23:33
04/19/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
27 ՏԱՐԻ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ. բարձր որակ, համեղ եւ անվտանգ արտադրանք

2020-02-07 14:20

«Դե Ֆակտո» N 5/151 (11-12/2019թ.) 

«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է «Բարի Սամարացի» ընկերության հիմնադիր տնօրեն Հովհաննես Հովակիմյանը:

 

-Պարո՛ն Հովակիմյան, «Բարի Սամարացի» ընկերությունն արդեն 27 տարի է հայ սպառողին ներկայանում է իր անզուգական համեղ մսամթերքի տեսականիով, հետաքրքիր է` ինչպե՞ս ստեղծվեց ընկերությունը և զարգացման ի՞նչ ճանապարհ է անցել:

-«Բարի Սամարացի» ընկերությունը ստեղծվել է 1993 թվականին, այդ ժամանակ ես հնարավորություն ունեի մեկնելու արտերկիր և իմ աշխատանքային գործունեությունը շարունակել այնտեղ, սակայն ես նախընտրեցի մնալ իմ հայրենիքում և ստեղծել «Բարի Սամարացի» ընկերությունը: Ասեմ, որ ընկերությունը ստեղծվեց բավականին դժվարին ժամանակներում, այդ տարիներին ես ձեռք բերեցի խորհրդային ժամանակների լավագույն սարքավորումները: Սկզբում բավականին դժվար էր, գիշերը մեկնում էի մարզեր` հումք բերելու, իսկ առավոտյան երշիկ էի առաքում խանութներ: Այդ բոլոր դժվարությունները հաղթահարեցինք Աստծո շնորհիվ, նա մեզ շնորհ և իմաստություն տվեց:
Ավելի քան 27 տարի գործունեություն ծավալելով մսամթերքի արտադրության ոլորտում, ընկերությունը բազմիցս ապացուցել է, որ առաջնորդվում է սպառողի շահերով և ամեն ինչ անում է, որպեսզի սեփական արտադրանքն իր որակով տարբերվի շուկայում առկա մյուս ընկերությունների արտադրանքից:
Բարի Սամարացի անունն ամբողջ տիեզերքում միակն է և մեր սկզբունքն է բարձր պահել այդ անունը` «Բարի Սամարացի», անունը կապված է հնագույն առակներից մեկի հետ, համաձայն որի` հին ժամանակներում մի բարի սամարացի օգնում է ճամփին ընկած վիրավոր մարդուն, այն դեպքում, երբ շատերն անտարբեր անցնում էին նրա կողքով:
Բարի Սամարացին (ով ըստ այլաբանության հենց ինքը Հիսուսն է), դարմանում է վիրավոր մարդու վերքերը, տանում նրան մի իջևանատուն, հոգում է առաջնային ծախսերը և գումար թողնելով իջևանատիրոջ մոտ` պատգամում է շարունակել օգնությունը. մինչև իր վերադարձը (և դա էլ մեկնաբանվում է որպես Հիսուսի երկրորդ վերադարձ): Ընկերությունն իր գործունեության հիմքում դրել է մարդկանց ազնիվ աշխատանքով օգնելու սկզբունքը, և այդ սկզբունքին մնացել է հավատարիմ:
Տարեց տարի ընդլայնելով մեր գործունեության շրջանակը, մենք միշտ բարձր ենք պահել արտադրանքի որակն ու անվտանգությունը, որի շնորհիվ այսօր «Բարի Սամարացի» ընկերության արտադրանքը սիրված և ճանաչված է դարձել հայ սպառողի կողմից:
Ոչինչ չեմ բերել այս աշխարհ և ոչինչ չեմ տանելու, որքան կարող եմ պետք է օգտակար լինեմ մարդկանց: Դժվարություններ շատ կան, սակայն ես չեմ դադարելու արտադրել անվտանգ և որակյալ արտադրանք, ես մնալու եմ մեր գաղափարախոսությանը հավատարիմ:

 

-Ո՞րքան անուն տեսականի ունի ընկերությունը և հիմնականում ո՞ր տեսակն է սիրված սպառողների կողմից:

-Ընկերությունը ներկայում ունի մոտ 200 տեսակի արտադրանք, որոնք կարելի է խմբավորել հետևյալ հիմնական խմբերում` նախուտեստներ, այդ թվում` ֆիլե, ապխտած հավ, մսային ռուլետներ, սուջուխ, բաստուրմա և այլ տեսականի, հում ապխտած երշիկներ, կիսապխտած երշիկներ, եփած երշիկներ, նրբերշիկներ, կիսաֆաբրիկատներ:
Ունենք այնպիսի արտադրատեսակներ, որոնք կարող են գտնել միայն մեզ մոտ, մեր կողմից ներկայացվող տեսականին առանձնանում է իր յուրահատուկ համով, այն պատրաստվում է միմիայն բարձր որակի հումքով և յուրահատուկ տեխնոլոգիայով: Ամեն ինչ անում ենք, որ ունենանք բացառապես բնական հումքով, առանց կոնսերվանտների համեղ և առողջարար տեսականի, ոչ մի կեղծում: Մենք արդար ենք աշխատում, քանի որ մենք ոչ միայն հաշվետու ենք սպառողին, այլ նաև Աստծուն:
Իսկ այն հարցին, թե ո՞րն է սպառողների սիրած տեսակը, ասեմ որ դժվարանում եմ պատասխանել, քանի որ ունենք բազում տեսականի և յուրաքանչյուրն ունի իր սիրելի համով արտադրատեսակը:

-Բավականին շատ պարգևներ ունենք, որոնք խոսում են այն մասին, որ Ձեր կողմից ներկայացվող արտադրանքը լավագույնն է, հետաքրքիր է` ի՞նչ նշանակություն ունեն պարգևները Ձեզ համար:

-Երբ նոր էինք սկսել մեր արտադրական գործունեությունը, Գերմանիայից ստուգողներ ժամանեցին Հայաստան և նրանք եկան ծանոթանալու մեր արտադրական պրոցեսին: Նրանք պարզապես հիացած էին արտադրանքի որակից, ձեռնարկությունում սննդի անվտանգության միջազգային նորմերի համապատասխանությունից, և նրանք դուրս գալուց ասացին, որ մեր ընկերությունից միայն պետք է օրինակ վերցնեն, քանի որ մենք միակն ենք Հայաստանի շուկայում, որ ներկայացնում ենք նման որակի արտադրանք:
Այս տարիների ընթացքում բազում մրցանակներ ենք ստացել` թվով մոտ յոթանասուն: Դրանք մեզ համար շատ թանկ են, քանի որ մենք գումարի հետևից չենք ընկել, մենք գնացել ենք մաքրության, արդարության սրբության հետևից: 2011 թվականին ընկերությունն արժանացավ ԱՊՀ հատուկ մրցանակի և դափնեկրի կոչման որակի բարձր նվաճումների համար: «Բարի Սամարացի» ընկերությունը բազմաթիվ անգամներ ստացել է Հայաստանի սպառողների միության պատվոգրեր և մրցանակներ: Մեր ընկերությունը բազմաթիվ անգամ հաղթող է ճանաչվել և ստացել է «Համազգային վստահություն» մրցանակաբաշխության մրցանակներ տարբեր նոմինացիաներում: Մեզ համար, սակայն ամենակարևոր գնահատականը տվել է ժողովուրդը, սպառողը, մարդիկ, ովքեր գնահատել են ընկերության ազնիվ աշխատանքը` տարիներ շարունակ տեսնելով բարձրորակ համեղ արտադրանք, անվտանգ սնունդ իրենց ընտանիքիների ու երեխաների համար:

Դժվարություններ շատ կան, սակայն ես չեմ դադարելու արտադրել անվտանգ

եւ որակյալ արտադրանք,

ես մնալու եմ մեր գաղափարախոսությանը հավատարիմ:

 

-Պարո՛ն Հովակիմյան, այսօր կառավարությունը, որքանո՞վ է աջակցում տեղական արտադրողին:

-Մեր երկրում ամեն բան փոխվել է, այսօր տեղական արտադրողներին օգնում են, որպեսզի արտադրողները կարողանան իրենց գործունեության շրջանակներն էլ ավելի ընդլայնեն և յուրաքանչյուր քայլ ձեռնարկում են, որպեսզի տեղական արտադրանքը ներկայացված լինի նաև դրսի շուկայում:

-Եվ վերջում, ի՞նչ սպասելիքներ ունենք 2020 թվականից:

-Ասեմ, որ ցանկանում ենք ընդլայնել մեր գործունեության շրջանակը: Մարդկանց պահանջով, հաջորդ տար կունենանք նաև կաթնամթերքի արտադրություն, որտեղ կներդրվեն լավագույն ժամանակակից սարքավորումները: Սա ժողովրդի պահանջն է, քանի որ նրանք ասում են` մենք գիտենք, որ եթե դուք ինչ-որ բան անեք, ապա դա կանեք շատ լավ:


Հարցազրույցը` Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...