15:54
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ես սիրում եմ խոսել ոչ թե ծրագրերի ու անելիքների, այլ արդեն արված գործերի մասին

2013-11-21 11:25

«Դե Ֆակտո» N 89 (2013թ.)

Ֆելիքս Խոստեղի Ցոլակյան

Ծնվել է 1952 թվականի հունվարի 27-ին Հայկական ԽՍՀ Անիի շրջանի Ներքին Ջրափի գյուղում.

Կրթությունը՝

1969թվականին ավարտել է Աղինի միջնակարգ դպրոցը,

1969-ին ընդունվել և1974 թվականին ավարտել  է Երևանի պետական  համալսարանի պատմության ֆակուլտետը։

Սովորել է ՊԱԿ-ի  Մոսկվայի բարձրագույն  դպրոցում,  որակավորվել  է  ՊԱԿ-ի Տաշքենդի հատուկ դասընթացներում։

Ունի գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում։

Աշխատանքային գործունեությունը՝

1974-1976թթ. – աշխատել է Արարատ քաղաքի Ինդուստրիալ-տեխնոլոգիական տեխնիկումում  որպես դասատու .

1976-1980թթ. – ընտրվել է ՀԼԿԵՄ Արարատի շրջկոմի քարտուղար, ապա 2-րդ քարտուղար

1980-1985թթ. – տեղափոխվել է պետական անվտանգության կոմիտեի /ՊԱԿ/ Գորիսի բաժանմունք՝ որպես օպեր-լիազոր, ապա ավագ օպեր-լիազոր

1985-1991թթ. – զբաղեցրել է ՊԱԿ-ի Եղեգնաձորի բաժանմունքի պետի պաշտոնը

1991-1992թթ. – զբաղեցրել է Եղեգնաձորի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալի պաշտոնը

1993-1996թթ. – նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության վարչության Մասիսի բաժանմունքի պետ

1996-1997թթ. – նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության  Շիրակի մարզային վարչության պետ

1997-1999թթ. – նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության  Երևանի  քաղաքային վարչության պետ

1999-2003թթ. – ղեկավարել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը

2003-2007թթ. -  Աշխատել  է ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ

2007 թվականի հուլիսից   մինչև նոյեմբեր աշխատել է ՀՀ նախագահի խորհրդական

2007 թվականի նոյեմբերի 1-ից նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ

2013 թվականի մարտի 7-ին նշանակվել է ՀՀ Շիրակի մարզպետ։

Անկուսակցական է։

Ամուսնացած է, ունի մեկ դուստր, մեկ որդի, հինգ թոռնիկ՝ երեք աղջիկ, երկու տղա։  

-       Պարո՛ն Ցոլակյան, այս տարվա մարտի 7-ից ստանձնել եք Շիրակի մարզպետի պաշտոնը։ Այնպես է ստացվում, որ արդեն կարծես ավանդույթ լինի, որ Շիրակի մարզում մարզպետ է նշանակվում ուժային կառույցի նախկին աշխատակիցը։ ԱԱԾ-ից հետո Շիրակի մարզպետ։ Ինչպե՞ս հարմարվեցիք նոր պաշտոնում։

