06:54
12/23/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Վլադիմիր Բարխուդարյան

2013-11-21 11:17

 «Դե Ֆակտո» N 89 (2013թ.)

Ֆելիքս Ցոլակյանը մարդկային բարձր հատկանիշերով օժտված այն անձնավորություններից է, որն իրավամբ կարող է օրինակ հանդիսանալ երիտասարդության համար: Նա ինչպիսի դժվարին ու պատասխանատու աշխատանքներում էլ եղել է, ամբողջովին նվիրվել է գործին և հասել լավ արդյունքների: Երբեք գործարքի մեջ չի մտել իր մարդկային խղճի հետ, արժանապատիվ կեցվածքով, միշտ եղել է արդարամիտ, ճշմարտության պաշտպան:

Նա այն սակավաթիվ գործիչներից է, որը երբեք ոչ միայն չի շեշտում, ընդգծում իր կատարածը, այլ անգամ խույս է տալիս այդ մասին խոսակցություն բացելուց: Իր անձն ու անձնականը առաջ չմղելու արտակարգ համեստության շնորհիվ աշխատանքային կոլեկտիվներում, անգամ իր հեռանալուց հետո, խորին հարգանքով ու սիրով են հիշում Ցոլակյանին:

Այդ ամենի հետ նա մարդամոտ, սրամիտ, իր շրջապատը լուսավորող, աշխուժություն ստեղծողներից է: Մեծ բավականություն է նրա հետ ընկերություն անել, վայելել նրա բարեկամության անկաշկանդ հմայքը: Ես մյուս ընկերների նման օգտվում եմ կյանքի այդ պարգևից:

Առանց տարակուսելու կարող եմ ասել, որ մեր հանրապետության մեջ, եթե նման գործիչների թիվը մեծ լիներ, հաջողությունները կրկնապատիկ կլինեին:

Հաջողություններ եմ մաղթում մեր ազնիվ ընկերոջը պատասխանատու նոր աշխատանքում:

Սիրով`               ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

                            Վլադիմիր Բարխուդարյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...