ԱՄՆ դոլար։ Պարզ էր, որ նման գումար համակարգը չէր կարող ակնկալել։ Հետևաբար, պետք էր աշխատել “գլխով”՝ նվազագույն միջոցներով առավելագույն արդյունք ստանալու համար։ Իտալական A.Utility ընկերությունը, որը կառավարեց համակարգը 2000-2005թթ., Կառավարման պայմանագրի հիման վրա, քիչ բան չարեց խնդիրները լուծելու համար։ Այնուհետև, Վարձակալության պայմանագրով համակարգի կառավարումը ստանձնեց ֆրանսիական “Երևան Ջուրը”, որը, հաշվի առնելով նախորդ օպերատորի փորձը, հաջողություններն ու բացթողումները, ուրույն մոտեցում ցուցաբերեց խնդիրներին։

Ծրագիրը հակիրճ հետևյալն էր։ Մայրաքաղաքի ջրամատակարարման բաշխիչ ցանցը հարկ էր բաժանել գոտիների, ամենուր դիտահորերում տեղադրել փականներ ու ճնշման կարգավորիչներ՝ համակարգի կառավարելիության մակարդակը բարձրացնելու համար, որն իր հերթին կհանգեցներ ջրի արդյունավետ օգտագործմանը։ Հարկ էր նաև, ըստ անհրաժեշտության, վերանորոգել օրվա կարգավորիչ ջրամբարները, վերակառուցել բակային պոմպակայանները, որոշ թաղամասերում կառուցել նոր ջրագծեր, ամենուր տեղադրել չափիչ սարքեր, այդ թվում սպառողների մոտ՝ ջրի վաճառքը կանոնավորելու նպատակով։ Այս ամենը թույլ էր տալու և՛ ջրամատակարարումը երկարաձգել, և՛ ջուր խնայել, որն էլ հիմք կծառայեր համակարգի օպտիմալացման ու այդ միջոցով շահագործման ծախսերի նվազեցման համար։ Դե, իսկ տնտեսված միջոցներով իրականացվելու էին նոր ծրագրեր։ Ի պատիվ մեր աշխատակիցների՝ ստացվեց գրեթե այն, ինչ ցանկանում էինք։ Ունենք այնպիսի ջրամատակարարում ու համակարգ, ինչպիսին որ այն պատկերացում էինք զարգացման այս փուլում։

Ճիշտ է, “Երևան Ջրի” գործունեության առաջին երկու-երեք տարիներին մենք շատ դժվարությունների հանդիպեցինք։ Այսպես, չկար ջրամատակարարման ցանցի լիարժեք քարտեզ, “անփոխարինելի” հին կադրերը չէին շտապում երիտասարդների հետ կիսվել գիտելիքներով, համակարգում շատ էին, իրոք, ավելորդ մարդիկ, անբավարար էր տեխնիկան, իսկ նորագույն տեխնոլոգիաների ներդրման մասին միայն երազել կարելի էր։ Բայց ոչինչ, չհուսահատվեցինք։ Արդյունքում` արդեն 2008 թվականից ակնհայտ դարձան դրական փոփոխությունները, հատկապես ջրամատակարարման շարունակականության և ջրի որակի ապահովման մասով։ Լարված աշխատանքը տևեց  6-7 տարի, ծախսվեց մոտ 45 մլն ԱՄՆ դոլար։ Հաջողությունը հեշտությամբ չտրվեց, բայց այն նաև մասնագիտական լավ դպրոց հանդիսացավ մեր թիմի համար, ինչը, թերևս, ապագա առաջընթացի կարևորագույն գրավականն է։ Դե, իսկ որպես “բոնուս” մեզ մնաց հոգեկան բավարարվածությունը, որ կարողացանք մի բարի գործ անել մեր քաղաքի համար։

Այո, էլի կան բողոքներ, և տարօրինակ կլիներ, եթե դրանք չլինեին։ Կյանքը առաջ է գնում՝ ավելանում են սպառողների պահանջները։ Մարդիկ առաջ 6-8 ժամ ջրի համար շնորհակալություն էին ասում, այսօր բողոքում են, թե ինչու ենք երբեմն գիշերները ջրամատակարարումը դադարեցնում։ Բայց դա արդեն ավելի շուտ սպասարկման որակին ներկայացվող պահանջներ են։ Ֆիզիկական առումով ջրի անբավարարության խնդիրը կարծես անցյալում է մնում։

Տեղեկանք

Համակարգի վերակառուցմանն ուղղված ծրագրերի շնորհիվ հնարավոր է դարձել հասնել զգալի արդյունքների՝ շահագործման ծախսերի նվազեցման առումով։ Մասնավորապես անցած ժամանակամիջոցում էլեկտրաէներգիայի օրական սպառումը 327 000 կՎտժ-ից իջել է մինչև 76 000-կՎտժ-ի, իսկ ջրառն աղբյուրներից՝ վայրկյանում 11400 լիտրից մինչև 9200 լիտրի։ Միևնույն ժամանակ հնարավորություն է ստեղծվել այդկերպ տնտեսված միջոցներն ուղղել առկա խնդիրների լուծմանը։ Մասնավորպես գործունեության 8-րդ տարվա ընթացքում սեփական միջոցներով իրականացվել է մոտ 2,3 մլրդ դրամի աշխատանք, իսկ վարձակալության պայմանագրի սկզբից ներդրումների ընդհանուր ծավալը գերացանցել է պահանջվող նվազագույն շեմը մոտ 3,3 մլրդ դրամով։

-Իսկ որքանո՞վ է առողջության համար անվտանգ մատակարարվող ջուրը։ Ինչպե՞ս է վերահսկվում ջրի որակը համակարգում և արդյո՞ք կարող ենք համոզված լինել, որ ընկերության բաժանորդները օգտագործում են ժամանակի պահանջներին համապատասխանող ջուր։