-Տարբեր տարիներին տարբեր մասնագիտությունների տեր  ու  բնագավառների մարդիկ են ստանձնել Շիրակի մարզպետի պաշտոնը։ Հանգամանքների բերումով նախորդ մարզպետ Աշոտ Գիզիրյանը ևս ուժային կառույցից էր տեղափոխվել այս պաշտոնին։ Պատահականություն է, որը, կարծում եմ, եթե չնպաստի, ապա երբեք  չի խանգարի արդյունավետ աշխատանքին։ Ուժային կառույցի ներկայացուցիչը մասնագիտության բերումով օժտված է պատասխանատվության բարձր զգացումով, ճշտապահությամբ, աշխատանքում սեփական անձի ու աշխատակիցների նկատմամբ խստապահանջությամբ, ինչը օգնում է աշխատանքի որակի բարձրացմանն ու արդյունավետությանը։ Ծնունդով շիրակցի եմ, մանկավարժի ընտանիքից, ավարտել եմ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, մասնագիտությամբ պատմաբան եմ, ինքս որոշ ժամանակ դասավանդել եմ Արարատի տեխնիկումում, այնուհետևանցել եմ կոմերիտական աշխատանքի, հետագայում գործուղվել եմ Ազգային անվտանգության ծառայություն, որտեղ կատարել եմ տարբեր պարտականություններ` սկսած օպերլիազորից մինչևփոխտնօրեն։ Մարզպետի պաշտոնն իմ առաջին քաղաքացիական պաշտոնը չէ, նախկինում զբաղեցրել եմ նաևԵղեգնաձորի շրջխորհուրդի գործկոմի նախագահի տեղակալի պաշտոնը, ևս 4-ական տարիներ զբաղեցրել եմ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունները, ՀՀ հարկային պետական ծառայության պետի պաշտոնը, այնուհետևեղել եմ ՀՀ նախագահի խորհրդական, հետո  նորից տեղափոխվել եմ ԱԱԾ, իսկ  2013-ին ստանձնեցի Շիրակի մարզպետի պաշտոնը։ Արդեն մի քանի ամիս է, ինչ այս պաշտոնում եմ, իմ ծննդավայրում, հարազատ միջավայրում, ինչպես ասում են մեր  տուն եմ եկել, ամբողջովին նվիրվել եմ իմ գործին։ Ինձ համար առավել պարտավորեցնող է այս մարզում աշխատելը։

Շիրակի մարզում խնդիրները բազում-բազմաթիվ են, անելիքները շատ, հնարավորությունները` սահմանափակ։ Ամեն ինչ անում ենք մեր  առջևծառացած խնդիրներին օպտիմալ լուծում տալու, առաջընթաց արձանագրելու համար։ Երբեմն հաջողում ենք, երբեմն` ոչ, ցավալի է, բայց այս է  մեր իրականությունը։

-Իբրևնախկին աղետի գոտի` մարզը բազմաթիվ չլուծված խնդիրներ ևանելիքներ ունի։ Ի՞նչ վիճակում է մարզը հանձնվել Ձեզ ևի՞նչ եք հասցրել անել այս ընթացքում։

-Շիրակի մարզում խնդիրները բազում-բազմաթիվ են, անելիքները շատ, հնարավորությունները` սահմանափակ։ Սակայն ամեն ինչ անում ենք մեր  առջևծառացած խնդիրներին օպտիմալ լուծում տալու, առաջընթաց արձանագրելու համար։ Երբեմն հաջողում ենք, երբեմն` ոչ, ցավալի է, բայց այս է  մեր իրականությունը։  Շիրակի մարզն, ի տարբերություն ՀՀ մյուս մարզերի, ունի առանձնահատուկ խնդիրներ, որոնք պայմանավորված են տարբեր` օբյեկտիվ ևսուբյեկտիվ հանգամանքներով։ Աշխարհագրական դիրքը` բնակլիմայական խիստ պայմաններ, նախկին աղետի գոտի, էլ չեմ ասում, որ աղքատության ամենաբարձր ցուցանիշ ունեցող մարզն է։ Շիրակի մարզի ևհատկապես Գյումրու առաջնային խնդիրը բնակարանաշինության ևանօթևաններին բնակարաններով  ապահովելու հարցն է, որը երկրաշարժից 25 տարի անց շարունակում է մնալ հրատապ լուծում պահանջող առաջնահերթություն։  Անցած երկու տարիներին շահագործման են հանձնվել մոտ 3000 բնակարաններ, նախատեսվում է Գյումրիում ևս 428 բնակարանների կառուցում, բնակարանաշինական աշխատանքները կավարտվեն նաևԱխուրյան համայնքում, այստեղ նախատեսվում է շահագործման հանձնել 136 բնակարաններով 4 բազմաբնակարան շենքեր։ Աշխատանքներ կիրականացվեն նաևմարզի գյուղական բնակավայրերում։ Սրանք այն ծրագրերն են, որոնց մասին բազմիցս է խոսվել։

Ես  կարևորում եմ  տնակային ավանների վերացումն ու դրանց փոխարինումը նորմալ բնակելի շինություններով։

Բնականաբար մարզում լուրջ հիմնախնդիր է նաևբազմաբնակարան վթարային շենքերի  առկայությունը։

