18:23
04/19/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հայր և որդի Մալայաններին են պատկանում հայոց ակնաբուժության կարկառուն նվաճումները

2013-06-05 11:18

«Դե Ֆակտո»  84 (2013թ.)

ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան

Մեծագույն հաճույք է, երբ արված գործը չափվում է ոչ թե ամիսներով և տարիներով, այլ տասնամյակներով։ Հայ ակնաբուժական դպրոցի ստեղծման և կայացման գործում Մալայաններն անգնահատելի դեր ունեն։ Հայր և որդի Մալայաններին են պատկանում հայոց ակնաբուժության կարկառուն նվաճումները։ Ես բախտ և առիթ եմ ունեցել առնչվելու որդի Մալայանի հետ. նրա վառ, զուսպ, բարի մարդկային կերպարը վստահություն է ներշնչում, որ եթե նա է բժիշկը, ապա բուժման և վիրահատության արդյունքները փայլուն են լինելու։ Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ և մորս անունից, ով մոտ 20 տարի առաջ վիրահատվել է նրա մոտ, և այսօր շարունակում է շատ լավ տեսնել, կարդալ։

Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տասնյակ տարիների բեղուն աշխատանքի շնորհիվ է, որ մեր քաղաքացիներից շատերը ստացել են իրենց համապատասխան բուժումները։ Նրա հաջողությունները մեծավ մասամբ պայմանավորված են ԵՊԲՀ-ի ակնաբուժության ամբոնի հաջողություններով, քանի որ հենց այս ամբիոնում են դրվում այն տեսական գիտելիքներն ու հիմքերը որոնք Սերգեյ Մալայանի և մի շարք հայ բժիշկների թողած գիտական մեծ ավանդի շնորհիվ տալիս են նման փայլուն գործնական արդյունքներ։

Սրտանց շնորհավորում եմ Ս.Վ. Մալայանի ծննդյան 90-ամյակի, ակնաբուժության ամբիոնի գործունեության 85-ամյակի և ակնաբուժական կենտրոնի 35-ամյակի կապակցությամբ։ Մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ և հաղթանակներ։ Լինելով Հայաստանի Հանրապետության հին ակնաբուժական բուժհաստատություններից մեկը, այն միշտ փայլուն է իրականացրել իր առջև դրված առաքելությունները։ 35 տարի է, ինչ գործում է այս կենտրոնը, որը հանդիսանում է առողջապահության նախարարության Հանրապետական ակնաբուժական հիվանդանոցի իրավահաջորդը և ստեղծվել է ՀՀ ԱՆ տրախոմատոզ-գլաուկոմատոզ դիսպանսերի հիման վրա։

Բուժհաստատության կարևորագույն հաջողություններից մեկն է բարձրակարգ մասնագետների աշխատանքը։ Նրանց անձնվեր գործի արդյունքում 35-ամյա բուժհիմնարկությունն արձանագրել է մեծ հաջողություններ, որի առիթով շնորհավորում եմ նաև գործին նվիրյալ աշխատակազմին։ Մաղթում եմ բազում հաջողություններ, թո՛ղ աշխատանքում միշտ գրանցեն փայլուն ցուցանիշեր, հավատարի՛մ մնան Հիպոկրատի երդմանը։ Նրանց  յուրաքանչյուր քայլը մեկ հիվանդին կարող է տեսանելի դարձնել կյանքի գեղեցիկ գույները, իսկ դա, կարծում եմ, տեսողության խնդիր ունեցող յուրաքանչյուր անհատի բաղձալի երազանքն է։ Ցանկանում եմ, որ Մալայանի գործի ժառանգորդները մի՛շտ լինեն իրենց որդեգրած առաքելության առանցքում և Աստծո օրհնությամբ բոլոր հիվանդներին նվիրե՛ն ապաքինում և լույս։

Ակնաբուժության բնագավառում ունեցած հաջողությունների և բարի համբավի վկայությունն է Հայաստանից դուրս բնակվող մեր հայրենակիցների, և, ինչու չէ, նաև օտարազգիների մեծ հետաքրքրությունն ու այցելությունները։ Նրանցից շատերի տեսողության խնդիրները լուծվել են հենց այս կենտրոնում։

Կենտրոնում բուժված հիվանդների օրհնանքներին և մաղթանքներին մնում է միայն ավելացնել` թո՛ղ բոլորի աչքերին լույս լինի, լինեն առողջ, և խավարն ու կուրությունը մշտապես հեռանան մեր բարեկամներից, մտերիմներից, ընկերներից, փոքրիկներից ու տարեցներից։



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...