-Եկեք որակ հասկացողությունը առարկայական դարձնենք. զարգացած երկրներում խմելու ջուրը հասարակական գիտակցության մեջ ընկալվում է, միանշանակ, որպես սննդամթերք, և դրանով ամեն ինչ ասված է։ Բնական պետք է համարել, որ ջրի համապատասխան որակի ապահովումը մեր 4 կարևորագույն պարտավորություններից մեկն է։

Ջրի որակի արդյունավետ վերահսկման նպատակով “Երևան Ջուր” ընկերությունը, ներդնելով շուրջ 120 մլն. դրամ, ստեղծել է ժամանակակից սարքավորումներով հագեցած խմելու ջրի լաբորատորիա, թերևս լավագույնը հանրապետությունում, որտեղ իրականացնում է ջրի որակի ֆիզիկա-քիմիական և կենսաբանական անալիզներ։ Ունենք բարձրորակ մասնագետներ, նրանք աշխատում են ամենօրյա ռեժիմով և արագորեն արձագանքում են ոչ միայն համակարգից ստացված, այլև սպառողների կողմից հնչեցրած ահազանգերին։

Տեղեկանք.

Ջրի որակը համակարգում ստուգվում է հետևյալ հաճախականությամբ.

•ամեն երկու ժամը` մայրաքաղաքի բոլոր 27 օրվա կարգավորիչ ջրամբարներում (ՕԿՋ)՝ սպասարկող անձնակազմի կողմից,

•ամեն օր` բոլոր օրվա կարգավորման ջրամբարներում և քաղաքային բաշխիչ ցանցի 15-16 կետերում՝ լաբորատորիայի կողմից,

•յուրաքանչյուր եռամսյակ` բոլոր ջրաղբյուրներում՝ լաբորատորիայի կողմից,

•բոլոր նոր ջրագծերի կառուցումից, օրվա կարգավորման ջրամբարների լվացումից, բաշխիչ ցանցի վերանորոգումից կամ այլ տեխնիկական աշխատանքներ կատարելուց հետո՝ լաբորատորիայի կողմից։

Արդյունքում գործունեության 8-րդ տարվա տվյալներով, մեր կողմից կատարված ստուգումներով, ջրի որակին ներկայացվող պահանջներից շեղումներ չեն հայտնաբերվել։ Մինչդեռ պաշտոնապես թույլատրելի է համարվում մինչև 5% շեղումը։ Մեր կարծիքով, դա համակարգում տարվող ամենօրյա հետևողական աշխատանքի արդյունք է և ոչ պատահականություն։

Ընդհանրապես, ջրի որակի հետ կապված խնդիրներ մենք չունենք նաև այն պատճառով, որ  ջուրը մեզանում ի սկզբանե շատ բարձր որակի է, բավարարում է բոլոր ներկայացվող պահանջները, քանի որ հիմնականում ստացվում է լեռնային փակ աղբյուրներից։ Դրանք համարվում են հատուկ կարևորության ռազմավարական օբյեկտներ և պահպանվում են ոստիկանության կողմից։ Աղբյուրների շրջակա տարածքը հանդիսանում է սանիտարական գոտի, ուր արգելված է որևէ տնտեսական գործունեություն։ Ի տարբերություն այլ երկրների՝ ջուրը մեզանում լրացուցիչ մաքրման անհրաժեշտություն չունի, այն կարելի է ակունքում էլ խմել։ Խնդիրը հնարավորինս բնական վիճակում ջուրը սպառողին հասցնելն է, ինչին և ուղղված են մեր ջանքները։ Ուրիշ է, որ հաշվի առնելով մայրաքաղաքի ջրամատակարարման բաշխիչ ցանցի ոչ գոհացուցիչ տեխնիկական վիճակը, այնուամենայնիվ, աղբյուրներում ինքնաշխատ եղանակով գործող քլորակայանների միջոցով, կանխարգելիչ նկատառումներով, քլորացվում է ջուրը` ապահովելով վերջինիս մեջ 0.3-0.5 մգ/դմ3 մնացորդային քլորի առկայություն։ Այն սպառողի առողջության համար վտանգ չի ներկայացնում, միևնույն ժամանակ ապահովում է ջրի անվտանգությունը՝ կեղտաջրերի հնարավոր ներթափանցումից աղբյուրից մինչև սպառող ճանապարհին։

-Գառնի, Կաթնաղբյուր, ԱպարանԵրևանցիներից ո՛վ չի լսել այս աղբյուրների մասին։ Է՞լ որտեղից է ջուր ստանում Երևանը և ընդհանրապես ինչպե՞ս է ջուրը հասնում մեր ծորակներին, ի՞նչ է իրենից ներկայացնում ջրամատակարարման համակարգը։

-Իրո՛ք որ, առատաձեռն է եղել մեր հանդեպ բնությունը, իրո՛ք որ, կենարար է ձեր նշած աղբյուրներց ստացվող ջուրը։ Ասենք՝ մյուսների որակն էլ վատը չէ։ Ապարանից մինչև Մասիս, Արզականից՝ Շոր-շոր՝ ինչպես տեսնում եք բավական լայն են սփռվել մեր աղբյուրները։ Եւ անհրաժեշտ է եղել տասնամյակների ընթացքում ստեղծել տեխնիկական մի հզոր համակարգ, աղբյուրներում արդյունաբերական ծավալներով  ջրարտադրություն կազմակերպելու և այնտեղից ջուրը Երևան հասցնելու համար։

