23:31
04/19/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Երբ մեր ցանկությունները չենք կարողանում արտահայտել իրական կյանքում, դրանք տեսնում ենք մեր երազներում«Դե Ֆակտո » N 134(07/2017թ.)

2017-08-31 11:28

 
 «Դե Ֆակտո » N 134(07/2017թ.) 

Երազները մարդու խնդիրների, հույզերի արտացոլումն է անգիտակցական աշխարհում, ինչպես հոգեվերլուծության գիտակ Զիգմունդ Ֆրեյդն էր ասում. «Երազները մեր կոդավորված իրականությունն է, երազը քնելու պահանջմունքի և քունը խանգարել ձգտող անգիտակցական ցանկությունների միջև փոխհամաձայնությունն է»:
Երազների նշանակության, կրկնվող երազների և այլնի մասին կզրուցենք «Միշել» հոգեբանական ծառայությունների հիմնադիր տնօրեն, հոգեբան Ելենա Անդրեասյանի հետ:


-Սովորաբար մարդիկ բազմապիսի երազներ են տեսնում, կցանկանայինք իմանալ՝ ի՞նչ նշանակություն ունեն երազները մարդու կյանքում:


-Երազը դրական և բացասական հույզեր արթնացնող երևույթ է:
Երազները հիմնականում մեր կոդավորված մտքերն ու ցանկություններն են անգիտակցականից եկող: Մենք շատ հաճախ ուշադրություն չենք դարձնում երազներին, այն ինչ երազները անգիտակցականից մեզ ուղղված նշաններ են՝ մեր խնդիրների, ցանկությունների վերաբերյալ:

 

-Երազները կանխագուշակում են մեր ապագա՞ն, թե դրանք ներկա իրավիճակի արտացոլումն են:


-Երազը մեր հոգեվիճակն է, որը կարող է խոսել և՛ անցյալում, և՛ ներկայում տեղի ունեցող մեր խնդրի մասին:
Օրինակով ներկայացնեմ. քնեցինք և տեսանք երազ, որը մեզ այդքան էլ հաճելի չէ, երբ արթնանում ենք և սկսում վերլուծել մեր երազը, հասկանում ենք, որ մեր առօրյան շատ հանգիստ է անցել, դա չի տանում մեզ դեպի ապագան, ապա որտեղի՞ց եկավ այդ երազը, ուստի մենք պետք է վերանայենք անցյալից եկող մեր խնդիրները:

 

-Շատ հաճախ մարդկանց մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ իրենց տեսած երազը իրականում պատահել է իրենց հետ, ինչի՞ մասին է դա խոսում:

-Մենք տեսնում ենք երազը, վերլուծում նշանակությունը, նմանեցնում մեր կյանքում տեղի ունեցած երևույթին կամ անձին, ուստի մեզ մոտ տպավորություն է ստեղծվում, որ այդ երազը մեր կյանքում պատահել է:

 

-Ասացիք, որ երազները հիմնականում ծանոթ իրավիճակների արտացոլումներն են, իսկ եթե տեսնում ենք անծանոթ մարդու, ի՞նչ նշանակություն ունի այդ երազը մեզ համար:

-Ասեմ, որ շատ հաճախ են մեզ դիմում այդ հարցով, քանի որ մարդիկ խուճապի են մատնվում, երբ երազում տեսնում են անծանոթ մեկին: Պետք է հստակ իմանալ, որ մեր միտքը չի հորինել նրանց դեմքերը, դրանք իրական դեմքեր են, իրական մարդիկ, որոնց դուք տեսել եք ձեր կյանքում, ուղղակի չեք ճանաչում և չեք հիշում: Երբ մեր ցանկությունները չենք կարողանում արտահայտել իրական կյանքում, դրանք տեսնում ենք մեր երազներում:

 

-Ի՞նչպիսի երազները են տեսնում մարդիկ, և ինչն է պատճառը, որ շատ հաճախ չեն հիշում իրենց երազները:

