20:53
05/02/2026
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մարդն իբրև բնության առեղծվածային հորինվածք, ընդունակ է ստեղծելու ամեն ինչ, անգամ աներազելին ու անհնարինը

2014-08-05 12:47

                                         «Դե Ֆակտո» N 97  (2014թ.)

 Ինձ համար չարը դառնում է բարի,
 Անգույն առօրյան-մոգակական երազ,
  Սիրում եմ բոլոր գույներն աշխարհի՝
  Երկնային հեռուն ու աստղերն անհոս։
                                                                 Եղիշե Չարենց

 

Մարդն իբրև բնության առեղծվածային  հորինվածք, ընդունակ է ստեղծելու ամեն ինչ, անգամ աներազելին ու անհնարինը։ Բայց ինչպես բնության մեջ, մարդու ներսում նույնպես  թաքնված են անթվելի ունակություններ, որոնց աննշան մասն  է  միայն իրագործում մարդն իր կարճատև կյանքի ընթացքում, իսկ զգալի մասը մնում է չբացահայտված։ Այսուհանդերձ, անժխտելի  իրողություն է և այն, ըստ որի՝ կան նաև բացառիկ օժտվածությամբ այնպիսի անհատականություններ, որոնց մեջ , հենց առաջացած տարիքում տեղի են ունենում ստեղծագործական անմեկնելի բռնկումներ, և ծնվում են բոլորովին նոր՝ անսպասելի ձիրքեր, առաջ բերելով միջավայրի անօրինակ  զարմանքն ու հիացումը։
 Համանման  արտասովոր  ընդունակությամբ հայտնի անհատականություն է  Լարիսա Համբարձումի Դավթյանը։
 Լարիսա Դավթյանը ծնվել է 1943 թվականին, ծառայողի ընտանիքում։ Հայրը ՝ Համբարձում Դավթյանը, երեք տասնամյակ իր շիտակ ու նվիրական գործունեությունն է ծավալել Հայաստանի ներքին գործերում՝ որպես միլիցիայի բաժանմունքի պետ։ Իսկ բարեկիրթ և անչափ սիրելի մայրը՝ Սիրանուշ Խաչատրյանը, նախընտրել է տնային տնտեսուհու  առավել դժվարին ու պատասխանատու, բայց հաճելի դերը, լրջորեն զբաղվել երեխաների կրթության  և դաստիարակության խնդիրներով։ Մանկավարժ–դաստիարակի  նախագիտելիքը Լարիսայի մեջ ծիլեր է տվել դեռևս մանկապարտեզ հաճախելու տարիներին։ Փոքրիկ աղջնակն ամեն անգամ  մանկապարտեզից տուն է վերադարձել նոր սովորած հեքիաթը, երգն ու  բանաստեղծությունը շուրթերին։ ‚Երբեք ինքնանփոփ երեխա չեմ եղել,- հիշում է Լարիսա  Դավթյանը,- ընդհակառակը՝ աչքաբաց ու խելացի, միշտ ուշադրության կենտրոնում։ Շատ էի սիրում երաժշտություն լսել և շուտ սովորեցի դաշնամուր նվագելե։                                                                                                                   
    Երևանի Ս. Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում սովորելու տարիներին էլ (1950-1960)      ցուցաբերում է բարձր առաջադիմություն   ինչպես ուսման մեջ, այնպես էլ՝ իր ուրույն երգ ու պարով, ասմունքով աչքի է ընկնում  ոչ միայն դպրոցում կազմակերպված գրական-երաժշտական և թատերականացված միջոցառումների ժամանակ, այլև ինքն է նախաձեռնում զանազան միջոցառումներ՝ լինելով դպրոցի կոմերիտմիության քարտուղար։
  1961-ին հաջողությամբ հանձնելով ընդունելության  քննությունները, Լարիսա Դավթյանն ընդունվում է  Երևանի Խ. Աբովյանի   անվան մանկավարժական ինստիտուտի մանկավարժության և մեթոդիկայի   բաժինը։ Ուսումնառության տարիներին հաստատուն քայլերով իր երազանքին ընդառաջ գնացող խելամիտ ու շրջահայաց Լարիսա Դավթյանի՝ դպրոցից ստացած գիտելիքները    որակական նոր փոփոխություներ են կրում՝ շնոհիվ ամենօրյա համառ ու մեղվաջան աշխատանքի։ Երիտասարդական բուռն կյանքով ապրող  ուսանողուհու համար ինստիտուտն առաջին հերթին դառնում է մասնագիտական հիմնավոր կրթություն ստանալու և համակողմանի զարգացման շտեմարան։ Այնուհետև օգտագործում է բուհի՝ իրեն ընձեռած  անպարփակ հնարավորությունները. ընդարձակում է գիտության, կրթության և արվեստի ոլորտներում իր հետաքրքրությունների սահմանները, ակտիվորեն   մասնակցում ուսանողության տարբեր ձեռնարկումներին։   Իսկ ձեռք բերած գիտելիքների ստուգման և ամրակայման նպատակով  Լարիսա Դավթյանը հաճախակի շփվում է ինստիտուտի գիտական խորհրդի անվանի դեմքերի, դասախոսների հետ։