Տեղեկանք

Մայրաքաքաղաքը սնվում է 10 աղբյուրից, որոնք 103 կապտաժային կառույցներով, 39 արտեզյան և 30 խորքային հորատանցքով ու 6 խոշոր պոմպակայանով մեկ ամբողջություն են կազմում։ Կենարար հեղուկը մոտ 700 կմ երկարությամբ` ավելի քան 20 մայրուղային ջրատարներով հասնում է քաղաքի  սանիտարական գոտիներում տեղակայված  27 խումբ` օրվա կարգավորման ջրամբարներ, որոնք ունեն մոտ 235 000 խմ տարողություն։ Ջուրը սպառողին է մատակարարվում մոտ 1900 կմ երկարությամբ ներքաղաքային բաշխիչ ցանցով և մոտ 410 բակային պոմպակայանով։

Այս հանգամանքի գիտակցումը ես շատ կարևոր եմ համարում, որովհետև ցավոք ոչ բոլորն են հասարակության մեջ ընկալում, որ այդ ջո՛ւրն է բնության պարգևը, այլ ոչ թե ջրամատակարարման համակարգը։ Վերջինս իրենց գործին նվիրված մարդկանց քրտնաջան աշխատանքի արդյունքն է։ Հետևաբար, ստեղծվածը պետք է պահպանել ու զարգացնել, իսկ ջրմուղագործների վաստակը գնահատել ու հարգել։

Իսկ արվածը զգալի է։ Մասնավորապես, Արզնիից 2 ջրատարներով  մայրաքաղաքը ստանում էր վայրկյանում մոտ 1300 լիտր ջուր։ Իրականացված ծրագրի շնորհիվ այդ քանակությունն ավելացավ ևս վայրկյանում 400 լիտրով՝ հասնելով 1700լ/վ։ Եվս 300 լիտր վայրկյանում ջուր տվեց լիովին վերակառուցված Գյումուշը։ Արդյունքում` զգալիորեն բարելավվել է Արաբկիրի ջրամատակարարումը, ջուրը հասնում է անգամ Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններ։ Դրա համար Գյումուշը նոր սարքավորումներով Է հագեցվել և վերանորոգվել է գործող պոմպակայանը, իսկ Արզնիում հարկ է եղել կառուցել ժամանակակից պոմպակայան, ափապաշտպան բետոնե հենապատ, վերակառուցվել է ջրի կապտաժները, ջրատարներն ու դիտահորերը, էլեկտրական ենթակայանը, լուսավորության համակարգը։ Այս ամենը, վերակառուցված քլորակայանի և մի շարք ուրիշ տեխնիկական կառույցների հետ միասին, թույլ են տալիս ապահովել Արզնիի և Գյումուշի ջրաղբյուրների հետագա հուսալի շահագործումը։ Դրանից բացի վերակառուցվել է Գառնիի ջրաղբյուրն ու պոմպակայանը, զգալի աշխատանք է կատարվել Կաթնաղբյուրում, ամբողջովին նորոգ տեսք է ստացել Ապարանի ջրաղբյուրը, իսկ օրերս կավարտվի Ծարավաղբյուրի վերանորոգումը։ Ներկայումս, փաստորեն, բոլոր ջրաղբյուրներն իրենց պոմպակայաններով ու հարակից կառուցներով համապատասխանում են ներկայացվող պահանջներին ու տարիներ շարունակ հուսալիորեն ջուր կմատակարարեն Երևանին։

Առանձին խոսակցության թեմա է Արարատյան դաշտից ստացվող ջրի օգտագործումը։ Մասիսին հարակից Հայկաշեն գյուղի հարևանությամբ տեղակայված Է  համակարգում խոշորագույն Արարատյան պոմպակայանը` ջրաղբյուրով հանդերձ։ Այն ունի 39 ինքնաշատրվանող խորքային հոր, 10 պոմպային ագրեգատ՝ յուրաքանչյուրը 2500 կՎտ հզորությամբ, որտեղից ոչ հեռու անցյալում շուրջ 25 կմ երկարությամբ 5 մայրուղային խողովակաշարերով վայրկյանում մինչև 4000 լիտր ջուր էր մղվում դեպի Երևանի Էրեբունի, Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններ՝ բավարարելով նրանց պահանջարկի մոտ 75 տոկոսը։ Սակայն վերջին տարիներին համակարգում ջրի արդյունավետ օգտագործման շնորհիվ (առաջին հերթին լեռնային աղբյուրներից ինքնահոս եղանակով ստացվող) շարունակաբար նվազում էր այնտեղ արդյունահանվող ջրի քանակը, մինչև որ 2012թ. ապրիլին լիովին դադարեցվեց պոմպակայանի աշխատանքը։ Արարատյան դաշտի գյուղերի ջրամատակարարման գործում ստեղծված ներկայիս բարդ իրավիճակը ևս մեկ անգամ վկայում է մեր կողմից տարվող քաղաքականության նպատակահարմարությունը։ Պատկերացնո՞ւմ եք, ինչ կլիներ նշված երեք  վարչական շրջանների վիճակը, եթե մենք նախկինի պես նրանց ջուր մատակարարեինք խորքային հորերից, որտեղ ջրի մակարդակը շարունակում է իջնել։ Այժմ Արարատյան պոմպակայանը, ինչպես և Շոր-շորինը համարվում է պահուստային, գտնվում է աշխատանքային վիճակում, պատրաստ անհրաժեշտության դեպքում անմիջապես վերագործարկվելու։ Համարեք, որ դա ընկերության ներդրումն Է մեզանում ջրի տնտեսման ու անապատացման դեմ պայքարի գործում։

-Այնուամենայնիվ, շատ է խոսվում համակարգում ջրի շարունակվող կորստի մասին։ Ինչո՞վ է դա բացատրվում, և ինչպե՞ս է անդրադառնում տվյալ հանգամանքը ընկերության գործունեության վրա։

