04:37
12/27/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Կարևորում եմ կոորպորատիվ պատասխանատվության մշակույթի ձևավորումը Հայաստանում

2013-08-12 12:35

«Դե Ֆակտո» N 86 (2013թ.)

Արթուր Պետրոսյան, Երևանի ավագանու անդամ, գործարար

Միայն վերջին մեկ տարվա ընթացքում  հաջողվեց երկու բարեկարգված բակ հանձնել շահագործմանվերջինի բացմանը ներկա էր նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ում ներկայությունը մեծ պատիվ էր մեզ համար։ 

-Պարո՛ն  Պետրոսյան,  2013թ. Երևանի ավագանու ընտրություններին  Դուք ընտրվեցիք Երևանի ավագանու անդամինչի առթիվ շնորհավորում ենք Ձեզ։ Կպատմե՞ք՝ ինչպիսի ճանապարհ եք անցել։

-Ծնվել եմ 1983թ. հունվարի 28-ին Երևանում։                                         Սովորել և ավարտել եմ Երևանի թիվ 179 միջնակարգ դպրոցը։ Նույն տարում ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Ուսանողական տարիներին վարել եմ ակտիվ ուսանողական կյանք. եղել եմ ուսխորհրդի անդամ, մասնակցել եմ ուսանողական գիտաժողովներին։ 2002թ.  ստացել եմ իրավագիտության բակալավրի որակավորում, որից հետո  2002-2004թթ. ծառայել եմ ՀՀ զինված ուժերում։

ՀՀԿ անդամ եմ։ Ամուսնացած եմ, ունեմ երեք երեխա։

-Վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն ստացավ ձայների մեծամասնությունը։ Ինչո՞վ է դա պայմանավորված։

-Մալաթիա-Սեբաստիա համայնքում ՀՀԿ գրասենյակը մշտապես ակտիվորեն աշխատում է, և այստեղ կուսակցությունն ունի համակիրների մեծ բանակ։ Այդ պատճառով ես բնական եմ համարում ՀՀԿ  ձայների մեծ քանակը, որը առկա է եղել բոլոր ընտրությունների ժամանակ։

-Պարո՛ն Պետրոսյան, Դուք Երևանի ավագանու անդամ եք, ինչպիսի՞ն եք ուզում տեսնել Երևանը։

-Երևանն իմ ծննդավայրն է, որտեղ անցել է իմ մանկությունը, երիտասարդությունը, և, բնականաբար, իմ ամենասիրելի քաղաքն է, որը ես ուզում եմ տեսնել ամբողջովին բարեկարգված, զարգացած, զբոսաշրջիկներին հիացմունք պատճառող ու ժպտերես քաղաքացիներով լեցուն։ Երևանն ապրում և շնչում է իր բնակիչներով, և երկուստեք համատեղ ներդաշնակ կեցությունն է, որ ավելի հմայիչ է դարձնում նրան։ Ես ուզում եմ, որ Երևանը բոլոր տարիքային խմբերի համար լինի հոգեհարազատ, հետաքրքիր և հարմարավետ քաղաք, ինչին մենք ձգտում ենք հասնել մեր աշխատանքով։

-Որքանով մեզ հայտնի է, Դուք նաև հասարակական գործունեությամբ եք զբաղվում, մասնավորապես՝ բարեգործությամբ։ Կմանրամասնե՞ք՝ հատկապես ինչպիսի աշխատանքներ եք իրականացրել։

-Այո՛, ես արդեն երկար տարիներ է, ինչ զբաղվում եմ հասարակական գործունեությամբ հատկապես Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի  ինձ հոգեհարազատ Ա-3 թաղամասում, որտեղ ծնվել, մեծացել եմ, կայացել՝ որպես անհատականություն։

