02:29
04/17/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հայաստանը կունենա բազմաֆունկցիոնալ, միջազգային չափանիշներին համարժեք կրկես. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2018-01-15 17:38

  «Դե Ֆակտո » N 139 ( 12/2017թ.)    

Երկրի տնտեսական զարգացման գործում շատ կարեւոր են ներդրումային ծրագրերի իրականացումը:
«Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ Հայաստանում իրականացվում են բազում ներդրումային ծրագրեր, որոնք ուղղված են միմիայն Հայաստանի բարօրությանը: Այսօր արդեն ընթացքի մեջ է եւս մեկ ծրագիր, որի արդյունքում Հայաստանը կունենա բազմաֆունկցիոնալ, միջազգային չափանիշներին համարժեք կրկես:
Այս պահին ընթանում են Երեւանի կրկեսի վերակառուցման աշխատանքները:


«Դե Ֆակտո» ամսագիրը զրուցել է «Երեւանյան կրկես» ՍՊԸ-ի տնօրեն Հովհաննես Գասպարյանի հետ:

 -Պարո՛ն Գասպարյան, այս պահին ընթանում են կրկեսի վերակառուցման աշխատանքները, կխնդրեմ ներկայացնեք` ո՞ր փուլում են աշխատանքները:


-Հայաստանն ունեցել ենք կրկեսային արվեստի պատմության վառ էջեր, որը մեզ պարտավորեցնում է զարգացնել հայկական կրկեսի ավանդույթները, ինչն առանց ժամանակակից կրկեսի պահանջներին համապատասխան շենքային պայմանների` հնարավոր չէ անել: «Տաշիր Գրուպ» ընկերությունը հանդես եկավ հայրենասիրական նախագծի` երևանյան կրկեսի վերակառուցման աշխատանքների իրականացման նախաձեռնությամբ: Կարապետյանների ընտանիքի կատարած ներդրումների շնորհիվ կառուցվում է բազմաֆունկցիոնալ, միջազգային չափորոշիչներին համապատասխան կրկեսի շենք, որն իր պայմաններով հնարավորություն կընձեռի ոչ միայն հայ արտիստներին բեմականացնել հիանալի ներկայացումներ, այլ նաև հյուրընկալել աշխարհի լավագույն կրկեսային կոլեկտիվներին` նրանց տրամադրելով բեմական, վարժանքների և հանգստի կատարյալ պայմաններ: Այս նախագիծը «Տաշիր Գրուպ» ընկերության կողմից կյանքի է կոչվում միմիայն պահպանելու կրկեսային լավագույն ավանդույթները:
Կարելի է ասել, որ այս պահին կրկեսի վերակառուցման հիմնական աշխատանքները կատարված են, մնացել են ներքին հարդարման աշխատանքները և ինժեներական աշխատանքները:

 

Ցանկանում եմ ամբողջ կրկեսի աշխատակազմի անունից շնորհակալություն

հայտնել Կարապետյանների ողջ գերդաստանին նմանատիպ մեծածավալ

եւ

անշահախնդիր աշխատանքի համար:

-Ինչպիսի՞ տեսք կունենա կրկեսը շինարարական աշխատանքների ավարտին, արդյո՞ք փոխվելու է շենքի նախագիծը:

-Մենք պետք է այնպես անենք, որպեսզի չշեղվենք շենքի բուն նախագծից, սակայն կրկեսի շենքային պայմանների ժամանակակից չափորոշիչները չէինք կարող անտեսել, քանի որ դրանք ներկայացումների խաղացանկի և բովանդակության ընդլայնման հնարավորություն են տալիս ինչպես մեր արտիստներին, այնպես էլ դրսից ժամանած հյուրերին:
Շենքը ընդհանուր լինելու է քարի, ապակու համադրությամբ: Ապակիները լինելու են կետային լուսավորությամբ` լեդային և ինտերակտիվ: Շինարարական աշխատանքների ավարտից հետո, կունենանք սեյսմակայուն շենք (9 բալ), որն իրենից ներկայացնելու է 6-հարկանի կառույց, ունենալու է նաև նկուղային երկու հարկ: Այս պահին կարող եմ ասել, որ շենքի հիմքը փոքր-ինչ ընդլայնվել է, քանի որ նրա բեմը և գմբեթի բարձրությունը չէին համապատասխանում այսօրվա նորմատիվային պահանջներին, ավելացվել է հանդիսատեսի համար նախատեսված նստատեղերի թվաքանակը` հասցնելով մինչև 2300-ի` նախկին 1500-ի փոխարեն: Շենքի առաջին հարկում ունենալու ենք ադմինիստրատիվ բաժին, մնացյալ հարկերում կտեղակայվեն գրիմի, նախքան բեմելը` վարժանքների համար նախատեսված սենյակներ: Շենքի ներսում կլինեն նաև մանուկների և մեծերի ժամանցը հետաքրքիր կազմակերպելու վայրեր: 5-6-րդ հարկերում ունենալու ենք հյուրանոցային մի քանի համարներ` նախատեսված հյուրախաղերով կրկես ժամանած հյուրերի համար: Շենքի արտաքին տարածքը բարեկարգվելու է, ստեղծվելու է ցայտաղբյուրներով, նստարաններով հագեցած կանաչ գոտի:

-Եվ վերջում, ի՞նչ կցանկանաք ավելացնել:

-Ցանկանում եմ ամբողջ կրկեսի աշխատակազմի անունից շնորհակալություն հայտնել Կարապետյանների ողջ գերդաստանին նմանատիպ մեծածավալ և անշահախնդիր աշխատանքի համար: Իրենց շնորհիվ Հայաստանի Հանրապետությունն ունենալու է բազմաֆունկցիոնալ կրկես, որը կծառայի ողջ ազգաբնակչությանը:

Հարցազրույցը`
Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...