-Հենց սկզբից կցանկանայի տարանջատել մայրաքաղաքի ջրամատակարարման և ջրահեռացման մեկդարյա համակարգի խնդիրները` “Երեւան Ջուր” ընկերության գործունեությունից։ Այո, մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգում ներկայումս չի հաշվառվում ջրի մոտ 77%-ը, բայց որքանո՞վ է ճիշտ այդ՝ բազմապիսի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով պայմանավորված կորուստը համարել մերը։ Հարկ եմ համարում նշել, որ ընկերության գործունեության 8 տարիներին ջրառն աղբյուրներից նվազել է մոտ 20%-ով։ Միևնույն ժամանակ, չնայած տնտեսական, ընդհանուր առմամբ, ոչ բարվոք վիճակին, 5,4 մլն մ3-ով ավելացել է ջրի վաճառքը, առաջին հերթին հաշվառման ու իրացման կանոնակարգման շնորհիվ։ Սա ասում եմ ի պատասխան այն կարծիքի, որ մենք չենք պայքարում ապօրինությունների դեմ։ 

Այո, մենք թեկուզև չունենք հոսքակորուստների նվազեցման հստակ պարտավորություն, սակայն ջուրը մեզանում խնայվում է, և ինչպես տեսնում եք, ոչ քիչ քանակությամբ։ Առաջին՝ որովհետև այդ ուղղությամբ մենք շարունակում ենք աշխատել ընկերության ծախսերը նվազեցնելու նպատակով, և երկրորդ` համակարգի վերակառուցումը, բաշխիչ ցանցի գոտիավորումը և վթարների շուտափույթ վերացումը, ինքստինքյան, հանգեցնում են ջրի տնտեսմանը։ Ի վերջո, մենք մեզ պարտավորված ենք զգում արդյունավետ օգտագործելու ջուրը, հաշվի առնելով, որ բնության այդ անգին պարգևը կարող է վերարտադրվել առավելագույնը նույն ծավալով, եթե իհարկե, մարդն անհարկի չմիջամտի բնության գործերին, մինչդեռ տնտեսության կարիքները միայն աճելու միտում ունեն։ Ավելին, մի՞թե մենք կարող էինք էլեկտրաէներգիայի սպառումը համակարգում անցած տարիներին կրճատել մոտ 4,3 անգամ, եթե ջուրն արդյունավետ չօգտագործեինք։ Չէ՞ որ պոմպակայանների աշխատանքի դադարեցումը պարզապես կհանգեցներ ջրի անբավարարության։ Մինչդեռ ջրամատակարարման միջին տևողությունն այդ նույն ժամանակամիջոցում Երևանում ավելացել է 23.5%-ով։

Համակարգում տարվող բավական կոշտ տնտեսման քաղաքականության շնորհիվ, ընկերությունը ներկայումս ոչ միայն կատարում է ստանձնած պարտավորությունները, այլև Հայաստանի առաջին 50 խոշոր հարկատուների ցուցակում է։ Մասնավորապես, 2013թ. արդյունքներով վճարված հարկերի և վարձակալության վճարի ընդհանուր գումարը կազմում է մոտ 3,0 մլրդ դրամ։ Սա է իրականությունը, որի հետ պետք է հաշվի նստել ընկերության աշխատանքը գնահատելու պարագայում։

-Իսկ այդ ամենը՝  թե՛ ծախսերը և թե՛  ռեսուրսների տնտեսումըվերջին հաշվով, ինչպե՞ս է անդրադառնում ընկերության սակագնային քաղաքականության վրա։ Մասնավորապես, առաջիկայում սպառողին ի՞նչ է սպասում. սակագնի իջեցում, թե բարձրացում։

Մենք հավատարիմ ենք ստանձնած պարտավորություններին։ Մատուցվող ծառայությունների բազիսային սակագինը, ինչպես և նախատեսված է եղել Վարձակալության պայմանագրով, տարեցտարի նվազում է։ Ուրիշ է, որ նույն պայմանագրով յուրաքանչյուր տարի իրականացվում է սակագնի ճշգրտում 4 հետևյալ գործոնների հիման վրա. ջրի վաճառքի ծավալների փոփոխություն, սղաճ, էլեկտրաէներգիայի սակագին և եվրո-դրամ փոխհարաբերություն։ Այդպիսով ձևավորվում է գործող սակագինը հաջորդ պայմանագրային տարվա համար։ Ակնհայտ է, որ առաջին երեք գործոնները բացատրվում են հանրապետությունում ընդհանուր տնտեսական վիճակով և մեզ հետ կապ չունեն։ Դրանց աճը մեխանիկորեն հանգեցնում է ծառայության սակագնի աճին, որին մենք կարող ենք հակակշռել միայն ջրի ծավալների վաճառքի ավելացմամբ, ինչը և արվում է։ Մասնավորապես գործունեության 8-րդ տարում վաճառվող ջրի ծավալը ավելացել է շուրջ 1,7 մլն մ3-ով։ Ընդհանուր առմամբ, գործող մեթոդաբանությամբ կատարվող հաշվարկը երբեմն հանգեցնում է սակագնի իջեցմանը նաև բացարձակ արտահայտությամբ, իսկ երբեմն բերում է դրա բարձրացմանը։ Համենայն դեպս, վերջին երեք տարիներին մենք աշխատում ենք բացահայտ արտահայտությամբ իջեցված սակագնով և, չնայած դրան, գտնում ենք հնարավորություն իրականացնելու նախատեսված ծրագրերը։

2014-2015թթ. համար մենք ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ենք ներկայացրել սակագների ճշգրտման հերթական հայտը։ Թե ինչպիսին կլինի նշված կառույցի որոշումը, հասկանալի է, ասել չենք կարող։ Առավել ևս, որ օրերս հայտնի դարձավ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման անխուսափելիությունը։ Ամեն դեպքում երևանցիները կարող են համոզված լինել. մայրաքաղաքի ջրամատակարարման բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացումը կշարունակվի։