 Գիտեք, Շիրակի մարզի խնդիրների մասին կարելի է շատ խոսել, բայց կարծում եմ ճիշտ կլինի առանձնացնել մի քանիսը` ես այսպես եմ բնութագրում` քաղաքը երկու հարկից է բաղկացած, անհրաժեշտ է կառուցել առաջին հարկը` ջրագծեր, կոյուղի, հետո նոր բարձրանալ վեր։

Մարզի բազմաթիվ բնակավայրերում, Գյումրի քաղաքում իսկապես զգացվում է ճանապարհների նորոգման, ասֆալտապատման ևբարեկարգման կարիք։

Ունենք լավ առողջապահական օբյեկտներ, մնում է որակյալ բժշկական ծառայություն մատուցելու հարցը լուծել։

Ցավով պետք է փաստեմ, որ առօրեական խնդիրների լուծումն ու կարգավորումը շատ դեպքերում ժամանակ չի  թողնում գլոբալ խնդիրների լուծմանը ձեռնամուխ լինելու համար, սա իհարկե չի նշանակում, որ դրանք անտեսված են։  Բնականաբար մարզի առջևծառացած բոլոր խնդիրներին թե’ մարզային, թե’ հանրապետական իշխանությունները քաջածանոթ են։ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի անմիջական նախաձեռնությամբ էր, որ վերջին երկու տարիներին, բացի բնակարանաշինությանն ուղղված լուրջ  միջոցները, բավական մեծ գումարներ` շուրջ 6մլրդ դրամ,  ուղղվեց մարզ` առաջնահերթ խնդիրների լուծման նպատակին։ Այս գումարների շնորհիվ էր, որ մի շարք անհապաղ լուծում պահանջվող խնդիրներ մարզի բնակավայրերի մեծ մասում  լուծում ստացան։ 2013թվականը ևս կարելի է ձեռքբերումների տարի համարել։  Պետական բյուջեով ևայլ ֆինանսական միջոցներով իրականացվել է ևընթացքի մեջ է շուրջ 22մլրդ դրամի շինաշխատանք։

-Պարո՛ն մարզպետիսկ  ո՞ր  ոլորտներում  են այս գումարները ծախսվել։

-Գումարներն ուղղորդվել են գրեթե բոլոր ոլորտներ, կառուցվել են դպրոցներ, մանկապարտեզներ։ Ընթանում է Աշոցք գյուղի  նոր դպրոցական շենքի կառուցումը, իսկ Անուշավան, Ձիթհանքով համայնքներում դպրոցները հիմնանորոգվում են։ Նկատելի ուշադրություն է հատկացվում մարզում նախակրթարանների կառուցման ևվերանորոգման ուղղությամբ։ Վերջերս Գյումրիում մեծ հանդիսավորությամբ շահագործման հանձնվեց թիվ 6 երաժշտական դպրոցը։ 

 Ամասիայում արվեստի դպրոցն  է շահագործման հանձնվել, ընթացքի մեջ են Մարալիկի հիվանդանոցի հիմնանորոգման, ավարտվել են Գյումրու “Հոգեկան առողջության կենտրոն”-ի վերանորոգման աշխատանքները։ Բարերար Օյունջյանի միջոցներով Գյումրիում  վերջերս մեկնարկեցին արվեստի նոր դպրոցի կառուցման շինաշխատանքները։ Իրականացվել են Գեղագիտական ազգային կենտրոնի Գյումրու մասնաճյուղի շենքի ջեռուցման համակարգի անցկացման աշխատանքներ ևայլն։

Շարունակվում են Գյումրի քաղաքի ջրամատակարարման ևջրահեռացման համակարգերի վերանորոգման աշխատանքները,  2013-ին այս նպատակին ծախսվելու է 3մլրդ 40մլն դրամ գումար։

Իսկ “Հայ էլեկտրական ցանցեր” ընկերությունը շարունակում է Գյումրու թիվ 2 ենթակայանի վերազինման ու կառուցման աշխատանքները՝ ընդհանուր 15մլն եվրո արժեքով։  

Ավարտվում  են Գյումրու տեխնոպարկի կառուցման աշխատանքները, այս ծրագրի վերջնական կյանքի կոչումը ես իսկապես կարևորում եմ,  հուսով եմ,  որ սա կնպաստի մարզում  գործարար մթնոլորտի ակտիվացմանը։

Ինչու եմ թվարկում այս ամենը, ուզում եմ ասել, որ Շիրակի մարզում պետական ևմասնավոր միջոցների  ու բարերարների հատկացումներով լուրջ աշխատանքներ են իրականացվում, իհարկե սա բավարար համարել չի կարելի։

