04:14
12/27/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ԻՄ ԱՇԽԱՏԱԾ ԲՈԼՈՐ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ԵՍ ՄԻՇՏ ՁԳՏԵԼ ԵՄ ԱՆԵԼ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ, ՆԵՐՇՆՉԵԼ, ՈԳԵՎՈՐԵԼ, ՀԱՄԱԽՄԲԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ

2014-02-25 10:46

«Դե Ֆակտո» N 92 (2014թ.) 

ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Վերջերս լրացավ պարոն Մանուկյանի ծննդյան 60-ամյակը, ինչի առթիվ ամսագրի խմբագրակազմը շնորհավորում է նրան, մաղթում քաջ առողջություն, մեծ եռանդ ¨ հաջողություններ հետագա բոլոր նախաձեռնություններում:

Ձեզ ենք ներկայացնում Ուկրաինայում ՀՀ արտակարգ ¨ լիազոր դեսպան  Անդրանիկ Մանուկյանի հարցազրույցը “Դե Ֆակտո” ամսագրին:

-Պարո՛ն Մանուկյան, մասնագիտությամբ տնտեսագետ եք, սկսել եք բանվորական աշխատանքից, այնուհետ¨ ավագ գիտաշխատողից մինչ¨ պետական պաշտոնյա: Այսօր` 60 տարիների բարձունքից երբ նայում եք Ձեր անցած ուղուն, կա՞ արդյոք մի բան, որ կցանկանայիք փոխել կամ մի բան, որ դեռ¨ս չեք կարողացել ի կատար ածել:

-Գիտեք, վեց տասնամյակը յուրատեսակ հանգրվան է ու ակամայից հետադարձ հայացք ես նետում անցած ուղուդ վրա, ամփոփում, վերլուծում, ինքդ քեզ համար գնահատում այն ամենը, ինչ կատարվել է քեզ հետ ¨ ինչ ճանապարհ ես անցել:

Այսօր, ամփոփելով իմ անցած ուղին, ես վստահաբար կարող եմ ասել, որ հնարավորություն եմ ունեցել ստանալու հիմնարար կրթություն ¨ դաստիարակություն, ապրելու ¨ աշխատելու իմ արժեքային համակարգին համապատասխան` բոլոր բնագավառներում մշտապես ստեղծելով ¨ արարելով, ¨ ինչպես կասեր Պ. Ս¨ակը` արածներիս համար չեմ ափսոսում, ափսոսում եմ չարածներիս համար:

Իմ աշխատած բոլոր բնագավառներում ես միշտ ձգտել եմ անել առավելագույնը, ներշնչել, ոգ¨որել, համախմբել մարդկանց բարդ ու դժվարին խնդիրների լուծման համար: Հատկապես, երբ դրանք վերաբերել են պետական կար¨որ նշանակություն ունեցող հարցերին:

Ձգտել եմ այնպես ապրել, որ տասնամյակները չլինեն էպիզոդիկ, այլ այն դարձնել էպոխա` լիարժեքորեն ապրելով ստեղծածի ¨ արված բարի գործերի գոհունակության զգացողությունը:

Իսկ ընդհանրության մեջ տասնամյակների փորձը ¨ հատկապես իմաստությունը հնարավորություն են տալիս անելու շատ ավելին, իսկ ես ունեմ դեռ¨ս շատ լավ ու բարի ծրագրեր, որոնք ցանկանում եմ իրականացնել:

Դրանց իրականացման համար 60-ամյա հոբելյանը լավ սկիզբ ¨ հրաշալի հնարավորություն է:

-Աշխատանքի ¨ կենսափորձի բերումով տարբեր բնավորության ¨ ազգային պատկանելության մարդկանց հետ եք շփվել. ի՞նչն եք ամենից շատ գնահատում մարդու մեջ:

-Մարդկանց մեջ առաջին հերթին կար¨որում եմ ազնվությունը, անմիջականությունը, նվիրվածությունը ¨ հատկապես պատասխանատվության զգացումը:

-Ի՞նչը չեք հանդուրժում ¨ երբեք չեք ների:

-Չեմ հանդուրժում ստախոսությունը ¨ չեմ ներում երախտամոռությունը:

Երբեք չեմ գնացել մի բնագավառ կամ զբաղեցրել մի պաշտոն, որտեղ ես անելիք չեմ ունեցել, ես երբեք պաշտոն չեմ ստանձնել հանուն պաշտոնի:

-Պարո՛ն Մանուկյան, բազմամյա գործունեության ընթացքում տարբեր պաշտոններ եք զբաղեցրել, տարբեր ոլորտներում եք աշխատել: Ո՞րն է Ձեզ առավել հոգեհարազատ ¨ ինչու՞:

-Ինձ հոգեհարազատ են եղել այն բոլոր ոլորտները ¨ պաշտոնները, որոնցում ես աշխատել եմ, որովհետ¨ միշտ պահպանել եմ ինձ համար կար¨որ մի սկզբունք, երբեք չեմ գնացել մի բնագավառ կամ զբաղեցրել մի պաշտոն, որտեղ ես անելիք չեմ ունեցել, ես երբեք պաշտոն չեմ ստանձնել հանուն պաշտոնի:

Հոկտեմբերի 27-ի ողբերգությունից հետո ես իմ մեջ ուժ գտա չհեռանալու քաղաքական դաշտից:

-Գուցե այս հարցին պատասխանելը ցավալի է Ձեզ համար, այնուամենայնիվ, հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձություններից հետո չհեռացաք քաղաքական դաշտից: Դժվար չէ՞ր արդյոք: (1999-ի հոկտեմբերի 27-ին խորհրդարանի շենքում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության հետ¨անքով սպանվեցին 8 պետական գործիչներ, այդ թվում` Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը):

-Հոկտեմբերի 27-ը ողբերգական իրադարձություն էր ոչ միայն իմ, այլ¨ մեր ժողովրդի կյանքում:

Նման իրադարձությունների ժամանակ են նա¨ փորձության ենթարկվում յուրաքանչյուր քաղաքական ¨ պետական գործչի որակները, կամքը, վճռականությունը ¨ չկոտրվելու հզոր ուժը:

Ես իմ մեջ ուժ գտա չհեռանալու քաղաքական դաշտից:

-Այդ իրադարձությունների համատեքստում կյանքը որքանո՞վ ¨ ինչպե՞ս վերարժ¨որվեց Ձեզ համար:

-Նման ողբերգական իրադարձությունները, իսկ իմ դեպքում, երբ պայքար էր գնում մահվան ¨ կյանքի միջ¨, չեն կարող իրենց կնիքը չթողնել: Իրոք շատ բաներ վերաիմաստավորվում են, հատկապես մարդկային հարաբերությունները:

-Տարվա ընթացքում մեր երկրի համար կար¨որագույն իրադարձությունը, թեր¨ս, Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու որոշումն էր: Որպես փորձառու տնտեսագետ` Դուք ինչպե՞ս եք գնահատում այս որոշումը. որքանո՞վ արդյունավետ կլինի մեր երկրի համար ՄՄ-ը ¨ ի՞նչ ենք կորցնում` հեռանալով եվրաինտեգրման ճանապարհից:

-Մաքսային միությանն անդամակցությունը համարում եմ հեռատես ¨ իրատեսական որոշում, որն ամբողջովին համապատասխանում է ստեղծված ներկա աշխարհաքաղաքական իրողություններին ¨ նպաստելու են այն խնդիրների ու մարտահրավերների լուծմանը, որոնք այսօր ծառացած են մեր երկրի առջ¨:

Այն մեր երկրի տնտեսության հետագա զարգացման համար բացում է լուրջ հեռանկարներ, առկա հնարավորությունները արդյունավետ օգտագործելու դեպքում:

ՄՄ-ին անդամակցությունը մեզ բոլորովին չի խանգարում պետական կառավարման համակարգի, տնտեսության ¨ մյուս բնագավառների բարեփոխումները իրականացնել եվրաչափանիշներին համապատասխան, հասարակական, քաղաքացիական կյանքը կազմակերպել եվրոպական արժեքներով ու չափանիշներով ¨ դրանով խորացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ:

-Որպես Ուկրաինայում Հայաստանի արտակարգ ¨ լիազոր դեսպան, ի՞նչ կասեք Ուկրաինայում ընդդեմ ՄՄ-ի ¨ հանուն եվրաինտեգրման տեղի ունեցող բողոքի ակցիաների մասին: Զարգացման ի՞նչ հեռանկար եք տեսնում Դուք:

-ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման հետ կապված իրադարձությունները հասարակության մեջ ընթացող նորմալ քաղաքական գործընթացներ են, որոնք ունեն իրենց ներքին ¨ արտաքին պատճառները, ազդակները, տրամաբանությունը, կապ ունեն երկրի առանձնահատկությունների, բնակչության կողմնորոշումների ¨ այլ հարցերի հետ:

Անկախ հետագա զարգացումներից` Ուկրաինան անում է քայլեր` հստակորեն պաշտպանելով երկրի ազգային պետական շահերը:

-Որքանո՞վ է հայ համայնքը մասնակից կամ չեզոք այս իրադարձությունների նկատմամբ:

-Ինչպես Ուկրաինայի մյուս քաղաքացիները, այնպես էլ հայ համայնքի ներկայացուցիչները, իրենց վերաբերմունքը դրս¨որում են` համապատասխան իրենց քաղաքական նախասիրությունների:

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը եւ Ուկրաինայի հայերի միությունը միասնաբար աշխատում են` հանուն հայ համայնքի կյանքի լիարժեք կազմակերպման եւ հայապահպանության խնդիրների լուծման:

-Պարո՛ն Մանուկյաննախորդ տարիԴե Ֆակտոամսագիրը ճանաչել էր ՁեզՏարվա դեսպան”` հիմք ընդունելով 2012-ի ընթացքում հայ-ուկրաինական հարաբերությունների ամրապնդմանը ¨ Ուկրաինայի հայկական համայնքում հայապահպանությանն ուղղված Ձեր գործունեությունը: Այդ զրույցում Դուք նշել էիք 2013-ի համար նախատեսված մի շարք ծրագրերի մասին: Ամփոփելով տարին` որքանո՞վ եք հասցրել կյանքի կոչել այդ ծրագրերը:

-Ուկրաինայի հայերի միությունը համակարգված աշխատանքներ է տանում հայ համայնքի կյանքը լիարժեք կազմակերպելու, հայապահպանության խնդիրները լուծելու ուղղությամբ` մշտապես ստանալով դեսպանության համապատասխան աջակցությունը:

2013թ. վերջին սկսվեց Կի¨ի հայկական եկեղեցու շինարարությունը, ինչը ես շատ կար¨որում ու անգնահատելի գործ եմ համարում` Հայ առաքելական եկեղեցու ավանդույթները տեղի հայության մեջ պահպանելու ¨ նոր սերունդներին փոխանցելու տեսանկյունից:

-Մեր երկրի արտաքին քաղաքականության գերակա ուղղությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ` ցեղասպանության ճանաչման հարցում շոշափելի առաջընթաց ունենալն է: Սա նա¨ Ձեր օրակարգում էր` որպես դեսպան: Ի՞նչ աշխատանքներ են տարվել ¨ տարվում այս ուղղությամբ:

-Հիրավի, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը շատ կար¨որ է մեր երկրի արտաքին քաղաքականության օրակարգում: Դեսպանությունը մշակել է համապարփակ ծրագիր այդ աշխատանքների կազմակերպման ուղղությամբ ¨ հետ¨ողականորեն իրականացնելու է այն: Դուք տեղյակ եք, որ նախորդ տարվա հունիս ամսին Գերագույն Ռադայի հայազգի պատգամավորներ Վիլեն Շատվորյանի, Նվեր Մխիթարյանի ¨ Արսեն Ավագովի կողմից ԳՌ է ներկայացվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող ¨ դատապարտող օրենքի նախագիծ: Այն ընդունելու համար համատեղ կտարվեն անհրաժեշտ աշխատանքներ:

Աշխատանքից դուրս

-Ինչպե՞ս եք կազմակերպում ժամանցը ընտանիքի հետ:

-Այն կախված է ժամանակից ¨ ընտանիքի անդամների նախասիրություններից:

Բոլոր դեպքերում հետաքրքիր:

-Աշխատանքից դուրս, ի՞նչ նախասիրություններ ունեք:

-Հիմնական նախասիրությունս արվեստն է ¨ հատկապես գեղանկարչությունը:

-Կարոտո՞ւմ եք Հայաստանը: Ի՞նչ եք հիշում այդ պահին հայրենիքից:

-Հայրենիքը չեն կարոտում, որովհետ¨ հայրենիքը քո էությունն է:

-Հայաստան ասելիսպատկերացնում եք:

-Հայրենիք, օրրան…

-Ի՞նչ անելիքներ ունեք 2014-ի համար:

-Ունեմ մի շարք նոր մտահղացումներ, որոնք ձգտելու եմ ամբողջովին իրականացնել 2014 թվականին:

-Եվ վերջում, Ձեր բարեմաղթանքը Նոր տարվա կապակցությամբ:

-Մենք ապրում ենք չափազանց բարդ ժամանակաշրջան, ուստի ցանկանում եմ, որ բոլորս` Հայաստանում ¨ Սփյուռքում, տոգորվենք մեծ պատասխանատվությամբ մեր երկրի ¨ հայրենիքի հանդեպ:

Լինենք իրատես, հեռատես ¨ լավատես:

Հարցազրույցը` Թեհմինա Արզումանյանի


ВО ВСЕХ СФЕРАХ МОЕЙ ДЕЯТЕЛЬНОСТИ Я ВСЕГДА СТРЕМИЛСЯ ДЕЛАТЬ ПРЕДЕЛЬНО ВОЗМОЖНОЕ: ВНУШАТЬ, ВДОХНОВЛЯТЬ, ОБЪЕДИНЯТЬ ЛЮДЕЙ.

АНДРАНИК МАНУКЯН

Чрезвычайный и Полномочный Посол РА в Украине.

Недавно господин Манукян отметил свое 60-летие, в связи с чем редколлегия журнала поздравляет его, желая крепкого здоровья и успехов во всех последующих начинаниях.

Вашему вниманию представляем интервью Чрезвычайного и Полномочного посла РА в Украине Андраника Манукяна с журналу Де Факто.

 

-Господин Манукян, по профессии Вы экономист, начинали с рабочего, затем со старшего научного сотрудника, дошли до государственного чиновника. Сегодня, с высоты шести десятков лет, когда смотрите на свой пройденный жизненный путь, есть ли что-нибудь, что хотели бы изменить или что-нибудь, что пока не смогли осуществить?

-Знаете, шесть десятилетий – это своеобразное пристанище, и невольно оглядываешься на свой пройденный путь, обобщаешь, анализируешь, сам оцениваешь все то, что произошло с тобой, и какой путь ты прошел. Сегодня, оглядываясь на свой пройденный путь, я уверенно могу сказать, что имел возможность получить базовое воспитание и образование, жить и работать в соответствии с моей системой ценностей, все время создавая и созидая во всех сферах, и как сказал бы П. Севак: “Не сожалею о сделанном, сожалею о несделанном”.

Во всех сферах моей работы я всегда стремился делать предельно возможное: внушать, вдохновлять, объединять людей для решения сложных проблем. Особенно, если они касались вопросов, имеющих государственную важность.

Я стремился жить так, чтобы десятилетия не были эпизодическими, а стали эпохой, полностью испытывая чувство удовлетворения за созданное и за сделанные добрые дела.

А в основном, опыт десятилетий, особенно мудрость, дают возможность делать больше, а у меня еще есть очень хорошие и добрые планы, которые желаю осуществить.

Для этого 60-летие является хорошим началом и прекрасной возможностью.

-По роду службы и жизненному опыту Вы общались с людьми разных характеров. Что в людях цените больше всего?

-В людях больше всего ценю честность, непосредственность, преданность и особенно чувство ответственности.

-Чего Вы не потерпите и никогда не простите?

-Не терплю лжи и не прощаю неблагодарность.

Никогда не входил в такую сферу или не занимал такую должность, где мне нечего было делать, я никогда не занимал должность ради должности.

-Господин Манукян, в течение многолетней деятельности Вы занимали различные должности, работали в различных сферах. Какая из них ближе и почему?

-Для меня близки все сферы и должности, где я работал, потому что всегда сохранял важный для меня принцип: никогда не входил в такую сферу или не занимал такую должность, где мне нечего делать, я никогда не занимал должность ради должности. 

После трагедии 27-го октября я в себе нашел силы, чтобы не уйти из политики.

-Вероятно, Вам будет нелегко ответить на этот вопрос, и тем не менее, после трагических событий 27-го октября Вы не ушли из политики. Не трудно ли было преодоление? (27-го октябра 1999 года в здании парламента был совершен теракт, вследствие которого погибло восемь человек, в числе которых Председатель Национального Собрания Карен Демирчян и Премьер-министр Вазген Саргсян).

-27 октября стало трагическим событием не только для меня, а для всего нашего народа.

Именно во время таких событий проверяются сила воли, решимость и мощная выдержка каждого из политических и государственных деятелей. Я нашел в себе силы, чтобы не уйти из политики.

-В контексте этих событий насколько и как была переосмыслена жизнь?