-Պարո՛ն Գրիգորյան, արդեն երկար տարիներ է՝ ընկերության բաժանորդների կողմից սպառված ջրի քանակը որոշվում է ջրաչափերի միջոցով։ Գաղտնիք չէ, որ հաճախ բաժանորդները դիմում են տարբեր մեթոդների՝ ջրաչափի վրաներգործելունպատակով։ Ընդհանրապես, ու՞մ կողմից է վերահսկվում այս ամենը և որքանո՞վ է ընկերությունը իրավասու միջամտել նման կամայականություններին։

-Նախ ասեմ, որ դժվար է գերագնահատել ջրաչափերի կարևորությունը ջրամատակարարման կարգավորման և ջրի վաճառքի կանոնավորման գործում։ Իսկ առկա թերություններն ու խնդիրները, որը պետք է բնական համարենք նման մեծածավալ ծրագրի համար, աստիճանաբար լուծվում են։ Այդ թվում ձեր նշածը։ Այսպես, գործունեության 8-րդ տարվա տվյալներով ջրի վաճառքի կարգավորման ու ապօրինությունների դեմ պայքարի ծրագրի շրջանակներում հայտնաբերվել է ջրօգտագործման կանոնների 5348 խախտում, այդ թվում՝ 1462 ապօրինի ջրամիացում։ Թիվը կարծես թե փոքր չէ։ Բայց երևույթն էլ խորը արմատներ ունի։ Խորհրդային տարիներին տարածված “ջրի գին” արտահայտությունը  հասարակության մեջ ջրի հանդեպ համապատասխան վերաբերմունքի վառ ապացույցն է։ Իսկ դրա “նյութականացված” մասը՝ տասնամյակներով ձևավորված ջրի ապօրինի օգտագործման համակարգն էր իր ողջ բազմազանությամբ, որը, ցավոք, ընդգրկել էր նաև մեր համակարգը։ Այժմ քայլ առ քայլ այդ ամենը դուրս է գալիս կյանքից։ Փոփոխություններ են կատարվում ոչ միայն մեզ մոտ։ Հասարակական գիտակցության մեջ նույնպես նկատվում է տեղաշարժ։ Այն, որ ներկայումս միայն մոտ 7000 բաժանորդ  մեր սպասարկման տարածքում չունի ջրաչափ, դրա վառ ապացույցն է։

Իհարկե, այստեղ էլ ամեն ինչ անամպ չէ։ Մասնավորապես, հանրապետություն է ներկրվում տասնյակ երկրների ու ձեռնարկությունների արտադրության ջրաչափեր, որի մի զգալի մասի ճշգրտությունը մեզ մոտ հիմնավորված կասկածներ է հարուցում։ Կան նաև պրակտիկ բնույթի խնդիրներ, սակայն համոզված եմ, որ պատկան մարմինների հետ համագործակցության շնորհիվ ու սպառողների կողմից բարի կամքի առկայության պարագայում դրանք ժամանակի հետ կլուծվեն։

Ներկայումս համակարգում թափ է առնում իրենց տեխնիկական վավերացման ժամկետը սպառած ջրաչափերի ստուգման գործընթացը։ Դրանք մեր ընկերության կողմից ստուգվում են, անհրաժեշտություն դեպքում վերանորոգվում կամ էլ  առաջարկվում են փոխարինել նորով։ Օգտվելով առիթից, պետք է հորդորեմ մեր բաժանորդներին ակտիվորեն մասնակցել գործընթացին։ Հասկանում եմ, որ դա նրանցից խլում է և՛ ժամանակ, և՛ միջոցներ։ Սակայն կշեռքի մյուս նժարն էլ ծանրակշիռ է. առաջիկա 12 տարիներին բաժանորդները չեն ունենա որևէ խնդիր, կապված ջրաչափերի տեխնիկական վիճակի, սպառման ծավալների հաշվարկի հետ։ Ո՛չ իրենք կտուժեն նյութապես, ո՛չ էլ “Երևան Ջուրը”։ Համոզված եմ, “փոխհատուցումը” լիարժեք է։

-Ինչպես հայտնի է, վթարների դեպքում ընկերությունը պարտավոր է լուծել ջրամատակարարման խնդիրները 36 ժամվա ընթացքում՝ հակառակ դեպքում պետք է նրանց ապահովի խմելու ջրով կամ վճարի չստացածի դիմաց։ Որքանո՞վ էԵրևան  Ջրինհաջողվում կատարել իր պարտավորությունները։

-Գործունեության 8-րդ տարվա տվյալներով ջրագծերի վթարների վերացման միջին տևողությունը թույլատրելի 24-ի դիմաց մեզանում կազմել է մոտ 7 ժամ, այդ թվում վարձակալության պայմանագրով սահմանված 200մմ և ավելի տրամագծով  ջրագծերինը՝ 7,4 ժամում։ Ձեր ասած 36 ժամը վերաբերում է բացառություններին, պայմանավորված վթարի բարդությամբ, տեղանքի առանձնահատկություններով և այլն, որոնք մեզանում մեծ թիվ չեն կազմում։ Այնուամենայնիվ նմանօրինակ պատահարներ տեղի են ունենում, որոնց հետևանքները, որպես կանոն, վերացվում են ձեր նշած ժամկետում։ Իհարկե, լինում են և բացառություններ, որոնց դեպքում սպառողներին կամ պետք է խմելու ջուր մատակարարել, կամ քառապատիկը վճարել այդ ընթացքում չստացած ջրի դիմաց։ Տեխնիկական պատճառներով պայմանավորված, մեր ընկերությունը գերադասում է փոխհատուցել չստացածը։ Օրինակ, ապրիլին Չարենցի 113 հասցեում խոշոր ջրատարի վթարի վերացման ժամկետները գերազանցելու համար, որն ի դեպ բացատրվում է ջրատարի վրա եռահարկ ապօրինի կառույցի առկայությամբ, մենք 362 բաժանորդի վճարեցինք 547 հազար դրամ։ Հասկանալի է, որ ոչ մի գումարով հնարավոր չէ փոխհատուցել պատճառած անհարմարությունը։ Դրա համար էլ մենք ձգտում ենք ուժերն ուղղել ոչ թե այլընտրանքային ջրամատակարարման համակարգ ստեղծելուն, այլ վթարների թիվը նվազագույնի հասցնելուն, որպես ջրամատակարարման ընդհատման սկզբնապատճառի։