-Խոսեցիք գործարարության մասին, այս առումով ինչ-որ քայլեր կան Շիրակի մարզում, ի նկատի ունեմ  ոլորտի զարգացման համար։

-Գիտեք, ես մարզպետ նշանակվելուց մի քանի օր անց եմ հանդիպել մարզի գործարարներին, հետո հանդիպում եմ կազմակերպել մայրաքաղաքից մարզ ժամանած մասնագետների ու ներդրող-գործարարների հետ։ Ես միմիայն կողջունեմ ևիմ հնարավորությունների առավելագույն չափով կաջակցեմ մարզում գործարարությամբ զբաղվել ցանկացող ցանկացած մեկի, սա այն բնագավառն է, որի զարգացումը կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը, որի կարիքը շիրակցին շատ ունի։

-Պարո՛ն մարզպետ, նշեցիք, որ Շիրակի մարզում ճանապարհաշինությունն առաջնային լուծում պահանջող խնդիրներից է, մի՞թե 2013-ին ճանապարհաշինական աշխատանքներ չեն իրականացվել մարզում։

-Բնականաբար աշխատանքներ իրականացվել են մարզում ևբավական լայնածավալ, եթե տարեսկզբին Գյումրի այցելեիք շատ ցավալի տեսարանի առջևկկանգնեիք, գարունը Գյումրու փողոցների համար ուրախություն չբերեց։ Բնական է խնդրի լուծման համար արագ փորձեցինք քայլեր ձեռնարկել։ Նախատեսվեց   870 մլն դրամից ավելի գումար։ ՀՀ կառավարության կողմից  Շիրակի մարզպետարանին պետական բյուջեից հատկացվեց 300մլն դրամ, որից հետո ևս 150 մլն դրամ գումար կրկին հատկացվեց Գյումրու փողոցների նորոգման խնդիրը կարգավորելու համար, դրանք ուղղեցինք կենտրոնական հրապարակի, դեպի հրապարակ բերող բոլոր 4 փողոցների հիմնանորոգմանը ևՇիրակացի փողոցի նորոգմանը։ Գյումրու փողոցների նորոգման նպատակին  420մլն դրամ էլ հատկացվեց Գյումրու համայնքային բյուջեից։ Իրականացվեց ասֆալտապատման աշխատանքների աննախադեպ վերահսկողություն։ Իհարկե,   այս ամենը ճանապարհաշինական խնդիրների մի չնչին մասն է լուծել, բայց այս պահին հնարավորություններն այսքանն են։

 Ըստ առաջնահերթության լուծում կտանք բոլոր խնդիրներին աստիճանաբար, հուսամ` մոտ ապագայում դրական տեղաշարժ կունենանք ևշիրակցիներն անձամբ կզգան այդ բարեփոխումները։

-        Նախկին պաշտոնը կարծես ստիպում է առավել փակ լինել, նորը` հակառակը. համայնքների ղեկավարների, բնակիչների հետ հանդիպումներ, շփումներ հաճա՞խ եք ունենում։

-       (Ժպտում է)։ Ճիշտ եք, նախկին պաշտոնը գուցե պահանջում էր որոշակի խստություն, սակայն ես շիրակցի եմ, արյանս մեջ է մարդամոտությունը, մարդասիրությունը, հումորը, ուստի փակ մարդ լինել չեմ կարող։ Այժմ էլ, թե՛ էությամբ, թե՛ ի պաշտոնե անընդհատ շփվում եմ բնակիչների հետ, մարզպետարանի դռները միշտ բաց են բոլորի առջև, ցանկացած խնդրով մարդիկ  դիմում են ինձ։ Բոլորը գիտեն, ես որևէ հանդիպումից ո’չ հրաժարվում եմ, ո’չ էլ խուսափում։  Եթե խնդիրն իմ լիազորությունների շրջանակում է, ապա անպայման արձագանքում եմ, լուծում տալիս,  եթե ոչ` փորձում եմ ուղղություն ցույց տալ, աջակցել։ Ցանկացած հանդիպում ևընդունելություն, իմ կարծիքով արդյունք կունենա, եթե պաշտոնյան իրեն զգա դիմացինի տեղը, սա է  ճիշտ մոտեցումը։  Ինքս հենց այդպես էլ վարվում եմ, ինձ համար ուրիշի հոգս չկա, եթե քաղաքացին ինձ է հասել, ուրեմն նրա հույսն ինչ-որ տեղ ես եմ, ուրեմն պետք է փորձեմ նրան օգնել։ Կուզենայի, որ բոլոր խնդիրներին կարողանայի լուծում տայի, իհարկե, ինքներդ էլ գիտեք դա հնարավոր չէ։  Ինձ հետ աշխատող յուրաքանչյուր-ոք լավ գիտի, որ շարքային քաղաքացու խնդրի լուծումը մեզ համար պետք է լինի առաջնային ևայս սկզբունքով էլ  կազմակերպի իր աշխատանքները։