1965թ-ին մանկավարժական ինստիտուտի ուսանողական երգչախմբի կազմում  Լարիսա Դավթյանը, որպես երգչուհի, դառնում է Հայաստանի  երիտասարդական երկրորդ փառատոնի ոսկե մեդալակիր։ Իսկ 1966թ-ի  վերջերին, ինստիտուտի ավարտական հինգերորդ կուրսի ուսանող Լարիսա Դավթյանը, բոլոր քննություններն ու դիպլոմային  աշխատանքի պաշտպանությունը փայլուն գնահատականներով և գերազանցության վկայականը արժանավայել նշելուց որոշ  ժամանակ անց, (1967-ի սեպտեմբերի 1-ից) նշանակվում և աշխատանքի է անցնում Երևանի առևտրա-խոհարարական թիվ 25 ուսումնարանում  որպես էսթետիկայի և հայոց  լեզվի ուսուցիչ։   
Այս կրթարանից և հիշյալ առարկաների հայեցական ու գործնական ուսուցմամբ էլ սկսվում է Լարիսա Դավթյան մանկավարժ-հոգեբանի և օրինակելի հատկանիշներով օժտված   կազմակերպչի ու ղեկավարի բուռն և տևական, ստեղծագործ և արգասաբեր գործունեությունը Երևանի միջնակարգ մասնագիտական պրոֆտեխնիկական   տարբեր ուսումնարաններում և միջնակարգ դպրոցներում։
  Լարիսա Դավթյանի մանկավարժական ունակությունները որակական նոր կողմերով են դրսևորվում   մայրաքաղաքի   թիվ   10 մասնագիտական պրոֆտեխնիկական ուսումնարանում։ Նրա համառ ջանքերով    ստեղծվում են տեխնիկական և գեղագիտության ցուցադրական ընտիր նյութերով ու սարքավորումներով հագեցած բարեհարմար դասասենյակներ, որոնք իրապես ծառայել են սովորողների  արտադրական փորձուսմանը, օժանդակել գործնական ունակությունների ձևավորմանն ու ամրապնդմանը։ Նոր բովանդակություն են ստանում մանկավարժական ընթերցումները, որոնցով նա հանդես է եկել Մոսկվայում, Լենինգրադում, Տագանրոգում, Կիևում, Տաշքենդում, որոնք մեծ դեր են խաղացել բարձրորակ բանվորական կադրերի  բարոյական  ձևավորման գործում։ Այս էական խնդրի իրականացմանը մեծապես աջակցել է  Լարիսա  Դավթյանի ‚Էսթետիկական դաստիարակության կաբինետի կազմակերպման փորձըե  հոդվածը, որտեղ հեղինակը հանգամանորեն լուսաբանել և ներկայացրել է գրադարաններում, գեղարվեստական և տեխնիկական աշխատասենյակներում կրթության վերաբերյալ տարվող աշխատանքների հակիրճ  բովանդակությունը։։
  Անկախ զբաղեցրած պաշտոններից,  (տնօրենի տեղակալ, տնօրեն) իր դասավանդած  ուսուցման առարկաներից, հասարակական զանազան նախաձեռնություններից ու ձեռնարկած համալիր  միջոցառումներից, իբրև առաջատար մասնագետ և մանակավարժ,  Լարիսա Դավթյանին  միշտ էլ անհանգստացրել է կրթության համակարգում  բազմակողմանի ուսուցման հանդեպ տիրող  անհոգ վերաբերմունքը։
  Գեղագիտությունը, իբրև  կրթության  անբաժանելի տարր, Լարիսա Դավթյանը շարադրել է ոչ միայն իր ուշագրավ հոդվածներում, այլև կենսագործել՝ իր իսկ նախաձեռնած բազմաթիվ ծրագրերում։ Նրա համոզմամբ մանկավարժի գործունեության հիմնաքարը՝ ուսուցման համակողմանի մոտեցումներն են։ Իսկ գեղագիտության  և արվեստների համադրմամբ կարելի է  հասնել որակական աննախադեպ նվաճումների։ Սրա փայլուն վկայությունը սովորողների կազմակերպված այցելություններն են եղել նկարիչների արվեստանոցներ, ցուցահանդեսներ, հանդիպումներ անվանի գրողների, արտադրության վարպետների, թատրոնի  և երաժշտության ճանաչված գործիչների հետ։ Իսկ Լարիսա Դավթյանի ստեղծագործական մեկ այլ՝ երաժշտական ընդունակությունների հավաստիքը, ուսումնարանի սաների մասնակցությամբ, նրա ստեղծած  (1974թ.) և ղեկավարած քառաձայն երգչախումբն էր, որն առաջին անգամ հնչեցնելով Տուլիկովի և Վանո Մուրատելիի բազմաձայն ստեղծագործությունները, գեղագիտական մեծ հաճույք են պատճառել ունկնդիրներին։