Տեղեկանք

Ընդհանուր առմամբ, գործունեության 8-րդ տարում համակարգում վերացվել է 6768 ջրագծի վթար, 26058 կոյուղու վթար և 2678 վթար՝ պոմպակայաններում։ Ստացվել է 14076 գրավոր դիմում-բողոք, որոնց պատասխանվել է միջինը  7,27 օրում՝ 15 օրվա փոխարեն։

-Արդեն ամառ է և ինչպես հայտնի է՝ հենց այս սեզոնին ջրի պահանջարկն ավելանում է։ Ինչպիսի՞ն է ընկերության աշխատանքիամառային ռեժիմը”, ի՞նչ է արվում, որ բաժանորդները գոհ մնան ջրամատակարարումից։

-Ամեն ինչ կանենք, որ գոհ մնան։ Մենք մշտապես, ինչպես ասում են՝ ձեռքը զարկերակի վրա ենք պահում, գիտենք թե քաղաքի որ մասում, որքանով է ավելանում ջրի սպառումը և փորձում ենք բավարել պահանջարկը։ Ուրիշ է, որ պահանջարկն էլ կարող է տարբեր պատճառներով պայմանավորված լինել։ Ցավոք, այն երբեմն ոչ թե ջրի օրինական սպառման արդյունք է լինում, այլ ապօրինությունների հետևանք, մասնավորապես ոռոգման նպատակով։ Ի վերջո, այն կարող է տեղի բաշխիչ ցանցի ցածր թողունակության մասին վկայել, ինչը հիմք կհանդիսանա հետագա շինարարական աշխատանքների համար։ Ուրեմն, պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկել, այլ ոչ թե զուտ մեխանիկորեն ավելացնել Երևան առաքվող ջրի ծավալը։ Բայց իհարկե սրանք մեր ներքին խնդիրներն են, որոնց պատճառով սպառողը չպետք է տուժի։ Դրա համար էլ, հաշվի առնելով սկսված սպառման “պիկը”, ջրի հաշվեկշիռը մայրաքաղաքում պահպանելու համար արդեն մասնակիորեն վերագործարկել ենք Շոր-շորի պոմպակայանը, հնարավոր է, որ Արարատյանում ևս մեկ հզոր պոմպ աշխատի։

Մի խոսքով, ջրի խնդիր Երևանում չի լինի։ Միևնույն ժամանակ կոչ կանեի բնակիչներին ձեռնպահ մնալ ջրամատակարարման ցանցին անհարկի միջամտություններից։ Նախ՝ դրանով խնդիրը չի լուծվում, և հետո՝ միևնույն է, մենք օպերատիվ կերպով արձագանքում ենք ու շտկում իրավիճակը։ Պարզապես անհարմարություններ են պատճառվում մյուս սպառողներին։ Օրինակ, վերջերս արտառոց պատահար տեղի ունեցավ Եղվարդում։ Անհայտ անձի կողմից Ապարան-Երևան մայրուղային ջրատարից դեպի Եղվարդ ձգվող հատվածի վրա անցք էր բացվել՝ հարակից այգիները ջրելու համար։ Բնականաբար, մենք անմիջապես միջամտեցինք, սակայն դրա համար ստիպված էինք դադարեցնել ջրատարի շահագործումը, որի պատճառով մեկ ամբողջ օր Եղվարդը ջուր չունեցավ։

-Ինչպիսի՞ն են ընկերության առաջիկա ծրագրերը, ի՞նչ են դրանք խոստանում երևանցիներին։

-Ինչպես արդեն ասվեց, վերջին տարիներին մենք համակարգի զարգացման ծրագրերն իրականացնում ենք սեփական, ասել է թե՝ ջրի վաճառքից ստացվող միջոցներով և առաջընթացը շարունակվում է։ Բայց և պարզ է, որ առաջընթացի տեմպերը ուղիղ համեմատական են ներդրումների ծավալներին։ Այս առումով ընկերությունը որոշակի ակնկալիքներ ունի՝ կապված Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի խոստացած օգնության հետ, որի ընդհանուր գումարը 21 մլն դոլար է։ Ներկայումս կատարվում է Խորհրդատու կազմակերպության ընտրություն 7 մլն ԱՄՆ դոլար կազմող առաջին վարկի իրականացման համար։ Իսկ ընդհանուր առմամբ, նշված միջոցներով նախատեսվում է վերականգնել ջրամատակարարման բաշխիչ ցանցի շուրջ 150 կմ ընդհանուր երկարությամբ առանձին հատվածներ, կառուցել 30 նոր բակային պոմպակայան, փոխարինել մասնավոր տնատիրությունների 39,000 ջրաչափ։

