14:57
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՏԱՐՎԱ ՊԱՇՏՈՆՅԱ

2013-12-27 12:20

«Դե Ֆակտո» N 91 (2013թ.)

“Դե Ֆակտո” հասարակական-քաղաքական ամսագիրն ամեն տարի այն պետական գործչին, ով ողջ տարվա ընթացքում աչքի է ընկնում իր  կատարած աշխատանքով և արժանանում հասարակության բարձր գնահատականին` ճանաչում է “Տարվա պաշոնյա”։ 2013թ. “Դե ֆակտո” ամսագրի կողմից “Տարվա պաշտոնյա” է ճանաչվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով այս տարվա ամենաքննարկված, հասարակության հետ ակտիվ շփումներ ունեցած և սիրված պաշտոնյան է։

Տարոն Մարգարյանը մինչև քաղաքապետ ընտրվելը արդեն սիրված էր հատկապես Երևանի բնակչության կողմից, նրա մարդկային և աշխատանքային կերպարը արժանացավ սիրո և  հարգանքի դեռևս այն ժամանակվանից, երբ նա Ավանի համայնքապետն էր։ Նա միանգամից աչքի ընկավ իր սրտացավ և բարեխիղճ աշխատանքով։ Ընտրելով նրան Երևանի քաղաքապետի պաշտոնում՝ Երևանի բնակչության ակնկալիքները նրանից ավելի մեծացան, ինչը մեծ պատասխանատվություն և պարտավորվածություն է յուրաքանչյուր պաշտոնյայի համար։

Երևանի քաղաքապետ ընտրվելու առաջին իսկ օրվանից  նա անցավ ակտիվ  գործունեության՝ համակարգելով քաղաքապետարանի բոլոր բաժինների գործունեությունը։ Նրա նպատակաուղղված աշխատանքի արդյունքում Երևանում ավելացան կանաչապատ գոտիները, ասֆալտապատ ճանապարհները, բարեկարգված շենք-շինությունները, կազմակերպվեցին մշակութային գեղեցիկ միջոցառումներ և այլն։ Ողջ տարվա ընթացքում Տարոն Մարգարյանին կարելի էր տեսնել Երևան  քաղաքի տարբեր համայնքներում բարեկարգված բակերի բացման և այլ միջոցառումների շրջանակներում։ Նա անընդհատ շփման մեջ էր Երևանի քաղաքացիների հետ՝ արժանանալով նրանց ջերմ և շնորհակալ վերաբերմունքին։

Սակայն հուլիսի 19-ի՝ Երևան քաղաքի ներքաղաքային երթուղիները սպասարկող կազմարկերպությունների կողմից իրականացվող ավտոբուսային (միկրոավտոբուսային) կանոնավոր ուղևորափոխադրումների վարձը վերանայելու մասին նրա որոշումը վրդովմունք առաջացրեց հասարակության շրջանում։ Գուցե Երևանի քաղաքապետն այլ անձնավորություն լիներ հասարակության արձագանքն այդքան բուռն չլիներ. Տարոն Մարգարյանի իրականացրած բարեփոխումների ֆոնին երևանցիները չընդունեցին նրա այս որոշումը։  Այդ ժամանակահատվածում Տարոն Մարգարյանն ամենաթեժ քննարկումների առանցքում հայտնվեց։ Տրանսպորտի ուղևավարձի թանկացման հետ կապված հասարակական բողոքի մեծ ալիք բարձրացավ, ձևավորվեց “Ընդդեմ քաղաքային տրանսպորտի թանկացման” հասարակական շարժումը։ “Չեմ վճարելու 150 դրամ” ակցիայի շրջանակներում Հայկ Մարությանի (“Կարգին” Հայկո), “Արարատ” ամսագրի խմբագիր Ալեն Սիմոնյանի նախաձեռնությամբ սկսվեց անձնական  մեքենաներով ուղևորների անվճար տեղափոխումը մայրաքաղաքի տարբեր ուղղություններով նախաձեռնությունը, որին միացան “Կենտրոն” հեռուստաալիքի քաղաքական մեկնաբան Պետրոս Ղազարյանը, երգիչ Արթուր Իսպիրյանը, ԱԺ “Հայ ազգային կոնգրես” խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և այլք։ Տարոն Մարգարյանը և Երևանի քաղաքապետարանի՝ այս հարցով պատասխանատու անձինք  այդ ընթացքում անընդհատ արձագանքում էին ակցիայի մասնակիցների պահանջներին, նշում այն պատճառները, որոնք հիմք են հանդիսացել տրանսպորտի թանկացման որոշումը կայացնելու՝ շեշտելով, որ դա գծատերերի պահանջն է, նրանք չեն կարողանում 100 դրամ արժողությամբ ուղեվարձի պարագայում հոգալ երթուղային տրանսպորտի ծախսերը և հաշվարկումների արդյունքում 150 դրամն է այն նվազագույն գինը, որ պետք է վճարի քաղաքացին հասարակական տրանսպորտից օգտվելու համար։ Սակայն այդ պատճառները չընդունվեց հասարակության կողմից, և բողոքի ակցիաներն ավելի բուռն ընթացք ստացան։

