06:38
12/23/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ոլորտը զգալիորեն բարեփոխվել և արդիականացվել է, սակայն անելիքներ դեռ շատ ունենք

2013-11-25 11:02

«Դե Ֆակտո» N 89 (2013թ.)

“Շիրակ Ջրմուղկոյուղի” ՓԲԸ տնօրեն` Գագիկ Մարտիրոսյան

-Պարոն Մարտիրոսյան, ո՞ր վարչական շրջաններն են սպասարկումՇիրակջրմուղկոյուղիընկերությունը։

-”Շիրակ Ջրմուղկոյուղի” ՓԲԸ-ն սպասարկում է Գյումրի և Մարալիկ քաղաքները, Ախույանի, Ամասիայի, Անիի, Աշոցքի և Արթիկի տարածաշջանի 36 համայնքներ։

-Ինչպիսի՞ գրաֆիկով է իրականացվում ջրամատակարարումը ներկայումս։  Նախորդ տարիների համեմատությամբ որքանո՞վ է բարելավվել ջրամատակարարման գրաֆիկը։

-Ջրամատակարարումն իրականացվում է հաստատված ժամային գրաֆիկով։ Ըստ գրաֆիկի ջրամատակարարման տևողությունը կազմում է 14.58 ժամ նախկին 7.7 ժամի փոխարեն (2009թ. օգոստոս), տարբերությունը 6.88 ժամ է։

-Ի՞նչ վիճակում են ջրագծերը, դրանց ո՞ր մասն է փոխված և որոնք ունեն փոխարինման կարիք առաջիկայում։

-Գործող համակարգը գտնվում է քայքայված վիճակում, քանի որ հիմնական մասը կառուցվել է 1960-70թվականներին։ Ներկայումս իրականացվում է KfW բանկի կողմից վարկավորվող ջրամատակարարման  և ջրահեռացման համակարգերի վերականգնման ծրագիրը։ Ավարտվել է Ախուրյանի, Ազատանի և Մարալիկի բաշխիչ ցանցերի վերականգնումը, ներկայումս ընթանում են Գյումրու բաշխիչ ցանցի և նոր ջրամբարների կառուցման աշխատանքները։ Ծրագրի 3-րդ փուլով նախատեսված է ավարտել Գյումրի քաղաքի բաշխիչ ցանցի, սպասարկման տարածքի մնացած գյուղական համայնքների բաշխիչ ցանցերի և ջրամբարների վերականգնման աշխատանքները։

-Ո՞ր ջրամբարներն են սպասարկումՇիրակջրմուղկոյուղիՓԲԸ, և արդյո՞ք այդ ծավալը բավարարում է գրեթե ողջ մարզի նորմալ ջրամատակարարումն ապահովելու համար։

- Ընկերությունը շահագործում է հետևյալ ջրամբարները`

ՀՀ   ջրամբարի անվանումը

Հասցեն

(մ3)

Մարմաշենի ՕԿՋ

գ. Մարմաշեն

4x2500

Մայիսյանի ՕԿՋ

գ. Մայիսյան

2x10000

   Հովունու ՕԿՋ

գ. Հովունի

2x3000

Կառնուտի ՕԿՋ       

գ. Կառնուտ

2x1000

Սահմանամերձ ՕԿՋ

գ, Ոսկեհասկ

2x500

Մարալիկի ՕԿՋ       

ք. Մարալիկ       

1x2000

Այգաբացի ՕԿՋ

գ. Այգաբաց

2x2000

Գոգհովիտի ՕԿՋ

գ. Գոգհովիտ

3x40

Մեղրաշատի ՕԿՋ

գ. Մեղրաշատ

3x40

Հողմիկի ՕԿՋ

գ. Հողմիկ

3x40

Հոռոմի ՕԿՋ

գ. Հոռոմ

1x250

Ազատանի ՕԿՋ

գ. Ազատան

2x500

Հայկավանի ՕԿՋ

գ. Հայկավան

1x250

       

Ջրամբարների ջրաքանակը բավարար է ընկերության սպասարկման տարածքի ջրամատակարարման համար, տարածքի ընդլայնման համար անհրաժեշտ են նոր ջրատարներ, համայնքների բաշխիչ ցանցեր  և ջրամբարներ։

-Ինչպիսի՞ քայլեր են ձեռնարկվում ջուրը բնակչին հասցնելու ընթացքում կորուստների ծավալները փոքրացնելու առումով։

-Ընկերությունը կատարում է լայնածավալ վթարավերականգնողական աշխատանքներ, օգտագործվում են հոսակորուստների հայտնաբերման ժամանակակից ուլտրաձայնային սարքավորումներ։ Ջրակորուստները կտրուկ կիջնեն Գյումրի քաղաքի նոր բաշխիչ ցանցը շահագործման հանձնելուց հետո։

-Վերջերս ջրի սակագինը մայրաքաղաքում էժանացավ 4 դրամով։ Ի՞նչ եք կարծում, հեռու՞ է արդյոք այն օրը, երբ ՀՀ ողջ տարածքում ջրի գինը կհասցվի նվազագույնի։ Այո-ոչ, ինչ է անհրաժեշտ դրա համար։

-Ընկերությունը ջրի սակագնի իջեցում առայժմ հնարավոր չի համարում, քանի որ Շիրակի մարզում այժմ ընթանում են ջրամատակարարման վերականգնման աշխատանքեր; Ջրի սակագնի վերանայում հնարավոր կլինի բաշխիչ ցանցի վերականգնումից հետո, երբ շահագործումից կհանվեն պոմպակայանները, որոնք էլեկտրաէներգիայի սպառման տեսանկյունից ծախսատար են։

-Ըստ վիճակագրության` Գյումրին ՀՀ այն մարզերից է, որում գործազրկությունն ու արտագաղթն առավել մեծ ծավալների են հասնում։ Այս առումով յուրաքանչյուր ընկերություն, որը գործում է մարզում շատ կարևոր է աշխատատեղերի ապահովման տեսանկյունից։ Քանի՞ աշխատատեղ ունի ընկերությունը և որքա՞ն է միջին աշխատավարձի չափը։

-Այո, Գյումրին դեռևս դուրս չի եկել աղետի գոտուն բնորոշ խնդիրներից ու հոգսերից, գործազրկությունն ու ծանր սոցալական պայմանները, աշխատատեղերի խնդիրը, որը թերևս երկրորդն է բնակարանների խնդրից հետո, եթե ոչ համահավասար, ուստի  այս առումով անշուշտ կարևոր է աշխատատեղերի ապահովման խնդիրը։ Այս պահի դրությամբ ընկերությունն ունի 316 աշխատող և հաշվարկային աշխատավարձը կազմում է 102,293 դրամ։

Հարցազրույցը` Թ. Արզումանյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...