08:02
09/19/2019
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՇԱՏԸ ՎՆԱՍ Է , ՔԻՉԸ՝ ՕԳՏԱԿԱՐ

2013-06-03 10:51

«Դե Ֆակտո» 9 (2007թ.)


ԿԱՄ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱխԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐծԻՔՈՎ ԾԽԵԼԸ ՎՆԱՍ Է ՄԵՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ

Ծխախոտը մի բույս է, որը մտքերը վերածում է երազանքի

Վիկտոր Հյուգո

Ոչ մի բան հենց այնպես չի ստեղծված այս հողի վրա։ Ամեն ինչի ծնունդը նպատակային է։ Մեծ ջրհեղեղից հետո երկրային կյանքի շարունակմանն ի վերուստ տրված փրկության տապանում նահապետ Նոյի կինը փորձում է տհաճ միջատներով  ամանի պարունակությունը նետել աշխարհակործան ջուրը։ Նոյը կանխում է նրան՝ ասելով, որ չի կարելի խառնվել Աստծո գործերին, այն ամենը, ինչ այստեղ Տիրոջ կամքով է գտնվում, պետք է և ունի իր իմաստն ու նշանակությունը։

Չարի մասին շատ է գրվել, իսկ չափի զգացման մասին արժե մեկ անգամ ևս խոսել.հիշեցնեմ աշխարհում միջազգայնորեն ընդունված ծխախոտատուփերի վրա գրված մակագրությունը՝ Առողջապահության նախարարությունը զգուշացնում է. ծխելը վնաս է ձեր առողջությանը։ Գրվում է նույնիսկ՝վտանգավոր է։

Հարավային Ամերիկայից XVI դարում Եվրոպա բերված, իսկ XIX դարի վերջերին արդեն Հայաստանում մշակվող մորմազգիների ընտանիքին /չափազանց ուշագրավ է, որ նույն ընտանիքից են կարտոֆիլը և լոլիկը/ պատկանող ծխախոտ-ծխատունկ-ծխենին «ի՞նչ իմանար», որ մշտապես կանվանարկվի իր յուրահատուկ հաճելի մխելիության համար, մարդկանց կողմից չարաշահվելուց առաջացած կասկածելի վնասների պատճառով։ Մինչդեռ, ծխելը չարաշահելն է վնաս, այսինքն՝ միայն ու միայն շատ ծխելը կարող է վնաս պատճառել մարդուն, բայց ոչ երբեք ծխելը Ծխելը չարաշահելն է վնաս առողջությանը։

Ինչևէ, մարդկությունը բաժանված է երկու բանակի՝ ծխողների և չծխողների։ Այս երկու կատեգորիաներից թե մեկի, թե մյուսի կարծիքը ծխելու վերաբերյալ այնքան էլ օբյեկտիվ չէ։ Կատեգորիկ հրաժարվողներն ասում են, որ այդ սովորույթը հիմարություն է, իսկ ավանդական պատկերացմամբ ծխողները, ճիշտ է, դեմ չեն տեղափոխվել մյուս «բանակը», բայց դա չեն անում, մինչև որ կարծեցյալ հիվանդությունը զգացնել չի տալիս։ Կարծեցյալ, քանի որ անառողջ վիճակը միայն ծխելուց լինել չի կարող, նպաստել՝ գուցե։ Կրկնում եմ՝ ոչ մի բույս վնասակար չէ, եթե կիրառվում է համապատասխան չափով։ Ինչպես յուրաքանչյուր ակտիվ բույսի /դեռ չեմ ասում դեղաբույսի/, այնպես էլ ծխախոտի չափավոր օգտագործումն օգուտ է մարդուն։

1.Երբ մարդ հայտնվում է ջղային վիճակում, ակամա ուզում է ինքնապաշտպանական բնազդով ձեռքը ակամա տանում է մի բանի, և այդ պահին հանգստացնող միջոց է դառնում սիգարետ որոնելը, գտնելուց հետո՝ այն վառելը և ընդամենը մեկ ծուխքաշումը։