- Ինչպիսի՞ն է մարզպետարան-համայնքներ փոխադարձ կապը։

- Ամենօրյա սերտ կապի մեջ ենք մարզի բոլոր համայնքների հետ, փորձում եմ ինքս  այցելել համայնքներ։  Այցելում եմ, տեղում ծանոթանում խնդիրներին։  Համայնքների ղեկավարներն  ընտրովի մարմիններ են, ինքնուրույն ևազատ իրենց  որոշումների  մեջ, անհրաժեշտության դեպքում մարզպետարանի համապատասխան բաժիններն ու վարչությունները խորհրդատվություն են իրականացնում համայնքների հետ, համայնքների ղեկավարները պարբերաբար այցելում են մարզպետարան իրենց հուզող հարցերով ևխնդիրներով։ Բնական է, որ սա քիչ է տեղի խնդիրներին ծանոթանալու համար, դրա համար, ես ավելի շատ կողմ եմ տեղային հանդիպումներին։ Արդեն բազմաթիվ արտագնա խորհրդակցություններ ենք ունեցել տարածաշրջանային կենտրոններում, համայնքներում։ Ես մենակ չեմ գնում համայնքներ, այլ մարզպետարանի պատասխանատուների հետ։ Երբ տեղում ես լինում, աչքերով ես տեսնում, խնդիրներին լրիվ այլ կերպ ես մոտենում, իսկ ես աշխատում եմ հանդիպել ոչ միայն համայնքների ղեկավարներին, այլևբնակիչներին, նրանց հետ զրուցել, նրանց լսել։ Գիտեք, մարդուն լսելն այնքան կարևոր է մեր ժամանակներում, իսկ շիրակցիների համար առավել ևս, ես աշխատում եմ ավելի շատ նմանօրինակ հանդիպումներ ունենալ։

-Իսկ Ձեզ մոտ ընդունելություններ անցկացնո՞ւմ եք։

-Բնականաբար, թեևընդունելության օրն ուրբաթն է, սակայն ինձ մոտ ամեն օր ընդունելություն է լինում /ժպտում է/։ Երբեմն կատակում են, թե էլ ուրբաթն ինչու եք առանձնացրել, միևնույնն է բոլոր   օրերին էլ ընդունելություն անում եք։ Դե’, ինչ արած, լավ օրից չէ, որ մարդիկ իշխանությունների դռներն են թակում։ Մեր պարտականությունն  է նրանց ընդունելն ու աջակցելը։

2013-ը գյուղատնտեսության համար աննախադեպ նպաստավոր տարի էր։

Ամենաքիչը 7 տոկոսի աճ ենք արձանագրելու։

-       Կխնդրեի գնահատել` ինչպիսի՞ն էր 2013-ը հատկապես գյուղատնտեսության բնագավառում Շիրակի մարզի համար։