-Յուրաքանչյուր ոք երազներ տեսնում է, երբ մեզ թվում է թե մենք երազ չենք տեսել, դա այդպես չէ, մենք ամեն օր տեսնում ենք երազներ: Հավելեմ նաև, որ գեղագիտական հակում ունեցող մարդիկ ավելի հաճախ են տեսնում գունավոր երազներ: Հնարավոր է, որ ալեկոծված հոգեկան աշխարհ ունեցող մարդը նույնպես գունավոր երազներ տեսնի: Առհասարակ, գունային սիմվոլիկան նույնպես կարող է մտնել երազային սիմվոլիկայի մեջ, քանի որ գույներն էլ են համարվում սիմվոլներ:
Երազը բաղկացած է երկու փուլից՝ երազային և ոչ երազային, երբ մենք արթնանում ենք և չենք հիշում մեր երազը, ապա մենք գտնվում ենք ոչ երազային փուլում, իսկ երբ հիշում ենք երազը` երազային փուլում ենք և պետք է շատ լուրջ վերաբերվենք տվյալ երազին՝ վերլուծելով յուրաքանչյուր նախանշան:

 

-Շատ մարդիկ ասում են, որ երազները կատարվում են, դա ճի՞շտ է:

-Օրինակ պատահում է երազի մեջ հայտնվում եք մի վայրում, որը ձեզ անծանոթ է, որոշ ժամանակ անց, երբ այցելում եք այդ վայրը ձեզ թվում է թե այդ երազը իրականացել է: Ցանկանում եմ ասել, որ երազները հենց այնպես չեն լինում յուրաքանչյուր երազ իր մեջ մեծ խորհուրդ ունի: Մեր անգիտակցական աշխարհը շատ խոհեմ է, եթե մենք շատ անգամ անգիտակցականից մեզ հասած ազդակներին ուշադրություն դարձնենք, ապա մեր կյանքը կարող է փոխվել դեպի դրականը:

 

-Ինչի՞ մասին կարող է խոսել կրկնվող երազը:

-Կրկնվող երազները հուշում են ձեր խնդրի մասին և եթե մեկ, երկու անգամ տեսնում եք նույն երազը և որևէ լուծում չեք տալիս, ապա այդ երազը կարող է անընդմեջ կրկնվել:
Կրկնվող երազների միջև հնարավոր է մի քանի օրվա կամ մի քանի տարվա դադար: Կրկնվող երազներն ունեն բովանդակություն, որոնք մարդն այս կամ այն պատճառներով պատրաստ չէ ընդունել, գիտակցել, որ այդ երազները օգնում են իրեն կապ հաստատել իր ԷԳՈ-ի հետ:

 

-Որքանո՞վ է երազահանը ճիշտ մեկնաբանում երազները:


-Ես` որպես հոգեբան, խորհուրդ չեմ տա հավատալ երազահանին:
Մենք՝ հոգեբաններս, վերլուծում ենք ամեն երազի ամեն մի սիմվոլը, դետալը և մեկնաբանում ըստ տարիքային և անհատական առանձնահատկությունների:

 

-Ճի՞շտ է այն պնդումը, որ մենք երազը տեսնում ենք քնից արթնանալուց ընդամենը յոթ վայրկյան առաջ, սակայն մեզ թվում է, թե այն ողջ գիշեր տեսել ենք:

-Քնած մարդու համար չկա ժամանակի զգացողություն, և ընդհանրապես, անգիտակցականը ժամանակ չի ճանաչում: Երազների տևողությունը հստակ հնարավոր չէ նշել: Հաճախ արթնանում ենք և մեզ թվում է, թե ողջ գիշեր երազ էինք տեսնում, իրականում երազները բաղկացած են մի քանի փուլերից, և հենց այդ փուլերում ենք երազներ տեսնում, որոնք էլ տևում են մի քանի վայրկյանից մինչև մի քանի րոպե: Սովորաբար քնի առաջին փուլի երազները մարդու մոտ կարող է տևել մինչև 10 րոպե:

 

-Լինում են դեպքեր, որ երազի պատճառով արթնանում ես վատ տրամադրությամբ և ամբողջ օրը դա պահպանվում է, ի՞նչ խորհուրդ կտաք, որպեսզի մարդիկ ազատվեն այդ վատ էմոցիաներից:


-Երազները կարող են ազդել մեր հուզական դաշտի վրա, քանի որ արթնանալուց հետո մենք ունենք դրական կամ բացասական հույզեր, որն էլ կարող է անդրադառնալ մեր ողջ օրվա վրա թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական տեսանկյունից:
Խորհուրդ կտամ, նախ և առաջ խուճապի չմատնվել, այլ վերլուծել երազը և հասկանալ, ինչ էր ցանկանում երազը ձեզ ասել:
Պետք է երազներին շատ մեծ կարևորություն տալ, քանի որ այն ավելի շատ տեղեկատվություն է պարունակում, քան մեր առօրյան:


Հարցազրույցը՝
Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...