15:21
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Տարվա գործարար

2014-01-10 11:55

«Դե Ֆակտո» N 91 (2013թ.)

 “Դե Ֆակտո” ամսագիրը “Տարվա գործարար” է ճանաչում Ararat Park Hyatt Moscow հյուրանոցի տնօրենների խորհրդի նախագահ Սամվել Սարգսյանին, ում նախաձեռնությամբ և ջանքերով 2013թ. տարեվերջին  Հայաստանում բացվեց “Հայաթ Փլեյս Երևան” միջազգային բարձրակարգ հյուրանոցը։

Բացման  արարողությանը ներկա գտնվեցին  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և պաշտոնատար այլ անձինք։ Հանրապետության նախագահը շրջել է միջազգային բարձրակարգ հյուրանոցային ապրանքանիշի պահանջներին համապատասխան կառուցված նորաբաց հյուրանոցային համալիրում, ծանոթացել իրականացված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին և առաջարկվող ծառայությունների որակին։

Մայրաքաղաքում՝ Հանրապետության Հրապարակի  հարևանությամբ, կառուցված “Հայաթ Փլեյս Երևան” հյուրանոցի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2011թ., ավարտվել՝ ընթացիկ տարում։ Շրջայցի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացվել է, որ հյուրանոցի կառուցման ուղղությամբ մինչ այժմ ներդրվել է շուրջ 15 մլն ԱՄՆ դոլար։ Տահարկանի և մոտ 7.0 հազ. քմ ընդհանուր մակերեսով այս հյուրանոցում բացվել է 70 աշխատատեղ՝ 200 հազ. դրամ միջին աշխատավարձով։

Հայաստանում “Հայաթ Փլեյս Երևան”-ի բացումը, ըստ հյուրանոցի սեփականատեր “Ինտեռարմ-Մ” և հյուրանոցի կառավարումն իրականացնող “Հայաթ Հոթելզ Քորփորեյշն” ընկերությունների պատասխանատուների, որոշակիորեն կխթանի հյուրանոցային արդյունաբերությունում ծառայությունների որակի բարելավումը։ Ակնկալվում է նաև, որ նոր հյուրանոցի մուտքը շուկա կնպաստի ոլորտում մրցակցային միջավայրի բարելավմանը ինչպես ցանցային, բրենդային հյուրանոցների շրջանում, այնպես էլ, ընդհանրապես, Հանրապետության հյուրանոցային արդյունաբերության մեջ։



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...