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, տեսնելով, որ այս որոշումն իսկապես լուրջ մտահոգություն և դժգոհություն է առաջացրել հասարակության շրջանում, հավատարիմ մնալով իր տեսակին՝ ընդառաջ գնաց Երևանի քաղաքացիների պահանջին և հանդես եկավ հայտարարությամբ, որ կասեցնում է  այդ որոշման իրագործումը։

“Ես արդեն իսկ հանձնարարել եմ ստեղծել մասնագետներից և շահագրգիռ անձանցից կազմված հանձնաժողով, որը կհասցնի մի քանի ամիսների ընթացքում մշակել բոլոր այն մեխանիզմները, որոնք թույլ կտան ամբողջական դարձնել “Երևան քաղաքի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձը վերանայելու մասին” որոշումը, իսկ մինչ այդ այս որոշման գործողությունը իմ կողմից կկասեցվի։

Մենք ուշադիր հետևում ենք նաև այս օրերին մայրաքաղաքի կանգառներում մեր երիտասարդների կողմից կազմակերպվող ակցիաներին ու հնչեցվող կոչերին։ Ինձ ուրախացնում է այն ջերմությունը, որն այսօր կրկին կա երևանցիների միջև միմյանց օգնելու, իրար հանդեպ ավելի հոգատար լինելու առումով։ Այս ջերմությունը արժեք է, որ պետք է կարողանանք պահել մեծ ու մնայուն գործեր անելու համար։ Միևնույն ժամանակ՝ ափսոսում եմ երբեմն-երբեմն նկատվող տգեղ վերաբերմունքից մեր վարորդների հանդեպ. իրականում ծանրագույն աշխատանք կատարող ու ոչ համապատասխան վարձատրություն ստացող այդ մարդիկ մեծագույն հարգանքի են արժանի։ Չկա մենք-դուք։ Կա հինավուրց  մայրաքաղաքը ու կանք մենք` բոլորս։ Ու միասին մենք արժանին ենք հատուցելու Երևանին”,-ասված էր Երևանի քաղաքապետի հայտարարությունում։

Այս հայտարարությունը մեծ ոգևորություն, հույս և հավատ  առաջացրեց հասարակության շրջանում, որ իրենց ձայնը լսելի է և իրենց շահերն ու իրավունքները ոտնահատված չեն։ Ի դեմս Տարոն Մարգարյանի՝ մենք տեսանք մարդկային բարձր հատկանիշերով օժտված պաշտոնյայի, ով ողջ տարվա ընթացքում ապրեց երևանցիների խնդիրներով ու հոգսերով և գուցե անհնարինն արեց նրանց համար։  



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...