23:56
12/03/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հպարտ ու աշխատասեր Գետամեջը

2020-11-15 19:25

 «Դե Ֆակտո» N 04/155 (09/2020թ.) 

Գետամեջ, համայնքը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզում, Հրազդան գետի ձախ ափին, կիրճում։ Գետամեջ է վերանվանվել 1948 թվականի հուլիսի 21-ին: Ժողովրդի կողմից հյուսված առասպելներից շատերում խոսվում է այն մասին, որ համայնքը նախկինում կոչվել է Կենդրոն քանի որ այն գտնվում է Արայի ու Շամիրամի լեռների կենտրոնում: Համայնքի շրջակայքում պեղումների ընթացքում հայտնաբերվել են հին ամրոցի և շինությունների հետքեր, երկաթե դարի և հելենիստական դարաշրջանի զարդեր, որոնք 10-րդ դարի հիշատակություններ են:
Գետամեջ համայնքի ղեկավար Ավետիս Մուրադյանը 23 տարի է ինչ ղեկավարում է համայնքը և քաջատեղյակ է համայնքում տեղի ունեցող յուրաքանչյուր փոփոխությանը, բարելավմանը և համայնքի նվաճումներին: Համայնքապետն այն համոզմունքին է, որ համայնքների խոշորացման ծրագիրը հնարավորություն կստեղծի փոքր համայնքներին ավելի բարգավաճել, արագ լուծել խնդիրները և ամուր կանգնել իրենց հողի վրա, քանի որ համայնքներն ունեն տարատեսակ խնդիրներ, որոնք չեն լուծվում, իսկ միավորվելու դեպքում այդ խնդիրների լուծումն ավելի հեշտ կտրվի:
2019 թվականին Գետամեջ համայնքում սուբվենցիոն ծրագրով իրականացվել և կյանքի են կոչվել մի շարք աշխատանքներ: 2019թվականին ասֆալտապատվել են միջհամայնքային փողոցները, կապիտալ վերանորոգվել է Գետամեջի մշակույթի տունը և ձեռք է բերվել գույք, ինչպես նաև շենքն ապահովվել է ջեռուցմամբ: Համայնքապետ Ավետիս Մուրադյանի խոսքով` Մշակույթի տանը պետք է գործի պարի խմբակ, որպեսզի համայնքի երեխաները հաճախեն և շփվեն մշակույթի հետ: Համայնքապետը ցավով նշեց, որ համայնքը չունի մակապարտեզ, անգամ դպրոցում չկա գործող նախակրթարան, ուր կխաճախեն համայնքի երեխաները:
Ավետիս Մուրադյանը նշեց, որ 2020 թվականի համար հաստատված սուբվենցիոն այլ ծրագրեր ևս կան, այդ ծրագրերից է փողոցների ասֆալտապատումը, որն իրականացվելու է 45 տոկոս կառավարության և 55 տոկոս համայնքի ֆինանսավորմամբ, թեպետ համայնքի ղեկավարի խոսքով ներկա պահին համայնքը չունի բավարար գումար, սակայն նրանք հույս ունեն, որ կունենան: 2020 թվականը Գետամեջ համայնքի համար նաև հաջողության տարի է, քանի որ համայնքը 42.000.000 դրամի տենդեր է շահել:
Ավետիս Մուրադյանի խոսքով համայնքը լուսավորված է լեդ լամպերով, ինչպես նաև, դեռևս 1999 թվականից, գազաֆիկացված է:
Խոսելով համայնքի ջրամատակարարման մասին, համայնքապետն ընդգծեց, որ համայնքը ջրի հետ կապված խնդիր չունի: Ոռոգման ջուրը սեզոնային է, իսկ խմելու ջրով ապահովված է ողջ համայնքը` բացառությամբ մի քանի թաղամասերի, բայց այդ հարցն իր լուծումը կստանա մինչև տարվա ավարտը, վստահեցրեց համայնքապետը:
Նա ուրախությամբ նշեց, որ նրանց համայնքում բնակվում է 850 մարդ և որ նրանք չափազանց հպարտ մարդիկ են, նրանցից յուրաքանչյուրն ամեն կերպ փորձում իր ապրուստն ապահովել իր ուժերով, իր աշխատանքով, նրանք չեն ցանկանում սոցիալական խնդիրներով դիմել համայնքապետարան կամ նպաստ ստանալ: Բնակիչներից շատերն աշխատում են Գետամեջի թռչնաֆաբրիկայում, Աբովյան քաղաքում, Երևանում, Սարանիստում գործող գործարանում, քանի որ համայնքն այդքան էլ հեռու չի գտնվում այդ վայրերից: Համայնքում քչերն են, որ զբաղվում են հողագործությամբ կամ այգեգործությամբ: Խոսելով համայնքի բնակիչ-ղեկավար փոխհարաբերություններից, Ավետիս Մուրադյանն ընդգծեց, որ դրանք դրական են ու մարդկային և հավելեց. «Համայնքի բնակիչը, դիմում է համայնքապետարան օգնության ակնկալիքով և մենք մեր ուժերի ներածին չափով օգնում ենք նրանց, իսկ մեր հնարավորություններից վեր լինելու դեպքում տալիս ճիշտ ուղղություն»:
Համայնքում ներկա պահին ներդրողներ էլ կան, որոնց կատարած աշխատանքը համայնքում բերելու է աշխատատեղերի ավելացման, օրինակ` «Աթենք» մսամթերքի ֆիրման համայնքի բնակչից հող է գնել և կառուցել գործարան:
Գետամեջի համայնքապետ Ավետիս Մուրադյանն ասաց, որ գյուղում ավանադաբար նշվում է Շուշիի ազատագրման օրը, այդ օրը համայնքում տոն է և մեծ միջոցառումների շարք, թեպետ արդեն 9 տարի է ինչ համայնքում վետերաններ այլևս չկան: Խոսելով իր նախասիրություններից, Ավետիս Մուրադյանն առանձնացրեց սպորտը՝ ֆուտբոլը, երկրպագում է մեր ազգային հավաքականին: Համայնքապետի ամենանվիրական երազանքն է տեսնել համայնքը բարեկարգ և բարգավաճող:



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...