06:13
12/23/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ԲՈԼՈՐԻ ՇԱՀԵՐԸ ՀԱՏՎՈՒՄ ԵՆ ՄԻ ԿԵՏՈՒՄ. Ո՞ՐՆ Է ԱՅԴ ԿԵՏԸ

2013-07-16 11:17

«Դե Ֆակտո»  3 (2006թ.)

 

 Ազգային-պետական այնպիսի գերխնդիր, որի շուրջ կարող են համախմբվել բոլոր ուժերը` թե աջերը և թե ձախերը, համընդհանուր բարեկեցիկ հասարակության ստեղծումն է։ Այժմ մեր երկրում տիրող անվստահության մթնոլորտը մեծապես խոչընդոտում է հանրապետության բարգավաճմանը։ Ցավոք անվստահության գործոնը առկա է ամենուր` թե՛ քաղաքացիների, և թե՛ քաղաքացի-իշխանություն փոխհարաբերություններում։ Հասարակության տարբեր ոլորտների միջև փոխհամագործակցության ապահովումն է, որ կբարելավի անհատների ընտանիքների, կյանքի և բարեկեցության մակարդակը, կզարգացնի հասարակության տնտեսական և սոցիալ-մշակութային հեռանկարները։

Վերջին 15 տարիներին մենք բավական շատ ենք տուրք տվել նյութական արժեքներին, ինչը հանգեցրեց հասարակության բևեռացմանն ու մոռացության տվեց որոշ հոգևոր արժեքներ, որոնցից է նաև վստահությունը մարդու հանդեպ։ Դա իր վատ ներգործությունն է ունենում նաև ՀՀ բյուջեի վրա։ Մենք` քաղաքացիներս, ամեն կերպ փորձում ենք խուսափել պետությանը գումարներ վճարելուց` մոռանալով, որ այն կերտելու է մեր և մեր երեխաների ապագան։ Այս ամենը գուցե բացատրվում է անվստահությամբ, որը, դժբախտաբար, հիմքեր ունի, քանզի շատ հաճախ պետության բյուջե գնացող գումարները առեղծվածային հնարանքներով հայտնվում են ոմանց անձնական բյուջեներում։ Այսօր մեր հանրապետությունում մի մեծ անջրպետ կա հասարակության և իշխանության միջև։ Ժողովրդի օտարացումը  հասարակական-քաղաքական կյանքից հանում է պատասխանատվությունը ժողովրդի վրայից և կարող է բերել առճակատման։ Որտեղ միաբանություն, այնտեղ հաղթանակ։ Անհրաժեշտ է երկրի ունեցած հնարավորությունները արդյունավետ օգտագործել և վերջ դնել սոցիալական բախումներին ու դրանց սնման աղբյուրներին։

       Պետք չէ աղքատության թակարդն ընկած մարդկանց պահել սոցիալական նպաստներից կախվածության մեջ, ինչը ոտնահարում է մարդու աշխատանքի իրավունքը, մինչդեռ պետությունն ու հասարակությունը ոմանց չի տրամադրում համապատասխան աջակցություն ու հավասար հնարավորություններ։ Ձկնորսին ձուկ մի տվեք, ստեղծեք համապատասխան պայմաններ ձկնորսության համար. դա շահավետ է բոլոր կողմերի համար։ Չմոռանանք` երկարատև չէ այն իշխանությունը, որն ի վնաս ժողովրդի է կառավարում։

       Մենք, անխոս, հպարտանում ենք հիացմունքի արժանի մեր հայրենակիցներով` օժտված բազմաթիվ շնորհներով ու տաղանդով, որոնք բնակվում են և՛ հայրենիքում, և՛ արտերկրում։ Ուրախալի է, որ հայ ազգն ունի մտավոր մեծ կարողություններ, բայց միևնույն ժամանակ սարսափելի է, որ այդ մեծ ներուժը կարող է կորչել` չծառայելով մեր Հանրապետությանն ու մեր հասարակությանը։ Պետք է չեզոքացնել այն հասարակական միտումները, որոնք սահմանափակում են և ճնշում հասարակության անդամների կարողությունները։ Հայաստանի բնակչության հավաքական հետաքրքրությունները պետք է ընդունվեն որպես պետական-ազգային հետաքրքրություն։ Շատ վառ գաղափարներ են ծնվում, որոնք չիրացվելով` մահանում են, որովհետև պետությունն ի վիճակի չէ օգնել և ֆինանսավորել այդ ծրագրերը, մինչդեռ շատ խոստումնալից գաղափարներ կարող են զգալի ձեռքբերումներ ունենալ և շահաբեր լինել մեր Հանրապետության համար։ Պետք է միավորվել ընդհանուր շահի համար, քանզի ինչպես ասել է Ռուսսոն. «Եթե գոյություն չունենային այնպիսի կետեր, որտեղ չհատվեին բոլորի շահերը, խոսք անգամ չէր կարող լինել որևէ հասարակության մասին»։ Բազմաթիվ շահավետ առաջարկներ չեն ընդունվում նաև շատ գործատուների կողմից, որոնց մտավոր ոչ այնքան բարձր մակարդակը թույլ չի տալիս արժանվույնս գնահատել հեռանկարային առաջարկները։ 

Պետք է հավասարակշռություն հաստատել տնտեսական զարգացման և սոցիալական արդարության միջև։ Կյանքի նպատակ դարձնենք ամբողջ մարդկության երջանկությունը` անուշադրության չմատնելով մեզանում արմատավորվող հակոտնյա բարքերի կանխարգելմանը։ Այդ գործընթացների հիմքում պետք է դրված լինի նաև հայկական համայնքայնության հայաստանյան դարավոր ավանդույթի ձևերը, ինչպես նաև որևէ հարցի շուրջ հավաքականության ձգտումները։ Մյուս կողմից պետք է հաշվի առնվեն հայկական ազգային բնավորության հակասականությունները` նրա բարության, գթասրտության, մերձավորի նկատմամբ սիրո հակվածությունը։ Ավելորդ չէ ասել նաև ինքնազոհությունը, ընտանիքին նվիրվածությունը, խղճմտանքը և հանդուրժողականությունը, կենսական ուժերի վերածնունդը կապահովվի միայն ազգային գաղափարախոսության միջոցով։

       Այս ամենին և շատ այլ կարևորագույն հարցերի է անդրադառնում Աշոտ Եսայանը իր Սոցիալական Ուսմունք աշխատությունում։ Աշոտ Եսայանը վստահեցնում է, որ Սոցիալական Ուսմունքը ոչ թե մեկ կառավարության նախընտրական մրցարշավի ժամանակ օգտագործվող հարմար խաղաքարտ է, կամ մեկ առանձին կառավարության ծրագիր, այլ ժամանակի ընթացքում մշակված, հիմնական կանոնների վերաբերյալ կարծիքների համակողմանի ու բացարձակ համաձայնություն` քաղաքացու նկատմամբ պետության վերաբերմունքի մասին, թե ինչպիսի սոցիալական աջակցություն կարող է քաղաքացուն տրամադրել նրա համար ճակատագրական ու վճռական իրադրություններում։ Սակայն պետք են մեկ կամ մի քանի կուսակցություններ, որոնք նախահարձակ կլինեն առաջինն այս դրոշը բարձրացնելու, եթե ոչ, ապա Աշոտ Եսայանն այն այնքան կարծարծի զանգվածային լրատվամիջոցներով, որ կդառնա հասարակական պահանջ ու հասարակական պատվեր։               

 Հասմիկ Մարտիրոսյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...