  Վաստակաշատ  մանկավարժ  Լարիսա Դավթյանն իր 50 տևական, համակողմանի և արդյունավետ գործունեության  ընթացքում երբևէ հենց այնպես ոչինչ չի ձեռնարկել։ Լրագրողի դժվարին աշխատանքը, որը նա ամենևին իր մասնագիտությունը չի համարել, կիրառել է որպես իր մանկավարժական նախասիրությունները, ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպումը, դիքորոշումը, նախաձեռնած միջոցառումների ուղղվածությունը անխարդախ և համոզիչ լուսաբանման հիմնական միջոց։ Շեշտենք այսօրինակ աշխատանքները ներկայացնող  և գեղագիտական մի քանի հոդվածներ, որոնք ներկայացրել է  Հանրապետական ընթերցումների ժամանակ՝ ‚Նորի, առաջավորի  ընհանրացումովե, ‚Կաբինետների դերը ուսուցման համակարգումե (1979), ‚Արտադրության որակյալ  կադրերե (1978), ‚Կրոնի բարոյական դրսևորումը մարդու վարքագծումե, (1988) ‚Գեղագիտության դասավանդման փորձիցե, ‚Գրադարանը սովորողների բարեկամե, ‚Մրցում են ուսումնարանների սաներըե (1986)։
      Համառ աշխատանքի  և ամենայն պատասխանատվությամբ ստեղծված և տարբեր թերթերում հրատարակված, գիտական արժեք ունեցող այս հոդվածներից մի քանիսը Հայաստանի ‚Գիտելիքե ընկերության վարչությանը կից դաստիարակության գիտամեթոդական բաժանմունքը, որի դասախոսներից էր Լարիսա  Դավթյանը, դեռևս 1970-ից երաշխավորել է հիշյալ թեմաները դպրոցներում և ուսումնարաններում իրականացնել քարոզչական  նպատակներով։
  Լարիսա Դավթյանն իր մանկավարժական գործունեության և կազմակերպչական բովանդակալից աշխատանքների համար  հաճախ արժանացել է պարգևների և պատվոգրերի՝ Հանրապետական մանկավարժական ընթերցումներին (1978-1979) ուսումնական ակտիվ մասնակցության, պատմական հուշարձանների պահպանության ՀԸՀ խորհրդի (1982), ‚Երիտասարդ բանվորե թերթի խմբագրության 1980 հայտարարած՝ աշխատանքին, բանվորական մասնագիտություններին, երիտասարդության մասնագիտական կողմնորոշման մասնագիտական պրոֆտեխնիկական համակարգին նվիրված ‚Լավագույն ստեղծագործություններիե մրցույթին շահել է թերթի երկրորդ կարգի մրցանակը և 50 ռ. դրամական պարգև։ 
  Սակայն անակնկալ և արժեքավոր պագևներ ստանալու երջանկությունը դեռ նոր պիտի վայելեր շնորհառատ և գեղեցկասեր Լարիսա Դավթյանը, երբ  բացվել էին նրա մտավոր, բայց անպարփակ կարողությունների փակ դռներից ևս երկուսը։ 1988թ-ի հունվարի 18-ին, Հայաստանի հանրային հեռուստատեսության ուսումնական հաղորդումների գլխավոր խմբագրությունը  հեռարձակում է դիմորդների համար հաղորդաշար, նվիրված հայ հանճարեղ և ականավոր գրողներին։ Լարիսա Դավթյանի հեղինակությամբ և իր իսկ ներկայացմամբ հեռարձակվում են գրական հաղորդումներ՝ Պետրոս Դուրյան, Գեղամ Սարյան, Խաչատուր Աբովյան՝ 1988թ., Եղիշե Չարենց՝ 1989թ., Վահան Տերյան՝ 1990թ., Ռուբեն Սևակ, Հովհաննես Թումանյան՝ 1992թ.։ Գրական բնագրերի հեղինակ և հաղորդավար Լարիսա Դավթյանի պարզ ու մատչելի շարադրանքով մատուցած գրական նյութերը կապույտ էկրանի բազմահազար լսարանի, մասնավորապես՝ կրթական հաստատությունների ուսանող–ունկնդիրների կողմից դիտվել և ընդունվել են չթուլացող հետաքրքրությամբ։