Այս ծրագրերի արդյունավետությունը կասկած չի հարուցում, քանի որ “Երևան Ջուրը” վերջին տարիներին իրականացրել է նմանօրինակ աշխատանքներ, և ամենուր արձանագրվել են դրական արդյունքներ։ Դրանց շնորհիվ բաժանորդները ունեցել են ջրի բարձր որակ, բարելավված ջրամատակարարում և պահանջվող ճնշում, իսկ ընկերությունն էլ իր հերթին նվազեցրել է ջրի կորուստներն ու ապօրինությունները համակարգում և ապահովել է վաճառվող ջրի ճշգրիտ հաշվառում։ Ուրիշ է, որ դրանք կատարվել են ընկերության սեփական միջոցներով, ինչը սահմանափակել է աշխատանքի շրջանակները։ Մինչդեռ տվյալ ծրագրերի միջոցով հնարավոր կդառնա լրացնել այդ բացը և առաջիկա տարիներին բեկում մտցնել աշխատանքում։ Իսկ ֆրանսիական կառավարության տրամադրած 26 մլն Եվրո գումարի վարկը, որի կեսը նախատեսվում է ուղղել Աէրացիա կոյուղաջրերի մաքրման կայանի մասնակի վերակառուցմանը, իսկ մյուս կեսը՝ ջրամատակարարման խնդիրների լուծմանը, թույլ կտա համակարգը մի շարք առումներով ընդհանրապես համապատասխանեցնել ամենաբարձր չափանիշներին։

-Պարո՛ն Գրիգորյան, խոսենք Ձեր գործունեության մասին։ Քանի՞ տարի է՝ ինչ այս համակարգում եքև ինչպե՞ս Ձեզ վստահվեց  ընկերության տնօրենի պաշտոնը։

-Ինստիտուտում վատ չէի սովորում, պրոֆեսորադասախոսական կազմից ինձ շատերը գիտեին։ Դրա համար էլ երբ բանակից վերադարձա, աշխատանքի հարցով դիմեցի դեկանատ։ Այդ ժամանակ մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգում սկսվել էին բարեփոխումները։ Բնական պետք է համարել, որ ինձ, որպես երիտասարդ մասնագետի, առաջարկեցին աշխատանքի անցնել Երևանի <>  ընկերությունում։

Հետաքրքիր տարիներ էին դրանք. փոփոխությունների ժամանակաշրջանն իր հմայքն ունի։ Այն կամ գրավում է մարդուն կամ վանում՝ կախված բնավորությունից։ Ես շնորհակալ եմ ճակատագրին, որովհետև գտա ինձ այստեղ, կարող եմ ասել նաև՝ կայացա որպես մասնագետ, որպես ղեկավար, որպես մարդ։ Իհարկե, դասերը բոլորովին էլ հեշտ չէին տրվում։ Աշխատանքն ավելի շուտ բանվորի էր, քան ճարտարագետի։ Ջրատար առ ջրատար, աղբյուր առ աղբյուր, ջրամբար առ ջրամբար ուսումնասիրում էինք համակարգը։ Օրեր, տարիներ շարունակ։ Աշխատանքին իրոք որ վերջ չկար։ Բայց դա էլ ուներ իր առավելությունը։ “Ներսից” ամեն ինչին ծանոթանալով, սեփական աչքերով տեսնելով բոլոր կառույցներն ու փորձով համոզվելով նրանց առավելությունների ու թերությունների մեջ՝ ավելի հեշտ էր պատկերացում կազմել իրավիճակի մասին ու որոշել խնդիրների առաջնահերթությունը։

Իմ սկզբունք էր. նվիրվել գործին ու փորձել բավականություն ստանալ աշխատանքից, որքան էլ որ այն ծանր լիներ։ Թերևս բնավորությանս այդ գիծը նկատել էր “Երևան Ջուր” ՓԲԸ ֆրանսիական կողմը, որն ինձ վստահեց գոտիավորման վարչության պետի պաշտոնը։ Դա առայսօր ընկերության կարևորագույն ստորաբաժանումներից մեկն է, որը առանցքային դեր ունի ջրամատակարարման բաշխիչ ցանցի կառավարելության բարձրացման գործում։ Ինձ էլ այդ՝ 2008-2011 թվականները շատ բան տվեցին, որովհետև այստեղից ավելի լավ էին երևում համակարգի խնդիրներն ու դրանց լուծման ուղղությունները։ Կարծում եմ, որ վատ չէի աշխատում, քանի որ դրան հաջորդեց նոր նշանակում՝ գլխավոր ճարտարագետ։ Իհարկե, դա այլ որակի աշխատանք էր, որը ենթադրում էր բոլոր ինժեներական ծառայությունների գործունեության համակարգում։ Սակայն քանի որ միևնույն է, հիմնականը մնում էր բաշխիչ ցանցի գոտիավորումը, բավական արագ հարմարվեցի նոր իրավիճակին ու խնդիրներին։

ԱՅՑԵՔԱՐՏ.

Ծնվել է 1978թ.։ 2000թ. ավարտել է Երևանի Ճարտարապետաշինարարական ինստիտուտը։ Մասնագիտությամբ` ջրամատակարարման և ջրահեռացման ինժեներ։ 2002թ.-ից աշխատում է մայրաքաղաքի ջրմուղում. արտադրատեխնիկական բաժնի առաջատար մասնագետ, գոտիավորման վարչության պետ, գլխավոր ճարտարագետ։ 2011թ. հուլիսին նշանակվել է “Երևան Ջուր” ՓԲԸ գլխավոր տնօրեն։ Ներկայումս  Ճարտարապետության և շինարարության համալսարանի ասպիրանտ է։ Թեկնածուական թեզը, որը նախատեսում է պաշտպանել մի քանի ամսից, նվիրված է Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի արդիականացման խնդիրներին։ Ամուսնացած է։

