14:07
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
«ՍՆԱՌՏ» լավագույն լուծումներ` բարձր որակի և մատչելի գների համադրությամբ

2013-09-30 11:19

«Դե Ֆակտո» N 85 (2013թ.)

«10 տարի առաջ սկսեցինք գրեթե զրոյից, նվազագույն նյութատեխնիկական բազայով։ Փոքր, բայց հաստատուն քայլերով սկսեցինք առաջ գնալ` հենվելով բացառապես լավագույն մասնագետների, բարեխղճորեն կատարվող աշխատանքի, բարձրակարգ նյութատեխնիկական բազայով և հումքով աշխատելու սկզբունքների վրա։ Անընդհատ կատարվող ներդրումները մեծացրին գործունեության ծավալները և բարձրացրին որակական չափանիշերը, որոնց զուգահեռ էլ աճեց սեփական նախագծերի և պատվերների քանակը»։

Մհեր Ղահրամանյան` «ՍՆԱՌՏ» ընկերության գործադիր տնօրեն

Մայրուղային գազատար խողովակների կառուցումը ընկերության գործի մեկնարկն էր։ Մի քանի նախագծեր կատարելուց հետո որոշ ժամանակ անց ընկերությունը ձեռք բերեց նյութատեխնիկական ժամանակակից և հարուստ բազա, որի արդյունքում ստանձնեց Իրան-Հայաստան գազատարի հատվածի 54կմ խողովակաշարի կառուցումը։ Ընկերությունը լավագույնս Հայաստանի և պատվով կատարեց իր վրա դրված ռազմավարական նշանակության այս նախագծի իրականացումը։

«ՍՆԱՌՏ» ընկերությունը, մեծ վստահություն ձեռք բերելով մայրուղային գազատարների կառուցման, վերանորոգման, մայրուղային գազատարների վրա չափիչ հանգույցների տեղադրման, գազի ճնշման կարգավորման կայանների կառուցման չափազանց պատասխանատու գործում, աստիճանաբար սկսեց ընդլայնել գործունեության բնագավառները` կոմունիկացիոն ուղիների կառուցման գործում ունեցած մեծ փորձը ընկերությունը կիրառում է նաև ջրատար խողովակների, ջրահեռացման և ջրամատակարարման համակարգերի կառուցման գործում։ Տարիների ընթացքում կուտակած փորձառությունն ու գիտելիքները մղեցին ընկերությանն էլ ավելի ընդլայնել գործունեության շրջանակները, և այսօր արդեն «ՍՆԱՌՏ» ընկերությունը ներկայանում է որպես բազմապրոֆիլ շինարարական ընկերություն` իր օժանդակ ենթակառուցվածքներով, որն իրականացնում է նախագծում, կապիտալ շինարարություն, էքստերիեր, ինտերիեր, կահույք, փայտամշակում, Եվրոպական դռներ և պատուհաններ, մետաղագործություն, գազատարերի և ջրատարերի կառուցում։

-Պարո՛ն Ղահրամանյան, ինչո՞վ է «ՍՆԱՌՏ» ընկերությունն առանձնանում այս ոլորտում առկա այլ ընկերություններից։

-Հարմար, գեղեցիկ, հուսալի շենքերի կառուցումը «ՍՆԱՌՏ» ընկերության ոճն է, իսկ առանձնահատկությունը` բավական մատչելի գինը  նման դասի շինարարության համար։

-Պարո՛ն Ղահրամանյան, շինարարական աշխատանքներում, նախևառաջ, ինչի՞ վրա է շեշտը դնում «ՍՆԱՌՏ» ընկերությունը։

-Ընկերությունն իր գործունեության մեջ առաջնորդվում է պատվիրատուի հանդեպ ցուցաբերվող բարձր պատասխանատվության սկզբունքով, ստանձնած պարտավորությունների կատարում նախանշված ժամկետներում, նախքան շահագործման հանձնելը և սեփականության վկայականի առկայությունը` ընկերությունը պատվիրատուից կանխավճարներ չի պահանջում։ Սա մեզ համար սկզբունքային հարց է, մենք շինարարության ընթացքում ոչ մի բնակարան չենք վաճառել, գործարքներն իրականացվում են միայն շինարարության լիակատար ավարտից հետո։

-Համաշխարհային տնտեսական և հատկապես շինարարության ոլորտում տեղի ունեցած տնտեսական ճգնաժամը ինչպե՞ս անդրադարձավ «ՍՆԱՌՏ» ընկերության գործունեության վրա։

-Այո, տնտեսական ճգնաժամը բավականին լուրջ հարված էր ինչպես տնտեսության մյուս ոլորտներին, այնպես էլ շինարարության ոլորտին, սակայն պետք է ուրախությամբ նշեմ, որ մենք պատվով դուրս եկանք այս ծանր շրջանից, ճգնաժամի ծանր ազդեցությունը չզգացին մեր պատվիրատուները, սեփականատերերիս համար գուցե և դժվար էր, այնուամենայնիվ, աշխատանքների որակը չտուժեց, չխախտվեցին մեր կողմից ստանձնած ժամկետները, չառաջացան աշխատողների աշխատավարձերի ուշացման կամ կրճատման խնդիրներ։ Ինչ վերաբերում է պատվերների և աշխատանքների ծավալներին, դարձյալ հպարտությամբ պետք է նշեմ, որ 10 տարվա ընթացքում դադար, առավել ևս հետընթաց չենք ունեցել, մեր պատվերները տարեցտարի աճում են, ինչը կարծում եմ, որ վստահության ամենախոսուն փաստն է  «ՍՆԱՌՏ» ընկերության նկատմամբ։

-Ներկայումս ի՞նչ նախագծերի վրա է աշխատում ընկերությունը։

- Այս պահին ունենք մի շարք նախագծեր, որոնք ընթացքի մեջ են և շուտով կհասցնենք ավարտին։ Ներկայիս ամենախոշոր աշխատանքը, որն իրականացնում ենք, Թեղուտի հանքերի տեխնիկական ջրագծերի անցկացման և համապատասխան շինարարական աշխատանքների կատարումն է։

-Պարո՛ն Ղահրամանյան կխնդրեի խոսել նաև առաջիկա ծրագրերի և անելիքների մասին։

-Նոր ծրագրեր, առաջընթացի նոր հեռանկարներ ունենք, մասնակցում ենք մի քանի տենդերների, հաջողության դեպքում կստանձնենք այդ աշխատանքները, շտապել չեմ ուզում, ուստի այս պահին անուններ չեմ ասի, բայց համոզված եմ, որ շահելու ենք այդ տենդերները։ Այնպես որ, մոտ ապագայում կտեսնեք մեր նոր աշխատանքների արդյունքները։ Մեր ընկերությունն իր երկարամյա փորձով ու վաստակած վստահությամբ, մասնագիտական կազմով, նյութատեխնիկական բազայով ի զորու է կատարելու ցանկացած բարդության և ծավալի աշխատանքներ։

«ՍՆԱՌՏ» ընկերության կողմից իրականացվել են «Հայ-ռուսգազարդ» ՓԲԸ մասնաշենքի, «Ընդունելությունների տուն» ՓԲԸ, Դավթաշեն թաղամասի «Ռիվիերա» բնակելի համալիրի (Միկոյան 2/2), «Ֆլորենս» ռեստորանային համալիրի, «Մարիոթ Ծաղկաձոր» հյուրանոցային համալիրի և այլ շինությունների կառուցումը։



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...