15:59
03/28/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ԱՆԿԵՂԾՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԱՂԱՎԱՂՎԱԾ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ

2013-07-02 11:17

«Դե Ֆակտո» 38 (2009թ.)

Մարդկային միտքը դարեր շարունակ փորձելու է բացահայտել ճշմարտություն կոչվող առեղծվածի էությունը։ Այդ փնտրտուքի ճանապարհին ստեղծվել և ստեղծվում են ճշմարտություններ, որոնց շուրջ համախմբվում են մարդիկ ու փորձում հավատարիմ մնալ դրանց։

Ճապոնիայի ազգային հերոս, գրական անվանակիր Ռյունոսկե Ակուտագավայի  «Թավուտում» պատմվածքը ճշմարտության ըմբռնման յուրահատուկ օրինակ է, որը հունիսի 10-ին թատերական բեմականացման տեսքով ներկայացվեց Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում։

-Այսօր ճշմարտությունը յուրաքանչյուր ոք ներկայացնում է իր շահի տեսանկյունից։ Այս արդիական հարցն իր արտացոլումն է գտել «Թավուտում» ներկայացման մեջ։ Այն  գրականության մեջ հանդիպող մյուս ստեղծագործություններից տարբերվում է նրանով, որ վերջաբան չունի։ «Յուրաքանչյուր ոք, կարդալով այս ստեղծագործությունը, ինքն է իր վերջակետը դնում»,-նշեց նախագծի հեղինակ և բեմադրող ռեժիսոր Գուժ Թադևոսյանը։

Սա Գուժ Թադևոսյանի առաջին աշխատանքն է, ինչպես նաև ներկայացման մեջ խաղացող երիտասարդների։ Ներկայացումը բեմադրվել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հովանավորությամբ։ 

-Ես ունեմ այս գործի վերաբերյալ իմ կարծիքը, ճշմարտության իմ տարբերակը, սակայն մտածեցի, որ այն  կարող է  մեկ այլ մարդու տեսակետին հակասել։ Այդ պատճառով որոշեցի անավարտ թողնել այն։ Եթե վերջաբան լիներ, ներկայացումը կկորցներ իր գեղարվեստական արժեքը։

Յուրաքանչյուր ստեղծագործող սպասում է գնահատականի, որն իրեն կոգեշնչի իր հետագա աշխատանքներն իրականացնելիս.«Ինձ համար ամենամեծ գնահատականն այն կլինի, որ հանդիսատեսը ներկայացումը դիտելուց հետո ինչ-որ եզրահանգման գա, ինչ-որ բան քաղի իր համար։ Մեր իրականությունում ճշմարտություն ասվածը  աղավաղվում է, որից տուժում է մարդկային անկեղծությունը»։

Սուսաննա Թամազյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...