Իսկ ահա գլխավոր տնօրենի պաշտոնը, որն ինձ վստահվեց մի քանի ամիս անց, որակական առումով իրոք նոր աշխատանք էր։ Արդեն հարկ էր խորամուխ լինել նաև կադրային, ֆինանսական, իրավական, վարչական գործառույթների մեջ՝ ընդ որում մասնագիտական մակարդակով։ Մի խոսքով՝ պատասխան տալ ողջ համակարգի համար։ Մինչդեռ իրավիճակն այստեղ առանձնապես գոհացուցիչ չէր։ Սակագները շարունակաբար նվազում էին ըստ վարձակալության պայմանագրի, ֆինանսական դրությունը գոհացուցիչ չէր, հարաբերությունները վարձատուի՝ քաղաքապետարանի հետ լարված էին, մի խոսքով մխիթարական քիչ բան կար։ Այս պայմաններում ֆրանսիացիները որոշեցին “Երևան Ջրի” կառավարումը լիովին վստահել տեղական թիմին։ Այսօր, երեք տարի անց, կարելի է ասել, որ այդ համարձակ, ես կասեի՝ ռիսկային քայլն իրեն լիովին արդարացրեց։ Ընկերության ղեկավար կազմը երիտասարդացվեց ու թարմացվեց, ստեղծվեց մասնագետների բարձրակարգ թիմ, որը համարձակ գնաց տարիներով կուտակված խնդիրների լուծմանը։ Բայց ես առանձնապես կցանկանայի նշել գլխավոր տնօրենի տեղակալ, ֆինանսիական ու վարչական տնօրեն Հովիկ Մարությանին՝ համակարգի երկարամյա, բազմափորձ աշխատակցին, ով իր ակտիվ կեցվածքով ու սկզբունքային դիրքորոշումով, պատասխանատվության բարձր զգացումով ու խորհուրդներով առայսօր հանդիսանում է առաջընթացի իրոք որ լոկոմոտիվը, լավատեսությամբ վարակելով ու իր հետևից տանելով մյուսներին։

-Իսկդրսի՞հետ  ինչպես կարողացաք  լեզու գտնել։ Թիմը թիմ, բայց չէ՞ որ դուք  մինչ այդ առանձնապես շփումներ, կապեր չեք ունեցել վերադասի, կառավարման տարբեր մարմինների  հետ։ Մինչդեռ մեզանում քավոր-սանիկ հարաբերությունները երբեմն վճռորոշ նշանակություն ունեն պաշտոնատար անձի վերաբերյալ համապատասխան կարծիքի ձևավորման, ծառայողական առաջխաղացման համար՝ անկախ նրա իրական ձեռքբերումներից։

-Չէի ցանկանա չափազանցնել նշված հարաբերությունների դերը մեզանում, բայց հայտնի իմաստով դուք իրավացի եք։ Ես թերևս արդեն անցել եմ այդ փուլը, սակայն պետք է խոստովանեմ, որ դա բոլորովին էլ հեշտ չի տրվել։ Դատեք ինքներդ։ Ի՞նչ կարող էր հակադրել նորաթուխ, իրոք որ “թիկունք չունեցող” տնօրենը մերօրյա բարքերով պայմանավորված այդ անխուսափելի անվստահությանը, բացի նվիրվածությունից գործին։ Այդ հիմա՛ է ընկերությունը ոտքի կանգնել, անո՛ւն ձեռք բերել, իսկ դեռ մի քանի տարի առաջ այստեղ անելու բան շատ կար, ամեն պահ կարելի էր սայթաքել։ Ընկնեիր՝ էլ ոտքի չէիր կանգնի։ Պետք էր աշխատել ու ապացուցել, որ դու պատահական մարդ չես։ Իսկ ես ոչ միայն բնավորությամբ աշխատող եմ, այլև փորձում եմ գործին ստեղծագործական մոտեցում ցուցաբերել, ներքին գոհունակություն ստանալ կատարվածից, ձեռքբերումներից։ Բնականաբար, ինքս էլ մյուսներին գնահատում եմ բացառապես ելնելով ընդհանուր նպատակներին նրանց նվիրվածությունից ու գործընկերների հետ համերաշխությունից։

-”Հին, բարիժամանակներում մամուլում երբեմն հնչում էին կենսաապահովման համակարգի պատասխանատուներին ուղղված հռետորական հարցադրումներ՝ մի պահ իրենց դնեն շարքային քաղաքացու տեղը, ինչը ենթադրում էր, որ կստիպի նրանց անմիջապես քայլեր ձեռնարկել համապատասխան ոլորտում իրավիճակը շտկելու համար։ Պատկերացրեք, վերադարձել են այդ ժամանակները, ինչպե՞ս կներկայացնեք Ձեր բնակության վայրի ջրամատակարարման վիճակը։

-Այնտեղ, ուր ես բնակվում եմ արդեն չորս տարի, նախկինում ջրամատակարարումը շուրջօրյա Էր։ Սակայն բնակարանամուտից որոշ ժամանակ անց պարզվեց, որ հայտնի չԷ թե երբ և ինչ պատճառով տարածքում կառուցվել Է լրացուցիչ ջրագիծ, որի շնորհիվ մեկ առանձին վերցված փոքր փողոցում հնարավոր Էր դարձել “կոմունիզմ” կառուցել։ Բնականաբար, ի պաշտոնե ես նման բան չԷի կարող թույլ տալ, և ջրագիծը ապամոնտաժվեց։ Առավել ևս, որ այդ “հաջողությունը” տրվում էր վայրկյանում 15-20 լիտր ջրի կորստի գնով։ Հիմա ես ունեմ 17-ժամյա ջրամատակարարում, բայց գոհ եմ, նախ՝ որովհետև ջուրը հոսեց այնտեղ, որտեղ որ ընդհանուր շահն Է պահանջում, և հետո՝ առկա Է ուղղակի անձնական շահագրգռվածությունը արագացնել ջրաշինարարական ծրագրերը Երևանում, որ ես էլ մի օր ունենամ մշտական ջուր։ Համոզված եմ, դրան երկար չեմ սպասելու։

Հարցազրույցը՝ Լուսինե Հովհաննիսյանի

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...