Նշեմ, որ ես նախկինում նույնպես եղել եմ ավագանու անդամ և փորձել եմ հնարավորինս օգտակար լինել մեր համայնքի բնակչությանը։ Սակայն չեմ բավարարվել միայն ավագանու անդամի լիազորություններով և իմ սեփական միջոցներով նախաձեռնել եմ մի շարք աշխատանքներ, մասնավորապես՝  բակերի բարեկարգում, վերելակների, սանդուղքների նորոգում, բարեգործական ծրագրեր՝ ուղղված մշակույթի և կրթության ոլորտները ներկայացնող հաստատություններին, մանկատներին, ծերանոցներին, անհատական օգնություններ՝ համայնքի անապահով ընտանիքներին, ինչպես նաև ձգտում եմ շնորհավորել իմ սիրելի համայնքի բնակիչներին բոլոր տոների առթիվ. նրանց համար պատրաստել հատուկ նվերներ, տրամադրել սննդամթերք և այլն։ Միայն վերջին մեկ տարվա ընթացքում  հաջողվեց երկու բարեկարգված բակ հանձնել շահագործման,  վերջինի բացմանը ներկա էր նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ում ներկայությունը մեծ պատիվ էր մեզ համար։ 

Պետք է նշեմ, որ վերը նշված  աշխատանքները շարունակվում են և մշտապես մեծ տեղ են զբաղեցնելու իմ ապագա ծրագրերում։

-Ըստ Ձեզ՝ ի՞նչ է բարեգործությունը կամ կոորպորատիվ պատասխանատվությունը, ի՞նչ զգացողություներ եք ապրում, երբ տեսնում եք բազում ժպիտներ ու Ձեզ ուղղված շնորհակալությամբ լեցուն աչքեր։ 

-Սոցիալական նախաձեռնություններում գործարարների մասնակցությունը նպաստում է կոորպորատիվ պատասխանատվության մշակույթի ձևավորմանը Հայաստանում, ինչը ես շատ եմ կարևորում և փորձում եմ սեփական օրինակով նպաստել դրան։ Մյուս կողմից՝ կարծում եմ՝ բարեգործությունը յուրաքանչյուր մարդու կյանքում պետք է որոշակի տեղ զբաղեցնի։ Անպայման չէ լինել խոշոր գործարար  միմյանց օգնելու համար։  Բարեգործությունը կարող է մեծ ծավալներ չունենալ, բայց ոչ պակաս ուրախացել և ժպիտ պարգևել մարդկանց։ Օգտակարության զգացողությունն, անշուշտ, բարիացնում, ազնվացնում, լուսավորում է մարդու հոգին։ Այսօր մեզանում շատ է պակասում սերը միմյանց նկատմամբ, քանի որ մարդիկ սկսել են անտարբեր դառնալ մեկը մյուսի նկատմամբ՝ կարևորելով միայն սեփական անձը։ Զգացողություններս դժվար է նկարագրել, բնականաբար, երջանիկ եմ, որ կարողանում եմ օգտակար լինել մարդկանց և արժանանում եմ նրանց գովեստի խոսքերին։ Իմ ցանկությունն է էլ ավելի մեծ և ընդգրկուն բարեգործական ծրագրեր իրականացնել։

Իմ հաջողության գրավականն իմ չափից ավելի աշխատասիրությունն է, նվիրվածությունը աշխատանքին։

 

-Պարո՛ն Պետրոսյան, Դուք Ձեր տարիքի համեմատ՝ բավականին մեծ հաջողությունների եք հասել կյանքում։ Ձեր ո՞ր հատկանիշերով եք պայմանավորում այդ հաջողությունները։

-Պետք է  անկեղծորեն ասեմ, որ դեռ դպրոցական տարիներից ես առավել տարված եմ եղել աշխատանքով։ Ես իմ դրսևորման ոլորտը տեսնում էի աշխատանքում, և արդեն յոթերորդ դասարանից, կարելի է ասել, ես ակախ մարդ էի ֆինանսական առումով։ Այդ տարիքից սկսած՝ ես աշխատում եմ և հոգ տանում ընտանիքիս մասին։

Իմ հաջողության գրավականն իմ չափից ավելի աշխատասիրությունն է, նվիրվածությունը աշխատանքին։ Մեծ ցանկություն ունեմ, որ իմ այդ ընդգծված հատկանիշը փոխանցվի նաև իմ որդիներին։ 

 

«Mobile Centre» խանութների ցանցում կարելի է ձեռք բերել վերջին սերնդի բջջային հեռախոսներն այն նույն ժամանակահատվածում, ինչ զարգացած երկրներում են հայտնվում դրանք և կարևորը՝ մատչելի գներով։

