16:54
03/28/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Տեղական արտադրության 85-ամյա պատմության հետքերով

2013-12-04 11:15

«Դե Ֆակտո» N 89 (2013թ.)

Հայաստանում միակ խնդիրը  արտադրանքի իրացումն է

Քայլեր է պետք  ձեռնարկել, ֆաբրիկայի արտադրության ծավալներն ընդլայնելու ուղությամբ

Հարցազրույց  “ԱրշալույսԳյումրիի գուլպեղենի արտադրական ձեռնարկություն ԲԲԸ-ի տնօրեն  Ռոբերտ Զաքարյանի հետ

-Պարո՛ն Զաքարյան, ե՞րբ է հիմադրվել  “ԱրշալույսԳյումրիի գուլպեղենի արտադրական ձեռնարկությունը։

 -”Արշալույս” Գյումրիի գուլպեղենի  ֆաբրիկան գործում է 1926 թվականից, արդեն  շուրջ 85 տարի։ Նախկին Խորհրդային Միության տարածքում  այն հանդիսանում էր  ամենամեծ ֆաբրիկան։  Ընկերությունը հայտնի է իր գուլպեղենի արտադրությամբ։

-Իսկ դուք որքա՞ն ժամանակ է աշխատում եք ընկերությունում և որքա՞ն աշխատողներ ունեք։

-”Արշալույս” գուլպեղենի արտադրական ձեռնարկությունում աշխատում եմ մոտ 47 տարի, 1990 թվականից հանդիսանում եմ ընկերության տնօրենը։ Խորհրդային Միության տարիներին արտադրական ձեռնարկությունը ուներ մոտ 6000 աշխատող, իսկ այսօր պատվերների քանակի նվազման հետ մեկտեղ կրճատվել է աշխատողների քանակը  հասնելով  80-ից 200-ի։ Մեր հիմնական պատվիրատուն հանդիսանում է ՀՀ զինված ուժերը։ Նախկինում ՀՀ զինված ուժերի  կողմից  պատվիրված արտադրության ծավալների ընդհանուր արժեքը կազմում էր 250 միլիոն դրամ, իսկ այս տարի ծավալները կրճատվել են` հասնելով 104 միլիոնի։ Պատվերներ էինք ստանում  Հունաստանից, Դանիայից, Չեխոսլովակիայից  և  Խորհրդային միության բոլոր երկրներից։ Արտադրանքի ծավալները   տարեկան կտրվածքով հասնում էին  116 միլիոն զույգի, իսկ այժմ   արտադրության քանակը  կախված է միայն  պատվերներից։ Ներկայումս “Արշալույս” միավորման ֆաբրիկայի արտադրանքը քիչ քանակությամբ արտահանվում է Հունաստան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Պատվերներ  ունենք  նաև Դանիայից։

-Ի՞նչ հաջողություններ և  ձեռքբերումներ է ունեցել  ձեռնարկությունը այս տարիների ընթացքում։

-Մեծ ձեռքբերում համարում եմ  ֆաբրիկայի պահպանումը, քանի որ կան ֆաբրիկաներ, որոնք արդեն գոյություն չունեն։

-Ի՞նչպիսի  արտադրատեսակներ ունի  ձեռնարկությունը։

- Ապրանքատեսականին բազմազան է, շեշտը դրված է բամբակյա հյուսվածքի  արտադրության վրա, սակայն ունենք   նաև էլաստիկ  և լայքրա տեսակի արտադրություն։ Բացի գուլպեղենի արտադրությունից, կա նաև  զուգագուլպաների և տրիկոտաժի արտադրություն։  

 -Ինչպիսի՞ ծրագրեր ունեք առաջիկայում։

-Հարկ եմ համարում  նշել, որ արտադրամասում աշխատող բոլոր   մեքենաները դեռ Խորհրդային Միության ժամանակներից են։ Ունենք մոտ 800 մեքենասարքավորում։ Արտադրամասում նոր իտալական մեքենաներ  ձեռք բերելու մասին կառավարության հետ պայմանավորվածություն ունենք։ Նոր մեքենասարքավորումների թիվը հասնում է 60-ից 100-ի և դրանց   գումարի կեսը պետք է տրամադրի կառավարությունը։ Այդ սարքավորումները  ավելի  մեծ թափ կհաղորդեն  գուլպեղենի արտադրությանը, որով հնարավորություն կլինի մուտք գործել միջազգային շուկա։

 -Այս դաշտում մրցակիցներ ունե՞ք։

-Կարող եմ ասել, որ մրցակիցներ չունենք, սա այնպիսի ոլորտ է, որտեղ յուրաքանչյուրն ունի իր սպառողը և մեկը մյուսին խանգարել չի կարող։

-Պարոն Զաքարյան, որտեղի՞ց եք ներկրում հումքը։

-Նախկինում հումքը ներկրում էինք Ռուսաստանից, այսօր Կորեայից, Չինաստանից և  Թուրքիայից։  

 -Ինչպիսի՞ խնդիրներ կան արտադրամասում։

 -Միակ խնդիրը երիտասարդ մասնագետների պակասն է։ Նախկինում կային տեխնիկական ուսումնարաններ, որտեղ դպրոցն  ավարտելուց  հետո  գնում էին արհեստ սովորելու։ Այսօր չկան այդ ուսումնարանները և երիտասարդները չեն ձգտում  ուսում ստանալ մեքենասարքավորումների տեխնիկական մասնագետներ դառնալու  համար։

-Ինչպիսի՞ն է պետության աջակցությունը տեղական արտադրողի հանդեպ։

-Պետությունը չի աջակցում արտադրողին, հարկերը բարձր են։ Հայաստանում միակ խնդիրը  մեր արտադրության իրացումն է, քանի որ մենք շուկա չունենք, իսկ Խորհրդային Միության ժամանակ ապրանքը շատ արագ սպառվում էր, անգամ մեկ օրում։ Ազգային Ժողովում հարց եմ բարձրացրել, որ ներկրվող ապրանքի մաքսագները պետք է բարձրացնել՝ հատկապես չինականի և  թուրքականի, ինչպես նրանք են վարվում մեզ հետ։ Միջոցներ պետք է ձեռնարկել հայրենական արտադրանքի իրացման և  երկրի  տնտեսության զարգացման ուղությամբ։



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...