06:12
12/27/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Անկախ պետականության պահպանման միակ երաշխիքը հզոր ու մարտունակ բանակ ունենալն է

2014-03-04 11:20

«Դե Ֆակտո» N 93 (2014թ.)

Պատմական բոլոր ժամանակաշրջաններում, անկախ պետականություն ունենալ կամ չունենալուց, հայ ժողովուրդը կարողացել է օրհասական պահերին համախմբվել, դառնալ կուռ միասնություն, կռվել` հանուն հողի, ընտանիքի, հանուն գալիքի։  Դեռևս հին հռոմեական կայսրերն են հիացել հայ զորահրամանատարների մարտավարական ու ռազմական գիտելիքներով, յուրացրել հայկական փորձը։ Տարբեր դարաշրջաններում հայ ժողովուրդը ծնունդ է տվել այնպիսի ռազմիկների, ովքեր փոխել են պատմության ընթացքը, ում ռազմական բացառիկ գիտելիքների շնորհիվ սակավաթիվ հայ ժողովուրդը կարողացել է խուսափել բնաջնջվելուց, օտարին ձուլվելուց, կարողացել են հասնել մինչև 21-րդ դար, ունենալ սեփական հող, անկախ պետականություն, թեկուզ մի պատառ պատմական մեծ հայրենիքից։ Իսկ անկախ  պետականության պահպանման միակ երաշխիքը հզոր ու մարտունակ բանակ ունենալն է, ինչին և ձեռնամուխ եղան մեր նվիրյալ հայորդիները, Հայաստանը անկախ Հանրապետություն  հռչակումից ու արցախյան գոյամարտից հետո։   

1992–1993թթ. երկրապահ կամավորական ջոկատների և բանակ զորակոչված զինակոչիկների միավորումով ստեղծվեց բանակ։1992 թվականի հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց “ՀՀ պաշտպանության նախարարության մասին” պատմական որոշումը։ Հենց այս փաստաթուղթն էլ ազդարարեց ազգային բանակի ստեղծման սկիզբը։ Այդ պատմական որոշումով նորաստեղծ նախարարության ենթակայությանը հանձնվեցին գոյություն ունեցող որոշ գնդեր։

22 տարի անց մենք ունենք հաղթանակած բանակ, կայացած, մարտունակ զինված ուժեր, որոնք ամեն վայրկյան հսկում ու երաշխավորում են մեր սահմանների անվտանգությունը, պահպանում այն փխրուն ու հարաբերական խաղաղությունը, որին հասանք մեր բանակի հերոս զինվորների կյանքի ու արյան գնով։

“Դե Ֆակտո” ամսագրի այս համարը նվիրվում է Հայոց բանակի կազմավորման 22-րդ տարեդարձին։ Ամսագրի գլխավոր հարցազրույցը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ է, մարդ, ով հայոց  նորանկախ պետականության, Հայկական բանակի ձևավորման ակունքներում է, ով սեփական կյանքը վտանգելով, ռազմի դաշտում վիրավորվելուց հետո անգամ չի թողել հարենիքին ծառայելու, հայոց բանակաշինությանը նվիրվելու պատվաբեր ու դժվարին ճանապարհը։ 

Մենուա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...