06:33
12/23/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հովհաննես Տոնոյան

2013-12-04 11:19

 «Դե Ֆակտո» N 89 (2013թ.)

 “Շիրակի մարզի լավագույն շինարար”  կազմակերպությունն՝

իր հաջողությունների մասին

Հովհաննես Տոնոյան, “Ախուրյանի Կոոպշին”  ՍՊԸ տնօրեն

-Պարո՛ն Տոնոյան, ե՞րբ է ստեղծվելԱխուրյան ԿոոպշինՍՊԸ-ն, ի՞նչ գործունեություն է ծավալում, շինարարական ինչպիսի՞ աշխատանքներ է իրականացնում։

-”Ախուրյանի Կոոպշին”  ՍՊԸ-ն հիմնադրվել է  2000թ.։ Մեր ընկերությունն  իրականացնում է շինարարական աշխատանքներ    քաղաքացիական,  տրանսպորտային, հիդրոտեխնիկական և  էներգետիկ ոլորտներում։ Մենք աշխատանքներ ենք  իրականացնում  ՀՀ տարածքում։

-Ի՞նչ հաջողությունների է հասել ընկերությունը։

-”Ախուրյանի Կոոպշին”  ընկերությունն իր գործունեության առաջին իսկ օրվանից կատարել է որակյալ աշխատանք, գերազանց լուծել իր առջև դրված խնդիրները՝ իրականացնելով բազմաբնույթ և բազմատեսակ շինարարական աշխատանքներ հանրապետության տարբեր մարզերում։ Մեր հաջողության գրավականը  բոլոր նախատեսված ծրագրերը բարձր որակով և ժամանակին իրականացնելն է, որը մշտապես արժանացել է պատվիրատուների շնորհակալագրերին։

2004թ. “Ախուրյանի Կոոպշինը” պարգևատրվել է “Անանիա Շիրակացի” մեդալով, արժանացել “Շիրակի մարզի լավագույն շինարար” կոչմանը և վարչապետի կողմից ստացել հատուկ շնորհակալագիր։

-Ի՞նչ ծրագրեր եք իրականացրել մինչև այսօր։

-Ընկերությունն առավել ակտիվ և աչքի ընկնող գործունեություն է ծավալել 2001-2008թթ. “Լինսի” հիմնադրամի կողմից ֆինանսավորվող  ծրագրերն իրականացնելիս։  Բարձր որակով   և գերազանց ժամկետում շահագործման հանձնվեց  Կոշտոյան 5Գ, Արվելաձե 12,  Ղանդիլյան 28, Տերյան 1,3,5, Երևանյան  խճ. 30 բնակելի շենքերը. 196 բնակարան` 7650 քառ.մ  մակերեսով։

2008-2012թթ. ընկերության կողմից կառուցվել են Գյումրու քաղաքապետարանի վարչական շենքը, Գյումրի քաղաքի “Մուշ-2” թաղամասի 1080 աշակերտների համար նախատեսված դպրոցը, Սարակապ գյուղի դպրոցը, դատարանի շենքեր՝ Մարալիկ, Բերդ և Իջևան քաղաքներում, Երևան քաղաքում՝ Արդարադատության ակադեմիայի շենքը, եկեղեցիներ՝ Շիրակի մարզի Բավրա գյուղում և Տաշիր քաղաքում, հիմնանորոգվել է Աբովյան քաղաքի բժշկական կենտրոնի շենքը։ Շարունակվում են Գյումրիում Հայ Կաթողիկէ Եկեղեցու կառուցման շինարարական և Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի շենքի վերանորոգման աշխատանքները։ Ընկերության կողմից վերջին երկու տարիներին ասֆալտապատվել և բարեկարգվել են  Գյումրի քաղաքի “Մուշ-2” թաղամաս տանող ճանապարհները, Իսահակյան, Ղանդիլյան, Մազմանյան փողոցները և Շիրակացի փողոցի սկզբնամասը։

 

-Ովքե՞ր են Ձեր հիմնական պատվիրատուները։

-Ընկերության հիմնական պատվիրատուները հանդիսանում են հանրապետությունում գործող տարբեր ծրագրեր իրականացնող գրասենյակները՝ քաղաքաշինական, տրանսպորտի, առողջապահական, արդարադատական, Շիրակի մարզպետարանը և այլ կառույցներ։

-Տեխնիկական և մասնագիտական ինչպիսի՞ հագեցվածություն ունիԱխուրյան Կոոպշինը։

-Ընկերությունը համալրված է ինչպես բազմափորձ շինարար մասնագետներով, այնպես էլ բավականին գիտակ և ժամանակի տեխնիկական հզորություններին ծանոթ երիտասարդ մասնագետներով, որոնց համար գրեթե չկան անլուծելի խնդիրներ։ Յուրաքանչյուր տարի թարմացվում է ընկերության տեխնիկական զինվածությունը՝ ձեռք բերելով ժամանակակից մեքենա-մեխանիզմներ, սարքավորումներ և ներդրվում  ժամանակակից շինարարական տեխնոլոգիաներ։

-Որակի ապահովման ի՞նչ չափանիշերով եք առաջնորդվում։

-Որակի հարցում ընկերությունը ստանձնել է Որակի միջազգային ստանդարտներին համապատասխան ծառայությունների մատուցման գործընթացի կառավարման պատասխանատվություն, ներդրել է որակի կառավարման համակարգ, որը հաստատում է ISO 9001։2008 միջազգային ստանդարտներին համապատասխանող վկայականը։

-Քանի՞ աշխատատեղ է ստեղծվելԱխուրյան ԿոոպշինՍՊԸ-ի գործունեության շնորհիվ։

-Սեզոնային ծանրաբեռնվածության ժամանակ ընկերությունում աշխատում են մինչև 250 մասնագետներ և բանվորներ։ Ընկերությունը միշտ ձգտում է հնարավորինս ավելացնել աշխատատեղերի թիվը, բարձրացնել մասնագետների աշխատանքի որակական ցուցանիշերը։

-Ապագա ի՞նչ ծրագրեր ունեք։ 

-Ընկերությունն իր առջև խնդիր է դրել մշտապես ապահովված լինել աշխատանքային նոր պայմանագրերով, աշխատանքն իրականացնել բարձր որակով և ժամանակին, այնպես աշխատել, որ ցանկացած պոտենցիալ պատվիրատու, լսելով ընկերության բարի համբավի մասին, առանց երկմտանքի, պայմանագիր կնքի մեր ընկերության հետ։

Հարցազրույցը՝ Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...