16:01
12/07/2019
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
- Ավելի երջանիկ են այն մարդիկ, ովքեր իրենց կյանքը փողին չեն նվիրում

2013-07-13 11:20

«Դե Ֆակտո»   4 (2007թ.)

- Կյանքի մասին պետք է ավելի հաճախ ու երկար մտածել։ Հաջողության բանաձևը բոլորի համար անհատական է, դժվար է գտնել հարմոնիան,- կարծում է Եվրոսթան Ույուտ ընկերության հիմնադիր Մանվել Բադեյանը։

Ներդաշնակություն գտնելու համար անվերջ փնտրտուքի մեջ է մարդկային երևակայությունը ու հետո գիտակցական աշխարհում փորձում է երևակայականը դարձնել իրական։

- Երջանիկ են այն մարդիկ, ովքեր բնության, Աստծո, միջավայրի, իրենց ցանկությունների և հնարավորությունների հետ ներդաշնակ են։ Երբ ներդաշնակությունը խախտվում է, երջանկություն լինել չի կարող։

Մանկուց սիրել է մաթեմատիկան, տնտեսագիտությունը և փորձելով զուգակցել երկուսը` ընդունվեց տնտեսագիտություն-կիբեռնետիկա ֆակուլտետը։

- Մասնագիությունս հոգեհարազատ է ինձ։ Աշխատել եմ գործարանի տնտեսագետից սկսած մինչև բուհերում դասախոս։ Այնուհետև դարձա կառավարության կառավարման բարեփոխումների բաժնի փոխտնօրեն։

1987թ.-ից զբաղվել է բիզնեսով, սակայն չի հրաժարվել պետական աշխատանքներից։ Հետագայում, իհարկե, արդեն հիմնավոր զբաղվել է  բիզնեսով։

- Փողը կյանքի խաբկանքներից  մեկն է։ Այն տալիս է որոշակի անկախություն, լայն հնարավություններ, բայց բարոյական և հոգեկան առումով ոչ մի բան չի տալիս։ Ավելի երջանիկ են այն մարդիկ, ովքեր իրենց կյանքը փողին չեն նվիրում։

Մանվել Բադեյանը իր առաջին խոշոր գումարը վաստակել է 7-րդ դասարանում։ 360 ռուբլի էր, որով ծնողներին հրավիրեց ռեստորան, հետո մեկնեցին Գելենջիկ`  հանգստանալու։

- Այդ պահին մեծ երջանկություն էի ապրում։

Մանվել Բադեյանի բիզնեսը բաղկացած է 4 գործունեություններից` շինարարություն, արտադրություն, առևտուր և տուրիզմ, որոնցից առաջատարը դռների, պատուհանների, կահույքի արտադրոթյունն է։

- Շինարարությունը սերտ կապված  է արտադրության հետ, քանի որ արտադրանքը օգտագործվում է շինարարության մեջ։

Տուրիզմով սկսել է զբաղվել 1987թ.-ից։ Առևտուրը ընդգրկում է ջահերի, լուսամփոփների և այլնի ոլորտ։

Որքան էլ որ կյանքը անակնկալներ է մատուցում մեզ` հուշելով, որ պետք չէ պլանավորել ապագան, այնուամենայնիվ, մեր երազանքներն ու ձգտումները ուղղորդում են մեզ, որոշակի քայլեր առաջարկում, որոնք հաջորդաբար սկսում ենք իրագործել։ Վերջնական արդյունքը միշտ չէ, որ համընկնում է մեր ձգտումներին, երբեմն նույնիսկ մեր երանելի երազանքից հիասթափվում ենք, երբ իրականության մեջ այն այլ կերպ է ընկալվում ու այլ արդյունքի հանգում։

- Իմ կյանքը ես միշտ պլանավորում եմ, բայց ոչ միշտ է այն ընթանում այնպես, ինչպես կուզենայի։ Կյանքը շատ անակնկալներ է ինձ մատուցել։ Հետադարձ հայացք գցելով իմ կյանքին` շատ բաներ կփոխեիգրեթե ամեն ինչ։

Երևակայությունը մեզ երբևէ հանգիստ չի թողնում` հուշելով, որ կարելի է ավելի ու ավելի լավն անել, իրականությունն ավելի ներդաշնակ ու հարուստ դարձնել։ Այդ պատճառով էլ կյանքը վերապրելու, ամեն ինչ նորից ու նորից սկսելու պահանջ է առաջանում։ Մանվել Բադեյանը չի հասկանում այն մարդկանց, ովքեր իրենց կյանքը կրկին կվերապրեին այնպես, ինչպես ապրել են։



Վերադառնալ








Խմբագրական
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2019-10-01 12:20

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար

Ավելի


Պահոց