17:14
11/18/2019
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Տղամարդկանց գիտակցության մեջ կնոջ դերը իրենց կյանքին բազմազանություն հաղորդելն է

2013-06-21 11:25

     «Դե Ֆակտո» 7 (2007թ.)

ՀՐԱՆՈՒՇ   ԽԱՌԱՏՅԱՆ

Տոնը հասարակական երևույթ է, երբ դրան առնչվող յուրաքանչյուր մեկը մասնակցում է ոչ թե  դիտորդի, այլ մասնակցի դերում։ Անվանական հայտարարված բառամթերքում տեղ գտած կանանց մեկամսյակն այսօր  որոշակի բովանդակություն չունի։ Կյանքում տոնի իմաստը ֆունկցիայի մեջ է։

Այս տոնի ընթացքում տղամարդիկ ասում են, որ կանայք զարդարում են իրենց կյանքը, երջանկացնում են իրենց։ Կարծում եմ` նրանք չեն պատկերացնում, թե որքան էգոիզմ կա այս խոսքերի մեջ։ Տղամարդկանց գիտակցության մեջ կնոջ դերը իրենց կյանքին բազմազանություն հաղորդելն է։ Բայց չէ՞որ կինը  նույնպես առանձին տիեզերք է, անհատականություն։ Կանայք հաշտվում են իրենց դերի հետ, նույնիսկ չեն փորձում քննարկել այն։ Կարծում եմ` կանանց մեծ մասի համար նյարդայնացնող են նման խոսքերը։

Մեզանում տոն է Նոր տարին, երբ բոլորը նախապատրաստվում են։ Այդ նախապատրաստությունը ավելի մեծ տոն է։ Կարևոր է, որ ամբողջ հասարակությունը ունենա նույնական հույզեր։  Տոնը  կյանքի բազմաթիվ խնդիրներ է լուծում։ Տոնի ընթացքում կարող ենք մեզ թույլ տալ բաներ, որ միայն այդ օրվա տրամաբանության մեջ է տեղավորվում` ուշ գալ տուն, խմել, կատակել, ծիծաղել։ Տոնը միասնական վայելք ունենալու հնարավորություն է ստեղծում, որը շեղում է առօրյայից։



Վերադառնալ








Խմբագրական
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2019-10-01 12:20

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար

Ավելի


Պահոց