03:36
04/19/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մեր աշխատակազմի գործունեության հիմքում դրված է համայնքի զարգացումն ու բնակիչներին ապահով տեսնելու տեսլականը

2016-11-07 10:40

 «Դե Ֆակտո» N124 (2016թ.)


«Դե ֆակտո» ամսագրի զրուցակիցն է Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը:

-Պարո՛ն Մարտիրոսյան, երկար տարիներ է, ինչ հանդիսանում եք Գավառի քաղաքապետ: Սա, թերևս, խոսում է այն մասին, որ այս տարիների ընթացքում կարողացել եք շահել բնակիչների սերն ու հարգանքը: Ի՞նչ ձեռքբերումներ եք գրանցել այս տարիների ընթացքում:


-Այս տասը տարիների ընթացքում Գավառ համայնքում տեսանելի դրական փոփոխությունները կարելի է համարել ձեռքբերումներ, որոնք, բնականաբար, բնակիչ - ՏԻՄ հաջողված փոխգործակցության արդյունքն է: Այսօր արդեն մեր քաղաքում անզեն աչքով նկատելի են կատարված աշխատանքները, որոնց շնորհիվ համայնքն առավել բարեկարգ է, սոցիալ-տնտեսական ոլորտը փոքրիշատե զարգացած, կրթամշակութային կյանքը՝ հարուստ ու բազմազան: Գավառում այսօր բոլոր կենտրոնական ճանապարհները բարեկարգված են, լուսավորությամբ ապահովված, կանոնավոր իրականացվում է աղբահեռացում, բարեկարգվել են նաև դաշտամիջյան ճանապարհները, յայլատեղիներում տեղադրվել են անասնախմոցներ, ուշադրության կենտրոնում են գտնվել գյուղատնտեսությամբ զբաղվող անհատները, բնակիչներին պարբերաբար տրամադրվել է ոլորտին համապատասխան տեղեկատվություն, պատշաճ կերպով կազմակերպվել են վարձակալությամբ տրվող հողերի տրամադրումն ու վերահսկողությունը:
Հատուկ ուշադրության են արժանացել համայնքի սոցիալապես անապահով ընտանիքները, Հայրենական մեծ պատերազմի ու արցախյան ազատամարտի վետերանները, համայնքի կրթամշակութային ոլորտի անհատները:

-Բնակիչների առաջ ծառացած ի՞նչ խնդիրներ կան, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն:

-Իհարկե, հաջողություններն ու ձեռքբերումները թվարկելով չեմ կարող չխոսել նաև համայնքում առկա խնդիրների մասին: Գավառում այսօր լուրջ հիմնախնդիր է հանդիսանում աշխատատեղերի պակասը, որին էլ ստորադասվում են մնացած բոլոր խնդիրները: Համայնքում այսօր բնակիչներն իրենց օրվա հացը վաստակում են արտագնա աշխատանքով, ինչպես նաև զբաղվում են անասնապահությամբ ու հողագործությամբ, սակայն թվարկվածները ևս բավարար չեն բարեկեցիկ կյանք ապահովելու համար, ուստի իմ և քաղաքապետարանի աշխատակազմի գործունեության հիմքում դրված է այդ գերագույն խնդրի լուծմանը նպաստող, թեկուզ նվազագույն, բայց մանր քայլերով մեծ նպատակի իրագործումը, ինչն էլ, թերևս, մեր համայնքը զարգացած, իսկ բնակիչներին ապահով տեսնելու տեսլականն է:

-Ի՞նչ վիճակում է գտնվում կրթամշակութային կյանքը քաղաքում:

-Ինչ վերաբերում է համայնքի կրթամշակութային կյանքին, ապա այդ ոլորտում մեր հաջողություններն ու ձեռքբերումները ակնհայտ են: Քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կրթամշակութային հաստատություններում այս տարիների ընթացքում գրեթե ամեն տարի իրականացվել են շինարարական, վերանորոգման ու այդ հաստատությունների գործունեությունն առավել հեշտ ու հարմարավետ կազմակերպմանն ուղղված աշխատանքներ: Քաղաքում գործող 5 մանկապարտեզները, մանկապատանեկան ստեղծագործական ու ուսուցողական կենտրոնները, արվեստի ու երաժշտական դպրոցները, մշակույթի տունն ու քաղաքային գրադարանն ունեն շենքային բավարար պայմաններ, կահավորված են համապատասխան գույքով, համալրված բանիմաց ու արհեստավարժ աշխատակիցներով, որոնց շնորհիվ քաղաքում գրեթե ամեն օր իրականացվում են տարաբնույթ միջոցառումներ՝ կերտելով համայնքի մշակութային պատկերը: Իհարկե, արվում է նաև հնարավոր ամենը պայմաններն ավելի լավ դարձնելու առումով: Այս ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են ինչպես համայնքի բյուջեի, այնպես էլ պետական ու միջազգային կազմակերպությունների աջակցությամբ ու նրանց հետ համագործակցությամբ:

-Ըստ Ձեզ, ի՞նչ որակական հատկանիշներով պետք է օժտված լինի անհատը, որպեսզի կարողանա ոչ միայն ղեկավարել, այլև` ընդունելի լինել ղեկավար պաշտոնում:

-Երկար տարիներ պաշտոնավարելով, ես առավել մոտիկից ծանոթացա իմ քաղաքի ու բնակիչների խնդիրներին և իմ առաջ նպատակ դրեցի հնարավորության սահմաններում օգտակար լինել նրանց: Իմ քաղաքի խնդիրները, բնակիչների հոգսերն այսօր նաև իմն են և կարծում եմ, որ ղեկավարի ամենակարևոր ու գնահատելի հատկանիշը պետք է լինի այն, որ նա քաղաքի բնակիչների, քաղաքապետարանի աշխատակազմի ու ընդհանրապես մարդկանց հետ գտնվի անմիջական շփման մեջ, հաղորդ լինի նրանց խնդիրներին և դրանց լուծման գործում ներդնի իր բոլոր հնարավորություններն ու կարողությունները:

-Պարո՛ն Մարտիրոսյան, բյուջեն հե՞շտ եք հավաքագրում, որքա՞ն է բյուջեի կատարողականը:

-Տարիների ընթացքում լուրջ առաջընթաց է գրանցվել նաև հարկերի հավաքագրման գործընթացում: Բնակիչները տեսնելով, որ իրենց վճարած հարկերը ուղղվում են քաղաքի զարգացմանն ու առաջընթացին, այսօր արդեն վստահության մթնոլորտում կատարում են իրենց հարկային պարտավորությունները: Լիահույս ենք, որ կատարողականի 100%-ը մինչև տարեվերջ կապահովվի, իսկ Գավառ համայնքի բյուջեի կատարողականը առ
01. 09.2016թ. դրությամբ կազմում է 89,1%, ինչը, կարծում եմ, 2005 թվականի 69% կատարողականի համեմատ լուրջ առաջընթաց է:

-Ի՞նչ կմաղթեք Ձեր համաքաղաքացիներին:

-Իմ հարազատ Գավառ քաղաքի բնակիչներին, որոնցից մեկն էլ ես եմ, հավատով լի օրեր ու առկա դժվարությունները միասին հաղթահարելու կամք ու եռանդ եմ մաղթում՝ հանուն մեր համայնքի զարգացման ու հանուն մեր ծննդավայրի բարեկեցության:

Հարցազրույցը`
Քրիստինա Միրզոյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...