02:05
12/14/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մենուա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2013-11-19 13:29

«Դե Ֆակտո» N 89 (2013թ.)

“Դե ֆակտո” ամսագիրը պարբերաբար անդրադառնում է ՀՀ մարզերին, ներկայացնում գյուղական և քաղաքային համայնքների վիճակը, ձեռքբերումներն ու բացթողումները, նրանցում առկա խնդիրները՝ տեսանելի դարձնելով մարզի ընդհանուր պատկերը։ Ամսագրի այս համարն ամբողջությամբ նվիրված է ՀՀ կարևոր նշանակության մարզերից մեկին՝  ՀՀ  Շիրակի մարզին։

1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժը հոգևոր, մշակութային և նյութական աղետալի վնասներ հասցրեց Շիրակի մարզին՝ խլելով մարդկային կյանքեր, ավերի ենթարկելով շենք-շինություններ, անօթևան թողնելով հարյուր հազար մարդու։ Երբեմնի մշակույթի, արվեստի կենտրոն Գյումրին վերածվեց աղետի գոտու, որի հետևանքները մինչև այսօր ծանրացած են մարզի ազգաբնակչության սոցիալ-հոգեբանական կյանքում։ Նման ծանր կորուստներ կրած Շիրակի մարզը ղեկավարել, փորձել լուծում տալ առկա բազում խնդիրներին և, միևնույն ժամանակ, առանձնահատուկ վերաբերվել մարզի ազգաբնակչությանը՝ հաշվի առնելով նրանց անցած դժվարին ճանապարհը, բավականին բարդ, պատասխանատու աշխատանք է, որը պահանջում է անձնային բարձր որակների առկայություն։

“Դե Ֆակտո” ամսագրի առաջին էջում ներկայացնում ենք ՀՀ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին, ով հենց այդպիսի անձնավորություն է, ում մասին բացառապես դրական կարծիքներ լսելիս ևս մեկ անգամ արձանագրեցինք  այդ փաստը։ Վերջինիս աշխատանքային կենսագրությունը հարուստ է պատասխանատու  պաշտոններով, վստահ եմ, որ ՀՀ Շիրակի մարզպետի պաշտոնում նա նույն պրոֆեսիոնալիզմով և պատասխանատվությամբ  կաշխատի։

Մենուա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...