-       Այստեղ ուրախությամբ պետք է փաստեմ, որ 2013-ը գյուղատնտեսության համար աննախադեպ նպաստավոր տարի էր։ /Ասում են ոտքս  խերով էր, ժպտում է։/ Ամենաքիչը 7 տոկոսի աճ ենք արձանագրելու, սա ամենաքիչը։ Ինչպես ասում են, Շիրակի մարզը Հայաստանի Հանրապետության հացահատիկի շտեմարանն է, ևայս տարի դա ևս մեկ անգամ ապացուցվեց, հացահատիկի  առատ բերք ենք  ունեցել` 129.400տոննա, նախորդ տարվա համեմատ շուրջ 27տոկոսով ավելի, ինչի համար շատ ուրախ եմ։ Ինչ վերաբերում է կարտոֆիլի բերքին, ապա նույնպես հաջող բերք ունեցանք, ճիշտ է, ոչ հացահատիկի չափ, սակայն վատ արդյունքներ չենք արձանագրել։ Անասնապահության մեջ  նույնպես առաջընթաց ենք արձանագրել, շուրջ 5000-ով  գլխաքանակի ավելացում է եղել, մոտ 10տոկոս էլ անասնապահությունում աճ ունենք։ Պետք է ասեմ, որ գյուղատնտեսության մեջ աճին նպաստել են պետական աջակցությամբ մարզում իրականացված ծրագրերը, խոսքս սուբսիդավորված դիզվառելիքի, սերմացուի ևպարարտանյութի տրամադրման մասին է, ինչն իսկապես օգնում է մարզի գյուղացիական տնտեսություններին ևֆերմերներին։  Մարզի մի շարք համայնքներում “Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման ևմրցունակության” ծրագրի շրջանակներում արոտների ջրարբիացում է ապահովվել, գյուղտեխնիկա է ձեռք բերվել։ Այնպես, որ գյուղատնտեսությունում իրապես դրական տեղաշարժ կա, որն ակնհայտ է։

Մշակույթն այն բնագավառն է, որտեղ առանց ավելորդ համեստության շիրակցիները կարող են հպարտանալ իրենց ձեռքբերումներով ևտաղանդներով

-       Իր մշակութային ևթատերական հարուստ ավանդույթներով հայտնի Շիրակում ինչպիսի՞ն է վիճակն այսօր։ 

-       Չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ մշակութային կյանքը մարզում ևմասնավորապես Գյումրիում եռում է։ Ինչպես գիտեք, Գյումրին այս տարի հայտարարվեց “ԱՊՀ մշակութային մայրաքաղաք”, որի շրջանակներում բազմաթիվ մշակութային միջոցառումներ կազմակերպվեցին։ Օր կա, երբ 3-4 միջոցառում է տեղի  ունենում։  Մշակույթն այն բնագավառն է, որտեղ առանց ավելորդ համեստության շիրակցիները կարող են հպարտանալ իրենց ձեռքբերումներով ևտաղանդներով։ Մենք ունենք բազմաթիվ շնորհաշատ ու տաղանդավոր պատանիներ ևերիտասարդներ, ունենք  ժողգործիքների նվագախումբ, 20-ամյա գործունեությամբ աչքի ընկած սիմֆոնիկ նվագախումբ, թատրոն, փողային նվագախումբ, 27 երաժշտական դպրոցներ, որոնց սաները տարբեր պետական ևմիջազգային մրցույթների դափնեկիրներ են։ Ունենք բազմաթիվ այլ մշակութային օջախներ, պարային ևերաժշտական համույթներ, թանգարաններ ևայլն։  Ցավոք սրտի մարզի  թանգարանների մի մասը չունի նորմալ շենքային պայմաններ, օրինակ “Շիրակի երկրագիտական թանգարանը” չունի նորմալ շենք, ցուցանմուշները անմատչելի են հասարակության համար, այնինչ թանգարանում Շիրակ գավառի նյութական ևհոգևոր մշակույթն արտացոլող շուրջ 30հազար ցուցանմուշներ կան, մինչև5000 տարվա վաղեմության նմուշներ։

 Մարզը պատկերասրահ ևս չունի, չնայած գյումրեցի ու շիրակցի նկարիչների բարձր վարպետության մասին հայտնի է հանրապետությանն ու դրանից դուրս, նրանք իրենց գործերը հայրենի  մարզում ցուցադրելու հնարավորություն պետք է ունենան։

-       Շիրակի մարզը նաևհայտնի է հայկական սպորտին տված իր արժանի անուններով, սպորտային կարկառուն ավանդույթներով։ Գնահատեք սպորտի ևերիտասարդության հարցերը մարզում։ Ի՞նչ անելիքներ ունեք այս ասպարեզում։

