17:35
03/28/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՄԵՆՈՒԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2013-07-19 11:32

«Դե Ֆակտո» N45 (2010թ.)

Դե Ֆակտո ամսագիրը արդեն ավանդույթ է դարձրել ժամանակ առ ժամանակ Հայաստանի Հանրապետության մարզերին անդրադառնալը, որը նպատակ ունի ներկայացնելու մարզերի զարգացման գործընթացները, ինչպես նաև հնարավորություն տալ մարզային իշխանություն­ներին ներկայացնելու իրենց կատարած աշխատանքն ու պատկերացումները ապագայի վե­րաբերյալ։ Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Հայաստանի ամենաարագ զար­գացող մարզերից մեկը, եթե չասենք առաջինը, Սյունիքի մարզն է։ Իսկ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն իր մարզում մեծ հեղինակություն վայելող և Հայաստանում ամենաազդեցիկ մարզպետներից մեկն է։ Սյունիքը Հայաստանի հարավային դարպասն է, և շատ կարևոր է, որ այն լինի անառիկ։ Սյունիքը անառիկ չի կարող լինել միայն խոսքով, դրա համար պահանջվում է ամենօրյա ազնիվ աշխատանք, որը և այսօր տեսանելի է։

Այս համարում մենք ներկայացնում ենք նախագահ Սերժ Սարգսյանի լոնդոնյան ելույթը, որը, մեր կարծիքով, ժողովրդավարական արժեքներով ապրող և խաղաղասեր պետության նախա­գահի ելույթ էր։ Նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթով ցույց տվեց քաղաքակիրթ Եվրոպա­յին, որ պետք չէ երկակի ստանդարտներով վերաբերվել տարածաշրջանին, և որ ժողովրդա­վարական արժեքներով ապրող Արցախը երբեք չի կարող լինել սուլթանական Ադրբեջանի կազմում։

Շատ տնտեսագետներ պնդում են, որ 2010 թվականը լինելու է տնտեսական դժվարություննե­րի տարի, այդ իսկ պատճառով Դե Ֆակտո ամսագիրը ուշիուշով հետևելու է տնտեսական զարգացումներին' ներկայացնելով բոլոր այն հնարավոր զարգացումները, որոնք կարող են բարելավել կամ դժվարացնել մեր քաղաքացու սոցիալական վիճակը։ 

ՄԵՆՈՒԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դե Ֆակտո ամսագրի գլխավոր խմբագիր



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...