06:42
12/27/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Արամայիս Գրիգորյանը տարիներ շարունակ զբաղեցրել է մի շարք պատասխանատու պաշտոններ և բոլոր ասպարեզներում էլ դրսևորվել որպես պատասխանատու, իր գործի գիտակ ու նվիրյալ գործիչ։

2014-06-04 11:08

                                         «Դե Ֆակտո» N 96  (2014թ.)  

Տեղական ինքնակառավարման մարմինների համաչափ զարգացումը և յուրաքանչյուր մարզի կայացումը` իբրև ինքնուրույն վարչական միավոր,  մեր երկրի ներպետական առաջնահերթություններից մեկն է։ “Դե ֆակտո” ամսագիրը պարբերաբար անդրադառնում է ՀՀ մարզերին, ներկայացնում գյուղական և քաղաքային համայնքների վիճակը, ձեռքբերումներն ու բացթողումները, նրանցում առկա խնդիրները՝ տեսանելի դարձնելով մարզի ընդհանուր պատկերը։

Ամսագրի այս համարը նվիրված է ՀՀ կարևոր նշանակության մարզերից մեկին՝ ՀՀ Արարատի մարզին։ Արարատի մարզը մեր հանրապետության գյուղատնտեսության շտեմարանն է։

Ամսագրի գլխավոր հարցազրույցը ներկայիս Բնապահպանության նախարար, իսկ հարցազրույցի պահին` Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի հետ է, ում հարցազրույցը, որն արվել էր նախարար նշանակվելուց օրեր առաջ, Արարատի մարզի ղեկավարման ժամանակահատվածի վերաբերյալ յուրօրինակ հաշվետվություն դարձավ։

Արամայիս Գրիգորյանը տարիներ շարունակ զբաղեցրել է մի շարք պատասխանատու պաշտոններ և բոլոր ասպարեզներում էլ դրսևորվել որպես պատասխանատու, իր գործի գիտակ ու նվիրյալ գործիչ։ “Դե Ֆակտո” ամսագիրը հաջողություն է մաղթում վերջինիս նաև բնապահպանության նման բարդ ոլորտի ղեկավարման հարցում։



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...