09:33
04/20/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մեր հայրենակցուհու նոր պարգևը

2013-08-13 12:36

«Դե Ֆակտո» N 86 (2013թ.)


Վերջերս Նյու Յորքում կայացած «Էլիս Այլնդ» մրցանակների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ «Էլիս Այլնդ» շքանշանի է արժանացել Ամերիկայում ճանաչված գործարար և բարերար Սիլվա Չաքմաքչյանը։

Սա Սիլվա Չաքմաքչյանի արդյունավետ աշխատանքի գնահատման հերթական պարգևն է։ Վերջին երկու տարիների ընթացքում նա արժանացել է «Տարվա լավագույն գործարարուհի» և «Կիլիկիո ասպետ» շքանշանների։

Գնահատման ու մեծարանքի վերոնշյալ պատվավոր մրցանակներն, ինչ խոսք, մեծ նվաճում կարելի է համարել, սակայն կցանկանայինք նշել, թե ովքեր և ինչի համար են պարգևատրվում «Էլիս Այլնդ» շքանշանով։ Այս շքանշանը շնորհվում է Միացյալ Նահանգների ցեղային կազմակերպության ազգային համախմբման կողմից` նպատակ ունենալով արժևորելու ներգաղթողների փորձառությունը և մեծարելու Էլիս կղզու վրայով այս երկիրը մուտք գործած առավել ակնառու հաջողությունների հասած անհատներին։

Միացյալ Նահանգների ցեղային կազմակերպությունների ազգային համախմբման հաստատումից ի վեր (1986) այս շքանշանը ամեն տարի շնորհվում է մեծ հանդիսավորությամբ այն սրահի ներսում, որը ժամանակին ծառայել է իբրև ներգաղթողներին դիմավորելու կենտրոն։

Նահանգների ողջ տարածքում տարեկան 100 շքանշան է շնորհվում, որոնց արժանացել են Միացյալ Նահանգների 6 նախկին նախագահներ, ինչպես նաև Նոբելյան մրցանակ ստացողներ, գործարարներ, արվեստագերտներ, մարզիկներ…

Շքանշանը պաշտոնապես ճանաչված է Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների տան և Ծերակույտի կողմից, իսկ շքանշաններ ստացողների անունները ընթերցվում են Կոնգրեսի նիստերի ընթացքում և պահպանվում Կոնգրեսի արխիվներում։

 Սիլվա Չաքմաքչյանը ծնվել է Լիբանանում։ Մինչև 1967 թվականն ապրել է Հայաստանում, այնուհետև տեղափոխվել Միացյալ Նահանգներ։ Իր առաջին աշխատավայրը՝ Bank of America-ն Սիլվային խոստումնալից ապագա էր երաշխավորում, սակայն թատերական մեծ ընկերություններից մեկի՝ Center Theatre Group-ից ստացված աշխատանքային հրավերը՝ իբրև տարազների արտադրության ղեկավար, գայթակղեց նրան և հետագայում տարավ սեփական գործ ստեղծելու ճանապարհով։

Silvias costumes-ը իր հաղթարշավը սկսեց Հոլիվուդի աստղերի աշխարհում, ուր տիրող սուր մրցակցությունից նա դուրս եկավ պատվով։ «Հանրահայտ ձևավորողների հետ համագործակցելով` սկսեցինք հագուստներ պատրաստել հոլիվուդյան աստղերի համար, որոնց թիվը անհնար է հաշվել», -նշում է Սիլվա Չաքմաքչյանը։ Այնուհետև գնալով ընդլայնվում է նրա ընկերության հաճախորդների ցանկը՝ ընդգրկելով թատրոնի, կինոյի հեռուստաաշխարհը, ինչպես նաև Լաս Վեգասի շքեղ ու հանրահայտ ներկայացումները, (Jubilee O) շուրջերկրյա ճամփորդությունների նավերում կայացող ներկայացումները (Princess Cruises, Holland American Cruises, Royal Caribbean Cruises),  նորաձևության հայտնի ընկերությունները (Polo Ralph Lauren Nike) և հեղինակավոր մրցանակաբաշխությունները (MTV Aw-ards)։

Եթե միայն այսքանով սահմանափակվեր Սիլվա Չաքմաքչյանի գործունեությունը, ապա Սիլվան դավաճանած կլիներ իր էությանը։

Ամերիկյան հայ համայնքին ցուցաբերած բարոյական և նյութական աջակցության կողքին նա իր նպաստն է բերել նաև հայրենիքի զարգացման գործին։

1990-ական թվականներին նա Հայաստանում բացեց կարուձևի սրահ, հագուստի խանութ՝ աշխատանքի հարյուրավոր տեղեր ստեղծելով։ Որոշ պատճառներով այս ուղղությամբ նրա հայաստանյան գործունեությունը չշարունակվեց, սակայն նա գտավ իր հայրենակիցներին օգտակար լինելու այլ միջոց։ Նրա հիմնած «Գառնի» բարեգործական կազմակերպությունը մեծ նպաստ է բերում հայ կարիքավոր ընտանիքներին։

Նյութի աղբյուր` ELLIS ISLAND MEDALS OF HONOR



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...