-Такие трагические события, а в моем случае, когда шла борьба между жизнью и смертью, не могут пройти бесследно. Действительно, многие вещи переосмысливаются, особенно человеческие отношения.

-В свете решающих шагов, сделанных в прошлом году и являющихся важными для нашей страны, было решение присоединения к Таможенному Союзу. Ваша оценка этого решения: насколько эффективным будет ТС для нашей страны и что мы теряем, отдаляясь от евроинтеграции?

-Решение присоединения к Таможенному союзу считаю дальновидным и реальным, что полностью соответствует созданным существующим геополитическим реалиям, и будет способствовать решению тех проблем и вызовов, которые сегодня стоят перед нашей страной.

Это открывает серьезные перспективы для дальнейшего экономического развития нашей страны при эффективном использовании существующих возможностей. Присоединение к ТС нам никак не мешает реализовывать реформы согласно европейским критериям в системе государственного управления, экономики и других сфер, организовать гражданскую жизнь по европейским ценностям и критериями, тем самым углубить сотрудничество с ЕС.

-Будучи Чрезвычайным и Полномочным Послом РА в Украине, что скажете об акциях протеста против ТС в Украине? Какие перспективы развития видите?

-События, связанные с подписанием соглашения об ассоциации с ЕС, - это нормальные политические процессы среди общества, которые имеют свои внешние и внутренние причины, импульсы, логику, связанные с особенностями страны, ориентацией населения и с другими вопросами. Несмотря на последующие события, Украина предпринимает шаги, уверенно защищая национальные государственные интересы страны.

-Каково участие или нейтральность армянской общины в связи с этими событиями?

-Как все граждане Украины, так и представители армянской общины, проявляют свое отношение согласно своим политическим предпочтениям.

Посольство РА в Украине и Союз армян Украины работают совместно во имя организации полноценной жизни армянской общины и для решения проблем армянской нации.

-Господин Манукян, принимая во внимание укрепление и Вашу деятельность на сохранение армяно-украинских отношений и Вашей деятельности, направленной на укрепление  армянской нации в армянской общине Украины в 2012 году, журнал Де Факто в прошлом году признал Вас Послом года. Во время этой беседы Вы отметили ряд проектов, запланированных на 2013 год. Обобщая год, насколько Вы успели реализовать эти планы?

-Община армян Украины ведет систематическую работу для организации полноценной жизни армянской общины, направленную на решение проблем сохранения  национального самосознания, постоянно получая поддержку со стороны посольства. В конце 2013 года началось строительство армянской церкви в Киеве, что я считаю очень важным и бесценным делом с точки зрения сохранения и передачи новому поколению традиций Армянской Апостольской церкви среди местных армян.

- Приоритетным направлением во внешней политике нашей страны в преддверии 100-летия Армянского Геноцида, остается вопрос ощутимости прогресса в признании геноцида армян. Для Вас, как должностного лица, он также являлся основным, если не главным, в повестке дня. Какие работы проведены и еще ведутся в этом направлении?

- Действительно, 100-летие Геноцида армян очень важно на повестке дня внешней политики нашей страны. Посольство разработало комплексную программу для организации этих работ, и последовательно будет осуществлять ее. Вам известно, что в июне прошлого года армянскими депутатами Верховной Рады Виленом Шатворяном, Нвером Мхитаряном и Арсеном Аваговым в Верховной Раде был представлен проект закона, признающий и осуждающий Геноцид армян. Для его принятия будут проведены необходимые работы.

Вне работы

-Как Вы организуете свой отдых с семьей?

-Это зависит от времени и предпочтений членов семьи. Во всех случаях, бывает интересно.

-Какие у Вас предпочтения вне работы?

-Основное мое предпочтение – это искусство и в особенности живопись.

-Скучаете по Армении? Что на данный момент Вы помните о родине?

-По родине не скучают, так как родина – твоя сущность.

-Говоря «Армения», представляете

-Родина, колыбель…

-Какие у Вас планы на 2014 год?

-У меня есть новые идеи, которые буду стараться реализовать в 2014 году.

-И, наконец, Ваши пожелания в связи с Новым Годом.

-Мы переживаем достаточно трудный период, и желаю, чтобы все: и в Армении, и в диаспоре наполнились большой ответственностью по отношению к нашей стране и родине.

Будем реалистичными, дальновидными, оптимистами.

Интервью Теймины Арзуманян



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...