10:14
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Առաջնահերթ պետք է լուծվեն մշակույթի տան վերանորոգման և մանկապարտեզի շենքի ձեռքբերման խնդիրները

2013-12-16 11:08

«Դե Ֆակտո» N 89 (2013թ.)

Մարմաշեն համայնքը գտնվում է Գյումրիի տարածաշրջանում, Ախուրյան գետի ձախափնյա հովտում, մեղմաթեք հարթավայրումծովի մակարդակից 1620մ բարձրության վրա։ Նախկինում ունեցել է այլ անվանումներ, Մարմաշեն  վերանվանվել է 1946 թ-ին։

Համայնքի շրջակայքում գտնվում է Մարմաշենի վանքը, շրջակա երեք եկեղեցիները։ Համայնքի շրջակայքում կան հին քարայր-բնակավայրեր, 2կմ արևմուտք ժայռի վրա՝ ուրարտական թագավոր Արգիշտի Ա-ի արձանագրություններից մեկը, մոտակայքում գտնվում են նաև Մարմաշենի բերդի ավերակները։ Համայնքի  բնակչության նախնիների մի մասը գաղթել է Արևմտյան Հայաստանի Դերջանից, Մուշից, Կարսի մարզից։

 

Աշոտ ԵղոյանՄարմաշեն համայնքի ղեկավար

 

-Պարո՛ն Եղոյան, Դուք ծնվել, մեծացել եք Մարմաշենում, որի ղեկավարն եք այսօր և հնարավորություն ունեք Ձեր հայրենի գյուղը ծաղկեցնել։ Ինչպիսի՞ ճանապարհ եք անցել մինչև համայնքապետ ընտրվելը։

 

-Ծնվել եմ 1957թ. նոյեմբերի 18-ին Մարմաշեն գյուղում։ 1965-1975 թվականներին սովորել և ավարտել եմ Մարմաշենի միջնակարգ դպրոցը։ Բարձրագույն կրթություն ստացել եմ Տոմսկ քաղաքի Ճարտարապետական համալսարանում, շինարար-ճարտարապետ մասնագիտությամբ։ 1976-1979թթ. ծառայել եմ  Խորհրդային ռազմածովային ուժերում։ 1996թ-ից ընտրվել եմ Մարմաշեն համայնքի ղեկավար և աշխատում եմ այդ պաշտոնում մինչև օրս։  

-Որքա՞ն է Մարմաշեն համայնքի բնակչության թիվը, և ո՞րն է նրանց հիմնական զբաղմունքը, արտագնա աշխատանքի մեկնողներ ունե՞ք համայնքում։  

-Մարմաշեն համայնքի բնակչության թվաքանակը կազմում է շուրջ 2500 մարդ։ Նրանք հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ։ Համայնքից յուրաքանչյուր տարի շուրջ 500-550 մարդ մեկնում է արտագնա աշխատանքի։

-1996թ. մինչև այսօր ի՞նչ ծրագրեր է հաջողվել Ձեզ իրականացնել։

-1997թ-ին համայնքում վերականգնվել է Գյումրի-Մարմաշեն մագիստրալ  գազամուղը, համայնքի գազի ներքին ցանցը, որից հետո ազգաբնակչության 99% օգտվում է կապույտ վառելիքից։ Համայնքում գործում է միջնակարգ դպրոց, որի սպորտդահլիճը 2008թ-ին վերանորոգվել և կահավորվել է համայնքապետարանի հովանավորությամբ։

ԾԻԳ  գրասենյակի ներդրումով շուրջ 120 հազար ԱՄՆ դոլար արժեքով վերակառուցվել է ոռոգման համակարգը։

Համայնքում կազմակերպվում է կենտրոնացված աղբահանություն, անցկացված է գիշերային լուսավորության ցանց։

-Ինչպիսի՞ վիճակում են համայնքի կրթա-մշակութային օջախները, գործո՞ւմ են։

-Համայնքում գործում է համայնքային ենթակայության արվեստի դպրոցը՝  իր խմբակներով, որի գործունեությունը ֆինանսավորվում է համայնքի բյուջեից։  Մարմաշեն համայնքում մինչև 1988թ-ի երկրաշարժը գործել է մշակույթի տունը և 120 երեխայի համար կառուցված մանկապարտեզը։ Այսօրվա դրությամբ ոչ մեկը, ոչ մյուսը չեն գործում. մշակույթի տունը վթարային վիճակում է, իսկ  մանկապարտեզի շենքը 1993թ-ին օտարվել է, ներկայումս ընթանում են բանակցություններ մանկապարտեզի շենքի հետգնման հետ կապված։

Համայնքի վարչական տարածքում պահպանվում են մի շարք պատմամշակութային հուշարձաններ։

-Ո՞ր խնդիրներն եք առաջնահերթ համարում, որոնք Ձեր ապագա ծրագրերում կարևոր տեղ են զբաղեցնում։

-Մարմաշենում առաջնահերթ խնդիր է համարվում մշակույթի տան վերանորոգումը և մանկապարտեզի շենքի ձեռքբերումը։

Հարցազրույցը՝ Սուսաննա  Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...