-       Շիրակցիների սպորտային հաջողությունների մասին, կարծում եմ, նույնիսկ երկար-բարակ խոսելն է ավելորդ. պարզապես ասեմ, որ տարին դեռ չամփոփած` մեր մարզիկներն  արդեն միջազգային տարբեր մրցաշարերում 61 մրցանակ են վաստակել։ Տարբեր տարիքային խմբերում աշխարհի ևԵվրոպայի առաջնություններում շիրակցի մարզիկները 27 մեդալ են նվաճել։ Իսկ հանրապետական առաջնություններում մարզի հավաքական թիմերն ու մարզիկները 239 մեդալ են բերել, դրանցից 77-ն, ի դեպ,  ոսկե։ Գյումրու “Շիրակ” ֆուտբոլային թիմը դարձել է հանրապետության չեմպիոն ևսուպերգավաթակիր։

Մենապայքարային մարզաձևերում հատկապես Շիրակ աշխարհը հարուստ սպորտային ավանդույթներ ունի, բազմաթիվ շնորհաշատ մարզիկներ է տվել ևայսօր էլ շարունակում է տալ։ Շիրակցին իր էությամբ չոր է, ուղղամիտ, ճշմարտախոս, հումորով  ու աննահանջ պայքարող, երբեք ոչ մի դժվարություն մեզ  չի կոտրում։  Նույնիսկ երկրաշարժից հետո ծայրահեղ ծանր, անմխիթար պայմաններում մեր մարզիկները շարունակել են մարզվել ու հաղթել, բարձր պահել հայ անունը ողջ աշխարհում։ Մեր մարզիկների շնորհիվ  բազմիցս հայոց եռագույնը ծածանվել է աշխարհի տարբեր երկրներում։ Հիմա էլ մենք ունենք  բազմաթիվ խոստումնալից մարզիկներ։

-       Իսկ ինչպիսի՞ն է Ֆելիքս Ցոլակյանը մարզպետի աշխատանքից դուրս, ընկերների հետ։

-       Ընկերասեր եմ, շփվող, շատ լավ ընկերներ  ունեմ, մանկության ընկերներից  ու դասարանցիներից սկսած մինչևհամակուրսեցիներ ու աշխատանքային ընկերներ։ Բոլորի  հետ կապը պահպանում եմ, առիթներին անպայման հավաքվում ենք, շփվում։

-       Խոսենք  Ֆելիքս Ցոլակյան ընտանիքի հոր, ամուսնու ու պապիկի մասին։

-Ես ավանդական ընտանիքի, ավանդապահ մարդ եմ, ծնվել եմ բազմազավակ ընտանիքում, ծնողներս 7 զավակ են ունեցել, որոնցից ավագը ես եմ։ Ստացվեց այնպես, որ կնոջս հայրական ընտանիքը ևս բազմազավակ էր` 8 երեխաներ։

  Ընտանիքը որպես սրբություն, մեծերին հարգելն  ու  լսելը որպես սկզբունք, միշտ եղել են իմ մեջ։ Սա ծնողներիս դաստիարակության արդյունքն է, նույն կերպ փորձել եմ դաստիարակել նաևիմ զավակներին։  Հայրս ունի 7 երեխա, 19 թոռ և21 ծոռ, երջանիկ մարդ է, ամուր է պահում բարեկամական ու հարազատական կապը բոլորիս միջև. թեևմեծ գերդաստան ենք, սակայն շատ կուռ, մտերիմ, միմյանցով ապրող հարազատներ ենք։ Ինչ վերաբերում է իմ փոքր ընտանիքին, ապա հանգամանքների բերումով ստիպված եմ եղել աշխատել ՀՀ տարբեր շրջաններում` Արարատ, Գորիս, Եղեգնաձոր, Գյումրի, Երևան, Մասիս ևայլն.  ընկերս մի լավ  խոսք  ունի, կնոջս ասում է` դու դեկաբրիստի կին ես, հերոս կին, ևիրոք, տարիներ շարունակ նա համբերատար կրել է իմ բոլոր տեղափոխությունների դժվարությունները, ինձ հետ կիսել  հոգսերս  ու ուրախություններս, ինձ համար ամուր հենարան է եղել, ունենք երկու զավակ` մեկ դուստր ևմեկ որդի, դուստրս բանասեր է, մանկավարժություն է դասավանդում  Երևանի պետական համալսարանում, տղաս ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը, ապա` Սանկտ Պետերբուրգի  համալսարանի իրավաբանական ֆակուլտետում է սովորել, գիտությունների թեկնածու է,  թեզը պաշտպանել է պատմական գիտությունների գծով, ևս դասավանդել է բուհում, սոցապ նախարարի խորհրդականն է եղել, այժմ մասնավոր գործերով է զբաղվում։  Փեսաս բժիշկ է, հարսս Երևանի պետական համալսարանում արաբերեն է դասավանդում։

