10:54
07/04/2022
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
«ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնն այս տարի կկայանա հոկտեմբերի 1-ից 8-ը

2019-09-30 16:37

 

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կազմակերպվող «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնն այս տարի կկայանա հոկտեմբերի 1-ից 8-ը: 17-րդ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը կրում է “The meaning is now”/ «Իմաստը ներկայում է» խորագիրը: 

2019թ.-ին ԵՓԱ-ն (Եվրոպական Փառատոների Ասոցիացիա) թվով 715 եվրոպական փառատոներից «ՀԱՅ ՖԵՍՏ» Միջազգային Թատերական Փառատոնը ընտրել և ընդգրկել է 24 լավագույնների ցանկում:

Այս տարի «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը կհյուրընկալի 24  երկրից ժամանած ավելի քան 300 մասնակիցների և հյուրերի` նրանց թվում հեղինակավոր արվեստագետների, արտմենեջերների, միջազգային փառատոնի նախագահների Իսպանիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Շվեդիայից, Շվեյցարիայից, Հարավային Կորեայից, Լեհաստանից, Իսրայելից, Բելգիայից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից և այլ երկրներից: 
Երևանյան 14 բեմահարթակներում կցուցադրվի ավելի քան 45 ներկայացում:

Թատերասերները հնարավորություն կունենան դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային, մոնոներկայացումներ, մուլտիմեդիային, տիկնիկային, ֆիզիկական, շարժման, վիզուալ, կրկեսային, մանկական, ինչպես նաև բացօթյա ներկայացումներ:
Փառատոնի նշանավոր ներկայացումներից են Նովոսիբիրսկի «Հին տուն» դրամատիկական թատրոնի` «Կանաչ արոտավայրեր», Բելգիայի «Այրն Քեյ» ընկերության՝ «Ոտքերի և թաթերի վրա», Շվեդիայից Լոթթա Գարթոն ընկերության` «Սոլո» և «Մալալա-շատերից մեկը», Բրիտանիայից «Քենդուկո» պարային ընկերության` «Խելացնորության վայելչագեղ խաղ», ինչպես նաև ԱՄՆ-ից ժամանակակից պարային «Նավակները հեռանում են», «Մաշկի տակ․․․» ներկայացումները։    

Երևանյան թատրոններից «ՀԱՅ ՖԵՍՏ»-ի հիմնական ծրագրում հանդես կգան Հ. Թումանյանի անվան տիկնիկային, «Համազգային», «ԳԱԿ/Փոքր թատրոն», «Միհր» թատրոնները և ոչ միայն:

«ՀԱՅ ՖԵՍՏ»-ն ամեն տարի կազմակերպում է հատուկ ծրագրեր: Այս տարի այն չորսն են՝ «Երեխաների իրավունքների տարածումը կատարողական արվեստի միջոցով», «U.S. dance spotlight»/ «Ամերկյան ժամանակակից պարի հարթակ», «Իրանական ծրագիր» և «Հայկական թատրոնների ցուցադրություններ» (showcase)։

Նշենք, որ արտասահմանյան ներկայացումների մուտքը կլինի հրավիրատոմսերով, տոմսերով և անցագրերով: 
«ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ կայացել է 2003-ին: Փառատոնի նախագահն է Արթուր Ղուկասյանը: 2006 թվականից «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը գլխավոր թատերական փառատոնն է նախկին ԽՍՀՄ տարածքում (բացառությամբ Մոսկվայի):




Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...