 

-Մի փոքր էլ խոսենք Ձեր հիմնադրած ընկերությունների մասին, սկսենք «Mobile Centre Art» բջջային հեռախոսների ցանցից։ Ի՞նչ սկզբունքներով ու նպատակներով եք սկսել Ձեր բիզնես գործունեությունը և արդյո՞ք Ձեզ հաջողվում է  պահպանել դրանք։

-Ինձ համար մշտապես սկզբունքային խնդիր է եղել գործունեություն ծավալել իմ հայրենիքում, աշխատատեղեր ստեղծել,  գնային մատչելի քաղաքականություն վարել և ապահովել սպասարկման բարձր որակ։ Այդ սկզբունքներով՝ 2005թ. ստեղծվեց «Mobile Centre Art» բջջային հեռախոսների խանութների ցանցը։ Այն բջջային հեռախոսների վաճառքի ամենամեծ ցանցն է Հայաստանում  և պաշտոնապես ներկայացնում  է հեռախոսների մի շարք հայտնի բրենդներ՝ Samsung, Nokia, LG, HTC, Apple, Huawei, ZTE։ Ընկերության առաջին համագործակցությունը «Samsung Electronics»-ի հետ էր, որից հետո  «Mobile Centre»-ը դարձավ նաև  վերը նշված մյուս կոորպորացիաների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Սկսելով ընդամենը մեկ խանութից՝ «Mobile Centre Art»-ը այսօր արդեն ունի 15 խանութից բաղկացած մեծ ցանց Երևանում, որոնք առաջարկում են վստահելի համագործակցություն։ Մասնավորապես՝ գնված յուրաքանչյուր հեռախոսի համար տրամադրվում է մեկ տարվա երաշխիք, և սպասարկող կենտրոնները պարտավորվում  են հեռախոսի հետ կապված  յուրաքանչյուր խնդիր լուծել։ Պարբերաբար կազմակերպվում են ակցիաներ, տրվում են նվերներ։

«Mobile Centre» խանութների ցանցում կարելի է ձեռք բերել վերջին սերնդի բջջային հեռախոսներն այն նույն ժամանակահատվածում, ինչ զարգացած երկրներում են հայտնվում  դրանք և կարևորը՝ մատչելի գներով։

 

«Kaiser» սուպերմարկետների ցանցն ունի իր մշտական հաճախորդները, ովքեր հաճույքով օգտվում են ու գոհ են «Kaiser»-ի գնային քաղաքականությունից և սպասարկման որակից։

 

-Դուք հիմնել եք նաև «Kaiser» սուպերմարկետների ցանցը, այնուհետև հրուշակեղենի արտադրությունը և տաքսի ծառայությունը։ Այս ոլորտները կարծես թե բավականին հագեցած են, ի՞նչ առաջարկով «Kaiser» սուպերմարկետների ցանցը մտավ մրցակցային շուկա։

-Այո՛, դաշտը հագեցած է, սակայն յուրաքանչյուր լավ նախագիծ և առաջարկ կարող է իր տեղը գտնել շուկայում։ Նախքան գործունեությունը սկսելը մենք ուսումնասիրեցինք Երևանի տարածքը և պարզվեց, որ Աջափյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների այն հատվածներում, որտեղ այսօր գործում է  «Kaiser»-ը, չկային մեծ սուպերմարկետներ։ Այդ ժամանակ միտք առաջացավ տեղի բնակչության համար քաղաքակիրթ առևտրի կենտրոններ բացել։

Այսօր արդեն կարող եմ հստակ ասել, որ մեր նախագիծը հաջողեց, և «Kaiser» սուպերմարկետների ցանցն ունի իր մշտական հաճախորդները, ովքեր հաճույքով օգտվում են ու գոհ են «Kaiser»-ի գնային քաղաքականությունից և սպասարկման որակից։ Պետք է ավելացնեմ, որ հաճախորդները միայն համայնքի բնակիչները չեն. սուպերմարկետների առաջարկած հարուստ տեսականին, մատչելի գինը, հաճախորդի համար ստեղծված բոլոր հարմարությունները գրավում են քաղաքի տարբեր համայնքների բնակիչներին։ Այստեղ կարելի է գտնել հագուստ, տնտեսական ապրանք, թարմ սննդամթերք։