  1. Ուտելիս մանրէներ են անցնում կերակրափող։ Անմիջապես 1 հատ ծխելիս այդ հարցը լուծվում է։
  2. Եթե մարդ չի կարողանում ընդհատել ուտելու տևական հաճույքը ու գիտակցորեն ցանկանում է դադարեցնել շատ ուտելու վնասաբեր սովորույթը, ապա նույնպես մեկ հատը բավական է։
  3. Քիչ ծխելն օգտակար է լնդերի ամրապնդման և արյան զեղման կանխարգելման համար։
  4. Գոնե մեկ հատիկը խորհուրդ է տրվում գլխացավերին։
  5. Շատը խորխ է առաջացնում, իսկ 1-2 հատիկը խորխահան է /քչացնողների պրակտիկայից/։
  6. Օրվա մեջ մի քանի հատիկ ծխելը կարծես մարդուն ազատում է ավելորդ լարվածությունից և ջղաձգումից։

Վստահ եմ, որ էլի կան ծխախոտի օգտակարությունը հաստատող օրինակներ։

Ես, օրինակ, «3-րդ կատեգորիայի» ներկայացուցիչս, պարտադիր ծխում եմ առավոտյան 1 անգամ՝ սուրճի հետ։ Եվ այս գաղջ իրականության մեջ այդ 1 հատիկը լուսաբացս, կարծես, «լցնում է» այդ արարողակարգով։ Իսկ շատի, անընդհատի դեպքում արարողակարգ չես ասի։ Եվ ինչքան քիչ բան է պետք մարդուն՝  հաճելի ու լավ զգալու համար։ Չնայած առավոտյան խիստ ցանկությանս, երբեմն պատահում է, որ այդ մեկն էլ չի լինում։ Այստեղ էլ արդեն կամքիս ուժին եմ ապավինում՝ հիշելով վանեցի մորս խոսքը՝ եղածով բավարարվիր։ Այո՛, քչի մեջ է հաճույքի իրական զգացողությունը, և ինչպես կարող է մի բան հաճելի լինել, երբ այդ լավը կրկնվում է 20-ից մինչև 80 անգամ /1-4 տուփ/։Սիգարետ պետք է վառել դեպքից դեպք՝ մոտավորապես այն քանակով, ինչքանով մարդ սովորաբար բավարարում է իր մյուս բնական պահանջները։

  Ծխախոտն էլ, ինչպես ամեն մի արտադրանք, լինում է լավ կամ վատ որակի։ Դե, պարզ չէ՞, որ վատորակ սիգարետը, թեկուզ քիչ, բայց նույնպես հաճելի չէ, և դարձյալ մեղավոր չէ ծխատունկ բույսը։

Կարծում եմ, մխելու /ծխելու/ չարաշահումով պատճառաբանված վնասների ավելի շատ վատն է ասված, քան լավը։ Ընդդեմ խոսակցության թեմայի քննվող առարկայի, թերթերից մեկում գրված էր. «Այդ պատճառով /ծխելու/ 35 հազար մարդ հիվանդանում և մեռնում է քաղցկեղից կամ այլ հիվանդություններից»։ Ծխելու մեջ վնասներ փնտրելու գործում՝  սա շատ անհամոզիչ ու անորոշ գնահատական է։ Եվ այդպիսիք քիչ չեն։ Կարելի է նման քննադատություններին պատասխանել, որ գուցե, /այն էլ շատ/ ծխելը նպաստում է, իսկ հայտնի է, որ հիվանդությունների ծագմանը և խորացմանը նպաստում են հարյուրավոր այլ հայտնի և անհայտ գործոններ։

   Ասում են՝ նույնիսկ նոր թխած տաք հացն էլ է վնաս, ինչ մնաց, որ ծուխը վնաս չլինի։ Բոլոր հիվանդությունների մեջ ծխատունկի մեղքը փնտրող գիտակներին հիշեցնեմ մի ֆենոմեն։ Պարզվում է՝ երկարակյացների գերակշռող մեծամասնությունը ծխող է եղել կամ՝ է։ Ուստի, ծխում են ոչ միայն «երկար ապրելու» համար, այլև, հատկապես, մեր այսօրվա պարապությունից, ոչ լավ կյանքից։