Ունեմ հրաշալի թոռնիկներ, աղջիկս երկու որդի ևմեկ դուստր ունի, տղաս` երկու դուստր. հրաշք բալիկներ են, մեր աչքի լույսն են։ Միշտ ապրել ենք այն քաղաքներում, որտեղ գործուղվել ենք աշխատելու, վերջին մասնագիտական հանգրվանս Մասիս քաղաքում էր, որտեղ էլ վերջնականապես որոշեցինք հաստատվել, տուն կառուցեցինք։

 Հիմա  կնոջս  հետ Գյումրիում ենք, հանգստյան օրերին գնում եմ թոռնիկներիս տեսնելու, նրանց շատ եմ կարոտում։ Մասիսից  Գյումրի հասնելը ևետ վերադառնալը, դժվար է, սակայն չեմ  տրտնջում, շուտով վերջնականապես կհաստատվենք Գյումրիում։ Այստեղ տուն եմ կառուցելու, որոշել եմ, տեսնենք։

-Եթե նորից սկսեիք կյանքը, ինչ-որ բան կփոխեի՞ք։

-Գիտեք, շատերն ասում են, ոչինչ  չէի  փոխի։ Ես կփոխեի, շատ բաներ կփոխեի, գուցե ոչ սկզբունքային բաներ, սակայն որոշ բաներ, որոնք  ինքս   ինձ համար սխալ եմ համարել, տարիքի հետ հասկացել եմ, որ կարելի էր ևայլ կերպ վարվել, ա’յ այդ բաները հաստատ կփոխեի։

Պարույր Սևակը խոսք ունի` Մարդու նկատմամբ մա՛րդ եղեք, մարդիկ։ Անկախ սոցիալական ստատուսից, պաշտոնից ու մասնագիտությունից, ամեն ինչից  վեր մարդու մեջ մարդկային որակները գնահատելն է ինձ համար կարևոր։

-Ո՞րն է Ձեր սկզբունքը կյանքում ևաշխատանքում։

-Պարույր Սևակը խոսք ունի` Մարդու նկատմամբ մա՛րդ եղեք, մարդիկ։ Անկախ սոցիալական ստատուսից, պաշտոնից ու մասնագիտությունից, ամեն ինչից  վեր մարդու մեջ մարդկային որակները գնահատելն է ինձ համար կարևոր։ Սա է այն սկզբունքը, որով ապրում եմ, այս ամենից ելնելով էլ շատ համբերատար եմ, հանդուրժող։ Բայց դե համբերության բաժակը, հազվադեպ, բայց լցվում է, այդ ժամանակ կարող եմ ևափերից դուրս գալ։

-Եվ վերջում, ապագայի ի՞նչ ծրագրեր ունեք, պարոն Ցոլակյան։

-Ես սիրում եմ խոսել ոչ թե ծրագրերի ու անելիքների, այլ արդեն արված գործերի մասին։  Բայց ունեմ շատ կարևոր, իմ կարծիքով, ճակատագրական նշանակություն ունեցող մի շարք հարցերի լուծման խնդիր, որոնց մասին չեմ ուզում բարձրաձայնել, իսկ առօրյա աշխատանքում կարևորում եմ 2014-ին Գյումրիում ևմարզում իրականացվելիք մի շարք ծրագրեր կապված՝  ջրագծերի անցկացման, ջրահեռացման համակարգերի բարելավման, բնակարանաշինության, ճանապարհաշինության հետ, առողջապահական, կրթական ու մշակութային ոլորտների խնդիրների լուծման հետ կապված ևայլն։ Ավելի ճիշտ կլինի, որ արված գործերի մասին խոսենք հաջորդ հաշվետու ժամանակահատվածում, թե չէ յուրաքանչյուրը կարող է հիանալի ծրագիր գրել, որը կարող է մնալ թղթի վրա ևայդպես էլ գործ չդառնա, ես գործի մարդ եմ /Ժպտում է/։ Սիրում եմ աշխատել, ոչ թե ասել։

 Հարցազրույցը` Թեհմինա Արզումանյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...