17:46
03/28/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Տնտեսության կայացման նախադրյալը տեղական արտադրողն է

2018-06-13 12:20

  «Դե Ֆակտո » N 143 ( 04/2018թ.)

Յուրաքանչյուր երկրի տնտեսությունը համարվում է երկրի անվտանգության ողնաշարը և ամուր ողնաշար ունենալու համար հարկավոր է զարկ տալ տեղական արտադրության զարգացմանը` խթանելով ծավալների իրացմանն ու արտադրատեսակների ընդլայնմանը:
2010 թվականին հայկական շուկայում հայտնվեց նոր անուն, որը լիարժեք համապատասխանում էր եվրոպական չափորոշիչներին, դրանք հայկական արտադրության «էլբատ» մարտկոցներն էին: Հայ-գերմանական համատեղ ձեռնարկությունն այսօր հայկական շուկայում համարվում են առաջատար ապրանքանիշ, որն արժանացել է սպառողների վստահությանը:


Ընկերության կողմից ներկայացվող արտադրատեսակների, դրանց առավելությունների և առաջիկա ծրագրերի մասին զրուցեցինք «Էլբատ» ընկերության նախագահ, Սուսերամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Աբրահամյանի հետ:

 

 -Պարո՛ն Աբրահամյան, լինելով սպորտի վարպետ և երկար տարիներ աշխատելով այդ բնագավառում, ինչպե՞ս եղավ որոշումը զբաղվել բիզնեսով և զարկ տալ տեղական արտադրանքի զարգացմանը:


-Դեռ մանուկ հասակից զբաղվել եմ սուսերամարտով, գրանցել բազում հաջողություններ, իմ առաջին ուսուցիչս եղել է ավագ եղբայրս: Ավարտելով Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը զբաղվել եմ մարզչական գործունեությամբ, նաև դասավանդել եմ նույն ինստիտուտում: Սպորտային գործունեությունս չդադարեցնելով` սկսեցի զբաղվել մանր և միջին բիզնեսի զարգացմամբ` փորձելով իմ փոքր չափաբաժինն ունենալ երկրի տնտեսական զարգացման և տեղական արտադրանքի ծավալների խթանման գործընթացին:
1993 թվականին, համատեղելով սպորտային գործունեությունս, «Հայմետաղալար» ընկերությունում նշանակվեցի գլխավոր տնօրեն, այնուհետև, տարիներ անց` 2001 թվականին, նշանակվեցի տնօրեն` «Էլեկտրոն» գործարանում:
2007 թվականին որոշեցի ստեղծել կապարաթթվային մարտկոցների հայկական արտադրություն` զարգացնելով հայկական արտադրատեսակները և, ինչու ոչ, նաև այդ արտադրատեսակները ներկայացնել առաջավոր երկրներում: Այսօր վստահաբար կարող եմ ասել, որ դա ինձ մոտ ստացվել է:


-Պարո՛ն Աբրահամյան, «էլբատ» ընկերությունն արդեն տասը տարի հաստատուն կերպով իր գործունեությունն է ծավալում Հայաստանում, ի՞նչ զարգացման փուլեր է անցել ընկերությունը և ո՞րը կարող եք համարել ընկերության այս տարիների ամենամեծ ձեռքբերումը:


-2007 թվականին զգալով հայկական բարձրորակ արտադրանքի կարևորությունն ու անհրաժեշտությունը, սկսեցինք համագործակցել առաջավոր ընկերությունների հետ, որոնցից էր «Քրոնիմետ Մայնինգ»-ը և որոշեցինք հիմնել հայ-գերմանական «էլբատ» ընկերությունը: Կատարելով բազում ներդրումներ` եվրոպական հայտնի ընկերություններից ներկրեցինք մարտկոցներ արտադրող հոսքագծեր, հրավիրեցինք որակյալ մասնագետներ, և արդեն 2010 թվականին «էլբատ» ընկերությունը ներկայացավ հայկական շուկայում իր մարտկոցների տեսականիով:

Այս տասը տարիների ընթացքում «Էլբատ»-ը` որպես ապրանքանիշ, հայտնի է դարձել ոչ միայն Հայաստանում, այլ նաև մի շարք առաջավոր երկրներում` ներկայացնելով մեր ընկերության մարտկոցները: Ընկերության հիմնական ձեռքբերումը կարող ենք համարել այն, որ տարեց տարի ավելանում են արտադրության ծավալներն ու ներկայացված արտադրատեսակները` պահպանելով և բարձրացնելով մարտկոցների որակը: Եվ հենց բարձր որակական հատկանիշներից ելնելով, այսօր ներքին շուկայում մոտ 30%-ով ավելացել է իրացումը և հույս ունենք, որ մինչ տարվա վերջ կհասնենք ամենաբարձր ցուցանիշի, քանի որ մենք առաջնորդվում ենք «Որակ գնից բարձր» կարգախոսով:


Եթե յուրաքանչյուրս գնենք տեղական արտադրանք` դրանով իսկ կնպաստենք մեր երկրի տնտեսության կայունացմանն ու զարգացմանը:

 

-Ի՞նչ արտադրանքով է «Էլբատ» ընկերությունը ներկայանում հայկական շուկայում և ի՞նչ նոր արտադրատեսակներ են ստեղծվել վերջին տարիներին:


-Ինչպես նշեցի, ընկերության ձեռքբերումը որակյալ արտադրանքն է, մենք ներկայացնում ենք միմիայն բարձրորակ մարտկոցներ` նախատեսված բոլոր տեսակի մեքենաների համար, նպատակ ունենալով արտադրել առաջադեմ շուկայի պահանջարկին համապատասխան արտադրանք: «Էլբատն» իր սպառողին մշտապես ներկայանում է նոր առաջարկներով` մշտապես ընդլայնելով իր տեսականին: Եթե սկզբնական շրջանում մենք միայն աշխատում էինք արճիճի հումքով, ապա այժմ արտադրում ենք կալցիում-կալցիում տեսակի չսպասարկվող մարտկոցներ: Ասեմ, որ շատ հաճախ հաճախորդն է թելադրում իր պահանջները` օրինակ, հարավային և արևելյան երկրներ արտահանվող մարտկոցներն այլ պահանջների պետք է համապատասխանեն, իսկ ցրտաշունչ Ռուսաստանի կլիմայի համար անհրաժեշտ է արտադրել այլ մարտկոցներ:

-Ինչո՞ւմն է կայանում «էլբատ» ընկերության արտադրանքի առավելությունը, ի՞նչու պետք է ընտրել հենց «Էլբատ» ընկերության արտադրանքը:

-Մեր ընկերության կողմից ներկայացվող մարտկոցները բարձրորակ են և մենք շատ բծախնդրորեն հետևում ենք արտադրության ընթացքին` խստորեն պահպանելով տեխնոլոգիական բոլոր նորմերը, ինչը հաճախ չի պահպանվում որոշ արտադրողների կողմից: Արանք այն նրբություններն են, որոնք արտադրանքը դարձնում են որակյալ, որը մարտկոցների համար առաջին հերթին նշանակում է օգտագործման երկար ժամկետ` 3-5 տարի, իհարկե պահպանելով որոշ չափորոշիչներ:
Հաջորդ առավելությունն այն է, որ մեր արտադրանքը տեղական արտադրանք է և ցանկացած խնդրի դեպքում գնորդը կարող է մոտենալ ընկերություն և շատ արագ շտկել առաջացած խնդիրը և, ի վերջո, եթե յուրաքանչյուրս գնենք տեղական արտադրանք` դրանով իսկ կնպաստենք մեր երկրի տնտեսության կայունացմանն ու զարգացմանը:

-Ձեր արտադրատեսակները նաև արտահանվո՞ւմ են:

-Իհարկե, որպես հայկական ապրանքանիշ, ընկերության արտադրանքը ներկայանում է Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի հանրությանը: Վերջերս նաև պայմանագիր ենք կնքել Արաբական Միացյալ Էմիրությունների և Օմանի հետ, և մոտ ժամանակներս կարտահանենք:
Այսօր «Էլբատ» ընկերությունն իր բարձրորակ արտադրատեսակով մեզ ճանաչելի է դարձնում ողջ աշխարհում:

-Ինչպիսի՞ գնային քաղաքականություն է սահմանված և արդյո՞ք տնտեսական խնդիրներն անդրադառնում են գնային քաղաքականության վրա:

-Կարող եմ վստահաբար ասել, որ մեր մարտկոցների որակական չափորոշիչներն ավելի բարձր են, քան սահմանված գները: Մենք ներկայացնում ենք եվրոպական չափորոշիչներին համապատասխանող մարտկոցներ, սակայն եվրոպական մարտկոցների գներից ցածր գին է սահմանված:

 

Ամուր պետություն ունենալու համար պետք է ունենալ ամուր ընտանիք:


-Ինչպես գիտենք, բարձրորակ արտադրանք թողարկելու համար անհրաժեշտ են բարձրորակ մասնագետներ: Ի՞նչ ծրագրեր եք իրականացում աշխատողների մասնագիտական հմտությունների կատարելագործման համար:


-Համաձայն եմ Ձեզ հետ: Ընկերության ստեղծման առաջին իսկ օրվանից մեր ընկերության մասնագետները մոտ 4 տարի վերապատրաստվեցին՝ աշխատելով Եվրոպայից ժամանած մասնագետների հետ, ուսումնասիրելով գործընթացի յուրաքանչյուր նրբություն: Այսօր վստահորեն կարող եմ ասել, որ մեր ընկերությունում աշխատում են առաջատար և խելացի մասնագետներ, ովքեր իրենց աշխատանքում լավագույնն են:

-Կարո՞ղ ենք ասել, որ այսօր «Էլբատ» ընկերությունն արժանացել է սպառողների վստահությանը:

-Այո՛, իհարկ, վստահությունը միշտ է եղել: Ինձ համար շատ հաճելի է, երբ կողքից լսում եմ գովեստի խոսքեր մեր արտադրատեսակի վերաբերյալ և դա ինձ էլ ավելի է ուժ տալիս արարելու` նորը ստեղծելու:

-Ըստ Ձեզ, այսօր տեղական արտադրողի համար ստեղծվա՞ծ են համապատասխան բոլոր պայմանները: Արդյո՞ք ՀՀ-ում պետությունն աջակցում է տեղական արտադրողին:

-Գիտեք, ես շատ կցանկանայի, որ պետությունն աջակցեր տեղական արտադրողին. այժմ տեղական արտադրողը ոչ մի առավելություն չունի պետական գնումներին մասնակցելու, դա շատ լուրջ խնդիր է: Պետք է առավելությունը տրվի տեղական արտադրողին:

-Պարո՛ն Աբրահամյան, 2018 թվականի հետ կապված ի՞նչ նախանշված ծրագրեր ունեք:

-Այսօր եվրոպական բոլոր ընկերությունները, արտադրությանը զուգահեռ, ունեն վերամշակման գործարաններ, որոնք թույլ են տալիս կրճատել ծախսերը և ավելի արդյունավետ դարձնել աշխատանքը: Մենք ևս առաջիկայում կստեղծենք արճիճի վերամշակման գործարան, որը տարիների երազանք է եղել:
Գործարանն այժմ գտնվում է շահագործման վերջնական փուլում, ստեղծումից հետո կունենանք բարձրորակ արճիճ և մոտավորապես 10-15% կնվազեն արտադրանքի գները, կստեղծվեն նոր աշխատատեղեր:

-Ամուր ընտանիքն ազգի հիմնասյունն է, մի փոքր կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

-Համաձայն եմ, ես ինքս միշտ ասել եմ` ամուր պետություն ունենալու համար պետք է ունենալ ամուր ընտանիք:
Ունեմ երկու դուստր, հինգ թոռնիկ: Շատ եմ սիրում ազատ ժամանակս անցկացնել թոռնիկներիս հետ` զբոսնել նրանց հետ:
Գիտեք, ես ինձ հաջողակ մարդ կարող եմ համարել, քանի որ ունեմ ներդաշնակ ընտանիք և տեսնում եմ զավակներիս երջանկությունը:

-Ի՞նչն է կյանքում Ձեզ ոգեշնչում:

-Ինձ կյանքում ոգեշնչում է իմ ձեռքբերումները:

-Պարո՛ն Աբրահամյան, ինչի՞ մասին եք երազում:

-Ես շատ եմ սիրում իմ Հայաստանը և երազում եմ, որ մեր երկրում խաղաղություն լինի և բոլորի դեմքին տեսնեմ անհոգ ժպիտներ:

 

Հարցազրույցը`
Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...