Ինչ վերաբերում է «Kaiser» տաքսի ծառայությանը, ապա նշեմ, որ այն շատ անհրաժեշտ էր մեր մատուցած ծառայությունն առավել լիարժեք դարձնելու համար. այն անհրաժեշտ էր առաջին հերթին «Kaiser» սուպերմարկետների հաճախորդներին, ովքեր, օգտվելով «Kaiser» տաքսի ծառայությունից, արագ, անվտանգ և հարմարավետ կերպով հասնում են իրենց նախընտրած վայրը։

Մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի նույնիսկ ամենաքմահաճ  հաճախորդը գոհ լինի մեր մատուցած ծառայություններից։  

Kaiser» սուպերմարկետների ցանցը 2011թ. արժանացել Երևանի քաղաքապետարանի հավաստագրին։ Ի՞նչ կարևորություն ունի այն Ձեզ

համար։

-2011թ. Երևանի քաղաքապետարանը «Kaiser» առևտրի կենտրոնին  շնորհեց «Որակի բարձրագույն աստիճան» կոչվող հավաստագիր բարձրակարգ սպասարկում իրականացնելու համար։ Վերևում նշեցի, որ կարևորում եմ բարձրակարգ սպասարկման ապահովումը, և, բնականաբար, ինձ համար մեծ ուրախություն էր Երևանի քաղաքապետի՝ այն ժամանակ Կարեն Կարապետյանի կողմից  նման հավաստագրի արժանանալը։

-Դուք նաև արժանացել եք բազմաթիվ պատվոգրերի և շնորհակալագրերի  հիմնականում Ձեր բարեգործական նախաձեռնությունների համար։ Կներկայացնե՞ք՝ որ կազմակերպությունների կողմից են դրանք։

-Դրանք շատ են, կփորձեմ թվել մի քանիսը։ Ստացել եմ պատվոգիր ՀՀԿ կողմից ՀՀԿ 20-ամյակի առթիվ և կուսակցական ակտիվ գործունեության համար։ Արժանացել եմ շնորհակալագրի  ՀՀ անկախության հռչակման 21-րդ տարեդարձի առթիվ արցախյան ազատամարտում զոհված և հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքների, ազատամարտի վետերանների հանդեպ  ցուցաբերած ուշադրության և  աջակցության համար, ինչպես նաև ստացել եմ շնորհակալագրեր հատուկ օգնության կարիք ունեցող մարդկանց աջակցության համար  «Ունիսոն», «Փրկություն»,  «Հավատ և սեր» հասարակական կազմակերպությունների կողմից։

 

Երազում եմ Աստծո կամքով յոթ երեխա ունենալ։

 

-Պարո՛ն Պետրոսյան, Դուք բավականին լայնածավալ գործունեություն եք ծավալում, կարողանո՞ւմ եք ժամանակ գտնել ընտանիքի համար։

-Ես շատ եմ կարևորում ընտանիքի հետ շփումը և անպայման փորձում եմ նրանց հետ հետաքրքիր ժամանակ անցկացնել։ Ունեմ հրաշալի ընտանիք՝  զույգ տղաներ, մեկ աղջիկ և հիանալի կին, ով իր սիրով և հոգատարությամբ աջակցում է ինձ և ստեղծում հաճելի տրամադրություն ընտանիքում։

Իմ ընտանիքի կարևոր արժեքներն են ծնողներս, ովքեր ապրում են մեզ հետ միասին։ Նրանք առաձնահատուկ տեղ ունեն իմ կյանքում, շատ եմ սիրում հատկապես մորս, ով բարի ու ջերմ անձնավորություն է ու իմ շատ լավ ընկերը։

Ես վստահ եմ, որ հաջողակ տղամարդն իր թիկունքին ունի ամուր ընտանիք։

 

-Ինչի՞ մասին եք երազում։

-Իմ երազանքները հիմնականում ուղղված են հայրենիքիս և ընտանիքիս։ Երազում եմ Աստծո կամքով յոթ երեխա ունենալ, և որ նրանք ապրեն էլ ավելի գեղեցիկ, զարգացած և ապահով Հայաստանում։

Հարցազրույցը՝ Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...