Սեփական ժողովրդի մի փոքր հատվածի մասին «հոգալու» մի զարմանալի տարբերակ-որոշում կայացրեց մեր արագ փոփոխվող կառավարություններից մեկը, իբր բյուջեն լցնելու համար՝ գրեթե կրկնակի ավելացնելով ծխախոտի գները։ Արդյունքում՝ ապրանքի սպառումը նվազեց ի հաշիվ որակի, և ավելի աշխուժորեն վաճառքի հանվեցին ոչ բարձրորակ, նույնպես թանկացած առանց և ոչ առանց զտիչի սիգարետները։

Մարդկային կյանքի անբաժանելի հակասականը՝ ծխախոտի օգտագործումն արգելող կոչերը, ցուցանակները, գովազդները /միտումնավոր չեմ գրում հակագովազդ, քանի որ արգելող բովանդակությամբ հանդերձ, դրանք ի վերջո վերածվում են գովազդի/, զանազան միջոցառումները, չծխելու օրեր, շաբաթներ, միամսյակներ սահմանելը, Սոչի քաղաքը դեռևս 30 տարի առաջ չծխողների քաղաք հռչակելը նպաստո՞ւմ են արդյոք վատ սովորույթը թողնելուն։ Կարծում եմ՝ ոչ, քանզի խստորեն արգելման պայքար կիրառելու /ինչպես թմրանյութի նկատմամբ/ աննպատակահարմարության, անիմաստության /նույնն է, թե արգելվի հակասական կարծիքների ևս մեկ զոհ դարձած սուրճի օգտագործումը/ առկայությամբ, շատ ասված խոսքը կորցնում է նախնական ներազդելու հատկությունը՝ դառնալով ընդամենը հերթական սիգարետ «կպցնելու» լրացուցիչ մի հիշեցում։

Համաշխարհային թյուրիմացության հանգուցալուծման մի կողմ ևս։ Երբ տուփերին գրվում է առողջապահության ոլորտի, տեսեք-տեսեք անհանգստության արգասիք «Ծխելը վնաս է ձեր առողջությանը» մակագրությունը, կարծես միտումնավոր մոռացվում է նշել, թե քանի՞ հատն է վնաս։ Կասկածում եմ, որ սա միայն թյուրիմացության արդյունք է…

   Բնությունն արարչագործության հրաշքն է, որի բուսածածկույթի գրեթե բոլոր տեսակները քիչ թե շատ ունեն բուժիչ հատկություններ։։ Վերստին ելնելով այս հիմնադրույթից՝ նշեմ, թերևս, քիչ  բուժիչ հատկություններ ունեցող խոտանման բույսերի ցեղին պատկանող 60 տեսակի հասնող չարչրկված ծխախոտ անունը կրող բուսատեսակի օգտագործումը չչարաշահելու կամ քիչ ծխելու մի քանի ձևեր ու եղանակներ։

  1. Չծխել լոկ ցանկության թելադրանքով, սրտի ուզածով, այլ՝ գիտակցաբար, հաճույքը չվերածել սովորույթի։
  2. Չծխել առանց մունդշտուկի, որպեսզի առաջացած ջերմությամբ ծուխը մինչև քիմք հասնելը սառչի։
  3. Չծխել քայլելիս կամ որևէ գործով զբաղված լինելիս։
  4. Չծխել մրսածության դեպքում։ Թեև օրգանիզմը բնազդաբար վանում է ոչ միայն ծխելու, այլև ինքնամաքրման համար, ուտելու ցանկությունը։
  5. Չծխել ալկոհոլի օգտագործումից հետո, քանի որ այն ուժեղացնում է օրգանիզմում սպիրտայինի ներգործությունը։
  6. Ծխախոտ չլինելու դեպքում չուզել ուրիշից, և, ընդհանրապես, ծխեք ձեր հաշվին, այդպես առավել հաջողությամբ կքչացնեք սովորույթի հաճախականությունը։
  7. Չծխել անոթի։ Ապացուցված է, որ այս դեպքում մեկ հատիկը հավասար է ոչ անոթի ասնյակի հասնող ծխելուն։

ԵՎ վերջապես՝ ոչնչից կատեգորիկ չհրաժարվել և ոչինչ չդարձնել քրոնիկական։

                                                                                   Սամվել Սմբատյան



Վերադառնալ








Խմբագրական
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2019-07-04 16:31

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար

Ավելի


Պահոց