 Լինելով հավատացյալ քրիստոնյա, Աստծո խոսքին նվիրյալ, Լարիսա Դավթյանը 2007թ.-ին, Աստծու կամքով և նրա տված շնորհքով, սկսում է նկարել։ Նրա կտավներում աշխարհը  չքնաղ, անվերջանալի ծաղկանոց է, որի գեղաժպիտ ծաղիկների հազարավոր թերթիկներից հարատև լույս է կաթում ու ծնվում են բազում նորանոր  հոգեթով ծաղիկներ, բնապատկերներ, և  թվում է, թե մարդկային  կյանքն արևի պես մայրամուտ չունի։
Եվ չանցած մեկ տարի՝ 2008-ի հուլիսին, Երևանի ժողովրդական արվեստների ստեղծագործությունների թանգարանում առաջին անգամ կազմակերպվում է  մեծավաստակ մանկավարժ, գեղագետ-գեղանկարիչ Լարիսա Դավթյանի <> սքանչելի բնապատկեր կտավների ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին նաև Դավթյանի աներևակայելի տաղանդի նոր բացահայտումները՝ ուշագրավ կոլաժներ, հայկական եկեղեցիներ, սրբապատկերներ։

<>,- գրում է Յա. Չախոյանը <> ամսագրում, / հուլիս 2008թ., էջ 21/։ Իսկ Վահե Շահվերդյանը գրում է. << Գույների և երևակայության հրաշալի տոն, նրբագեղություն և մեծ սեր կա Լարիսա Դավթյանի ստեղծագործություններում>>։

 Ուսումնական որ հաստատությունում էլ աշխատել է անհանգիստ խառնվածքի տեր գեղագիտության ուսուցիչն ու ոսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպիչը, տնօրենն ու փոխտնօրենը, մշտապես շահել է մանկավարժների և աշխատակիցների սերն ու հարգանքը՝ շնորհիվ իր մարդկային  բարձր արժանիքների։ Լարիսա Դավթյանը սովորողների առօրյա կյանքը դարձրել է  հաճելի ու բովանդակալից, հետաքրքիր ու հիշարժան, միշտ եղել է նրանց կողքին՝ իբրև ընկեր և մեծ խորհրդատու։ Արժևորելով դպրոցի անփոխարինելի դերն ու նշանակությունը նոր սերնդի դաստիարակության գործում, Դավթյանն իր  ողջ գիտակցական գործունեության  ընթացքում բարձր  է  պահել  իսկական մանկավարժ- գեղագետի  կերպարը, նրա բարի անունն ու կոչումը, մարդկային վսեմ նկարագիրը։
 Ներկայումս Լարիսա Դավթյանը  Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի փոխտնօրենն է և Հով. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի կարգադրիչը ։
 Այնքան  հարուստ և, անպայման, ուսանելի է 70-ամյա բազմաշնորհ Լարիսա Դավթյանի  կենսագրությունը, այնքան բեղուն ու նշանակալից՝ նրա 50 տևական տարիների գործունեությունը, որն անհնար է այստեղ մանրակրկիտ վերարտադրել, ուստի տիկին Դավթյանին բարեմաղթենք քաջ առողջություն, առույգություն, որպեսզի նա շարունակի արվեստի ամենտարբեր բնագավառներում հանդես գա  ստեղծագործական նոր ու արտասովոր  հայտնություններով, անհատական անկրկնելի ցուցահանդեսներով։

Հ.Գ. 2014թ հունիսին, Բնության պետական թանգարանում բացվեց  Լարիսա Դավթյանի անհատական ցուցահանդեսը, որտեղ  ժողովրդական վարպետ, ՀՀ նկարիչների միության պատվավոր անդամ, գեղանկարիչ, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի փոխտնօրեն և Հով. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի կարգադրիչ  Լարիսա Դավթյանը պարգևատրվեց  ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրով, <> հուշամեդալով, Հով. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի և  ՀՀ բնապահպանության պետական թանգարանի պատվոգրերով։

Հեղինակ՝  Դերենիկ Մարտիրոսյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...