14:52
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ղեկավարը պետք է իր կատարած աշխատանքների շնորհիվ կարողանա ապացուցել բնակիչներին, որ իրենց ընտրությունն ամենաճիշտն էր

2017-12-23 13:35

 

«Դե Ֆակտո » N 138 (11/2017թ.) 

Մաստարա համայնքը գտնվում է Թալինի տարածաշրջանում, Թալին քաղաքից 7-9 կմ դեպի հյուսիս: Համայնքի վարչական տարածքի մեջ է մտնում Մաստարա և Ձորագյուղ համայնքները: Մաստարա համայնքը հայտնի է իր հնագույն Սուրբ Հովհաննես եկեղեցով, որը միջնադարյան հնագույն ու ամենակատարյալ կառույցներից մեկն է: Եկեղեցին առանձնանում է իր ճարտարապետական ոճով և նրա նման եկեղեցիներին կոչում են «մաստարատիպ» եկեղեցիներ: Համայնքի անվան ծագումնաբանությունն ավանդությամբ կապվում է հենց եկեղեցու կառուցման հետ: Ըստ ավանդության Գրիգոր Լուսավորիչը Կեսարիայից բերել է Ս. Հովհաննեսի մասունքները և մի մասունք թաղել այստեղ, վրան կառուցել եկեղեցի և գյուղին տվել Մաստարա անվանումը, որը նշանակում է «մասը տարա»:
1828-1829 թթ. այստեղ ապրել է 97 ընտանիք, իսկ այսօր բնակիչների թիվը հասել է 2860-ի:
2012 թվականից համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է Սարգիս Ավետիսյանը, ով այս տարիների ընթացքում բազմաթիվ արդյունավետ ծրագրեր է իրականացրել ի շահ համայնքի. «Այս հինգ տարիների ընթացքում մի շարք բարենպաստ ծրագրեր են կյանքի կոչվել: Տեղադրվել է գիշերային լուսավորության համակարգ, կատարվել են ճանապարհաշինարարական աշխատանքներ: Համայնքում կարևորագույն խնդիր էր արոտավայրերի ջրարբիացումը: Իմ ղեկավարման ընթացքում, այդ խնդիրը ևս իր լուծումը ստացավ, այսօր արոտավայրերը ջրարբիացվում են, տնակներ են կառուցվել հովիվների համար, խմոցներ` անասունների համար, իսկ կատարված աշխատանքները նպաստել են որպեսզի համայնքում զարգանա անասնապահությունը: Համայնքում կանոնավոր կատարվում են աղբահանության աշխատանքներ, կառուցվել է աղբանոց:
Այս ընթացքում վերանորոգվել է մշակույթի տան մի հատվածը, կառուցվել է կամուրջ և մեկ այլ կամուրջ էլ վերանորոգվել»:
Մաստարա համայնքում այս ընթացքում կատարվել են արտաքին հարդարման աշխատանքներ. տեղադրվել են աղբամաններ, նստարաններ` համայնքը դարձնելով էլ ավելի գեղեցիկ և բարեկարգ:
Այսօր կատարված բազմապիսի աշխատանքների հետ մեկտեղ համայնքում առկա են մի շարք խնդիրներ, որոնց լուծման ուղիները փորձում է գտնել համայնքապետ Սարգիս Ավետիսյանը. «Համայնքում ունենք ոռոգման ջրի խնդիր: Նախկին ոռոգման համակարգն այսօր քայքայված վիճակում է, վերակառուցման անհրաժեշտություն կա, իսկ այդ խնդրի լուծման արդյունքում կավելանան մշակահողերը, որն էլ իր հերթին զարկ կտա գյուղատնտեսության զարգացմանը»:
Ամփոփելով տարին Սարգիս Ավետիսյանը նշեց, որ գյուղատնտեսական առումով տարին անբարենպաստ էր համայնքի համար. «Իմ աշխատանքային տարիների ընթացքում այսպիսի վատ տարի, գյուղատնտեսական առումով, չէր եղել. կարկուտն ամբողջությամբ վնասեց բերքը»:
Պարոն Ավետիսյանը նաև նշեց, որ առաջիկայում նախատեսված է բացելու հանդիսությունների սրահ. «Համայնքը չունի հանդիսությունների սրահ, որպեսզի մարդիկ կարողանան կազմակերպել իրենց թե՛ տխուր, թե՛ ուրախ առիթները»:
Այն հարցին, թե ինչպիսին պետք է լինի ղեկավարը` Սարգիս Ավետիսյանը պատասխանեց. «Ղեկավարը պետք է իր կատարած աշխատանքների շնորհիվ կարողանա ապացուցել բնակիչներին, որ իրենց ընտրությունն ամենաճիշտն էր, և նրա ցանկացած ծրագիր ուղղված լինի միմիայն էլ ավելի զարգացնելու և հզորացնելու համայնքը»:
Համայնքապետ Սարգիս Ավետիսյանի նվիրվածությունը համայնքին երևում է այս տարիների ընթացքում համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող ոլորտներում կատարված բազմապիսի արդյունավետ աշխատանքներով:
Նյութը պատրաստեց Սյուզաննա Ղուկասյանը



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...