14:21
03/28/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Երևանի ավագանու ընտրություններ 2013թ.-ի մայիսի 5

2013-01-20 12:05

«Դե Ֆակտո» N 91 (2013թ.)

3. 2013թ.-ի մայիսի 5-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքում, համաձայն ՀՀ ԿԸՀ հրապարակած տվյալների, ՀՀԿ-ն հավաքեց ձայների կեսից ավելին` 235 512 ձայն, որն ընտրողների ձայների  55.89 տոկոսն էր։

Ավագանու մյուս թեկնածուների միջև ձայները բաշխվել են հետևյալ կերպ`

ԲՀԿ - 97 189 ձայն` 23.07%

“Բարև Երևան” - 35 732 ձայն` 8.48%

“Հայ Ազգային Կոնգրեսը” - 18 499 ձայն, 4.39%

ՀՅԴ - 15 999` 3.80%

“Օրինաց Երկիրը” - 15 733 ձայն` 3.73%

“Առաքելություն” - 2692 ձայն` 0.64%

2013թ. հունիսի 8-ին Երևանի ավագանու անդամ Տարոն Մարգարյանը վերընտրվեց որպես Երևանի քաղաքապետ և հունիսի 11-ին հանդիսավոր երդմամբ ստանձնեց Երևանի քաղաքապետի լիազորությունները։ Պաշտոնավարման հենց սկզբից Տարոն Մարգարյանը ձեռնամուխ եղավ նախընտրական կարգախոսի իրականացմանը` կառուցել “Ավելի լավ Երևան”։ Երևանն օրեցօր ավելի բարեկարգ, գեղեցիկ ու գրավիչ է դառնում թե՛ երևանցիների, թե՛ մեր քաղաք այցելող հյուրերի համար։

Երևան քաղաքում տրանսպորտային բարեփոխումներ իրականացնելու և ուղևորափոխադրումների որակը բարձրացնելու և առավել քաղաքակիրթ դարձնելու նպատակով  հուլիսի 19-ին Տարոն Մարգարյանը որոշում ընդունեց Երևան քաղաքի ներքաղաքային երթուղիները սպասարկող կազմարկերպությունների կողմից իրականացվող ավտոբուսային (միկրոավտոբուսային) կանոնավոր ուղևորափոխադրումների վարձը վերանայելու մասին, ըստ որի տրանսպորտի գինը 100-ից պետք է դառնար 150դրամ։

Քաղաքապետի այս որոշումը հանրային դժգոհության ալիք առաջացրեց։ Հասարակությունը դեմ գնաց հանրային տրանսպորտի համար 150 դրամ ուղեվարձ վճարելու որոշմանը։ Հուլիսի 22-ից Երևանում թափ առավ “Չեմ վճարի150 դրամ” քաղաքացիական ակցիան, որին միացան հայտնի հասարակական, քաղաքական ու մշակութային գործիչներ, ուսանողներ և այլն, ովքեր անձնական մեքենաներով “Free car” սկսեցին տեղափոխել համաքաղաքացիներին, ովքեր չէին ցանկանում օգտվել 150 դրամ արժողությամբ երթուղուց։

Թեև Տարոն Մարգարյանը, տրանսպորտի վարչության պատասխանատուներն ու ուղևորափոխադրող կազմակերպությունները բացատրում էին տրանսպորտի գնի բարձրացման օբյեկտիվ անհրաժեշտությունը, այնուամենայնիվ հուլիսի 25-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, տեղի տալով հասարակության ճնշումներին և ընդառաջ գնալով բողոքի ալիքին,  խորհրդակցություն հրավիրեց համապատասխան կառույցների ներկայացուցիչների, քաղաքային տրանսպորտի պատասխանատուների մասնակցությամբ, որտեղ հանձնարարեց կասեցնել հասարակական տրանսպորտի ուղեվարձի փոփոխման (բարձրացման) մասին իր իսկ որոշումը։



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...