17:19
11/18/2019
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Քաղաքականությունը ինչ-որ մի անհասկանալի իրարանցում է, որից ոչ մեկ գոհ չէ

2013-06-20 11:33

        «Դե Ֆակտո» 7 (2007թ.)

Եգոր Գլումով

Ի՞նչ է քաղաքականությունը։

 -       Ինչ-որ մի անհասկանալի իրարանցում, որից ոչ մեկ գոհ չէ։ Մինչ օրս ոչ մի լավ բան չեմ տեսել քաղաքականության մեջ։ Լինելով իմ երկրի քաղաքացի` ինձ և ցանկացած շարքային  քաղաքացու համար քաղաքականությունը երկու տիպի է` արտաքին և ներքին։ Ներքին քաղաքականությունը Հայաստանում մշտապես քնած է, կտրուկ արթնանում է ընտրությունների ժամանակ։ Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, նույնպես շատ  անհասկանալի երևույթներ կան։ Ես կցանկանայի ապրել այնպիսի երկրում, որտեղ ամեն ինչ լիներ այնքան լավ, որ քաղաքականության մասին բոլորովին չմտածեինք։

Ունե՞ք նախընտրած քաղաքական գործիչ։

-       Կան, իհարկե, քաղաքական գործիչներ, որոնց գիտեմ անձամբ, բայց եթե ասեմ` ունեմ քաղաքական կուռք, ում ես վստահում և աջակցում եմ որպես քաղաքացի, չկան այդպիսիք։ Իսկ ինչ վերաբերում է համաշխարհային քաղաքականությանը, շատ հարգում եմ Չերչիլին,  Մանդելլային, Դե գոլին, Ռուզվելտին, որովհետև նրանք չէին հետևում ուրիշների կարծիքին և կարողացան հասնել իրենց նպատակին` ապացուցելով, որ իրենք կայացած քաղաքական գործիչներ են։

Ունե՞ք նախընտրած քաղաքական կուսակցություն։

-       Ունեմ նախընտրած կուսակցություն, որը ներկայումս չի գործում։ Դա գարեջրի սիրահարների կուսակցությունն է, որը մի ժամանակ հիմնել էր իմ լավ ընկերը։

Ձեզ քաղաքական որևէ պաշտոնում պատկերացնո՞ւմ եք։

-       Ինձ քաղաքական որևէ պաշտոնում չեմ պատկերացնում։ Սակայն ասում են` ժամանակին  վատ չեմ ղեկավարել բանակում։

Եթե լինեիք քաղաքական գործիչ, Ձեր առաջին երեք քայլերը որո՞նք կլինեին։

-       Եթե ես լինեի քաղաքական գործիչ, առաջին հերթին կհավաքեի գրագետ փիառով զբաղվողների։ Երկրորդը` անհիմն գոռալու փոխարեն, ես կվերցնեի մի թաղամաս կամ բակ և կկառուցեի այնպես, որտեղ կցանկանայի ապրել ես և երեխաներս։ Եվ երրորդը` կփորձեի գրավել հասարակության ուշադրությունը այն բոլոր միջոցառումներին, որոնք որ կկազմակերպվեին։



Վերադառնալ








Խմբագրական
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2019-10-01 12:20

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար

Ավելի


Պահոց