00:25
12/04/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Քացրաշենցիներն ազնիվ եւ աշխատասեր մարդիկ են

2016-12-16 11:36

«Դե Ֆակտո» N125 (2016թ.)

«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցը Քաղցրաշեն համայնքի ղեկավար Վալեր Գյուլամիրյանն է:

-Պարո՛ն Գյուլամիրյան, արդեն երրորդ անգամ է վերընտրվում եք որպես Քաղցրաշեն համայնքի ղեկավար, դա խոսում է այն մասին, որ բնակիչները գնահատում են Ձեր կատարած աշխատանքները, այս տարիներին, ի՞նչ մեծածավալ ծրագրեր եք իրականացրել, որոնց մասին կցանկանայիք խոսել:


-Այս ութ տարիների ընթացքում բավականին աշխատանքներ են կատարվել, որոնք բնականաբար, ամբողջությամբ չեմ կարող թվարկել: Փոխվել են հանրակրթական դպրոցի պատուհանները, դպրոցն արդեն ջեռուցվում է և կան համապատասխան բոլոր պայմանները ուսուցման գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար: Կարող եմ նշել, որ համայնքի փողոցների շուրջ 60% լուսավորված են և մինչ 2018 թվականը պետք է համայնքի լուսավորության աշխատանքներն ամբողջությամբ ավարտենք: Ունենք նորակառույց ամբուլատորիա, իսկ վերջերս շահագործման հանձնվեց սպորտ դպրոցը, որն էլ նպաստում է սպորտի զարգացմանը համայնքում:

-Որքա՞ն բնակչություն ունի համայնքը և ո՞րն է բնակիչների հիմնական զբաղմունքը:


-Բնակչության թիվը հասնում է 3300-ի, բնակիչները զբաղվում են և՛ գյուղատնտեսությամբ,
և՛ անասնապահությամբ: Գյուղմթերքներից մեզ մոտ աճեցնում են հայկական ամենաքաղցր մրգերը՝ դեղձ, ծիրան, խաղող:
Կարող եմ վստահորեն ասել, որ միակ համայնքն ենք, որ անմշակ հողեր չունենք, որը շատ ողջունելի է:

-Այսօր ի՞նչ խնդիրներ կան համայնքում, որոնք առաջնահերթ լուծման կարիք ունեն: 

-Առաջնային խնդիրը մանկապարտեզի վերակառուցումն է, որն այսօր անմխիթար վիճակում է գտնվում: Ունենք նաև դպրոց տանող ճանապարհի վերանորոգման խնդիր՝ մոտ 500մ., որը պետք է ասֆալտապատենք: Ես հույս ունեմ, որ այս և համայնքի առջև ծառացած մյուս խնդիրները հետզհետե կստանան իրենց հանգուցալուծումները:

-Պարո՛ն Գյուլամիրյան, հետաքրքիր անվանում ունի համայնքը, ինչո՞ւ հենց Քաղցրաշեն:


-Համայնքի անվանումն առաջացել է բնակիչների քաղցրությունից, ես այդպես եմ կարծում: (ժպտում է)


-Եվ վերջում, ինչպե՞ս կբնութագրեք քացրաշենցիներին:


-Ազնիվ և աշխատասեր մարդիկ են և, որ ամենակարևորն է, սիրում են իրենց հողն ու ջուրը:

Հարցազրույցը՝
Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...