14:07
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ԱՅՍՕՐ ՄԵՐ ԵՐԿԻՐՆ ՈՒՆԻ ՆՈՐ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՈՒ ՋՐԱՆՑՔՆԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԽՆԴԻՐ

2013-09-25 11:09

«Դե Ֆակտո» N 87 (2013թ.)

 Հարցազրույց «Սևան-Հրազդան ջրառ» ՓԲԸ տնօրեն Սամվել Հովհաննիսյանի հետ։

-Պարոն Հովհաննիսյան, ներկայացրեք, խնդրեմ, «Սևան-Հրազդան ջրառ» ՓԲԸ գործունեությունը, ներկայումս որ տարածաշրջաններն են սպասարկվում ձեր ընկերության կողմից։

-«Սևան-Հրազդան ջրառ» ՓԲԸ-ն` իբրև առանձին ջրառ իրականացնող կազմակերպություն, գործում է 2006 թվականից, որի շահագործման տակ են գտնվում երեք ջրանցքներ` Արզնի-Շամիրամ /92կմ/, Արտաշատ /54կմ/, ստորին Հրազդան /54կմ/, Մխչյանի՝ առաջին, երկրորդ, Ռանչպարի՝ առաջին, երկրորդ, Ազատի քառաստիճան պոմպային համակարգերը, Ակնալճի պոմպակայանը և 9 ջրամբար։ Տարեկան «Սևան-Հրազդան ջրառ» ՓԲԸ իրականացնում է մոտ 500մլն խորանարդ մետր ջրառ։ Ոռոգման ջուր ենք մատակարարում շուրջ 22 ՋՕԸ-երի` Սյունիք, Վայոց Ձոր, Արարատի մարզ, Կոտայքի մարզ, Արագածոտնի մարզ` բացի Թալինից, Արմավիրի մարզ` մինչև Ակնալիճ և մայրաքաղաք Երևանը։ Նախկինում ոլորտում գործում էին 4 ընկերություններ, ՋՕԸ-երի ինստիտուտի ներդրման և կայացման գործընթացին զուգահեռ, ջրառների մի մասի գործունեությունն աստիճանաբար մղվեց հետին պլան, քանի որ ՋՕԸ-երն արդեն ինքնուրույն կարողանում են իրականացնել իրենց տարածաշրջանի ոռոգման ջրի բաշխման ու մատակարարման հարցերը։

-Ինչպե՞ս եք կարողանում արդյունավետ կերպով կազմակերպել ջրամատակարարումը։ Ինչպե՞ս են կարգավորվում հարաբերությունները ՋՕԸ-երի հետ։

-Գյուղատնտեսական տարվա սկզբին ՋՕԸ-երը «Սևան-Հրազդան ջրառ» ՓԲԸ-ին են ներկայացնում իրենց ջրօգտագործման տարեկան պլանը, որի հիման վրա, ըստ տասնօրյակների կազմվում է ոռոգման ջրի բաշխման գրաֆիկը։ Այս պլանները տարվա ընթացքում, կապված ջրամբարների լցվածությունից և եղանակային պայմաններից, կարող են որոշակիորեն փոփոխվել։

-Անդրադառնանք նաև Սևանա լճից բաց թողնվող ջրի խնդրին։

-Սևանա լճի էկոհամակարգի պահպանման խնդիրը պետական-ռազմավարական նշանակության խնդիր է, այն բոլորիս ու յուրաքանչյուրիս խնդիրն է։ Ջրի մակարդակի բարձրացումն ու պահպանումը, լճից ջրի բացթողումն իրականացվում է բացառապես ՀՀ կառավարության որոշմամբ։ Յուրաքանչյուր տարեսկզբին ըստ եղանակային պայմանների, գետի ջրերի մակարդակի փոփոխության, տեղումների առատության և ջրամբարներում կուտակված ջրի ծավալի, մենք մոտավորապես արդեն գիտենք, թե որքան ջուր կպակասի տարեկան ոռոգման ընթացքում, ուստի և դիմում ենք կառավարությանը Սևանա լճից այդ ծավալի ջուր բացթողնելու և ոռոգում իրականացնելու նպատակով։ Սևանա լճից տարեկան ջուր բաց թողնելու ծավալը կարգավորվում է ՀՀ Սևանի մասին օրենքով, որի ծավալը կազմում է տարեկան 170մլն խ/մ, բայց լինում են սակավաջուր տարիներ, որի դեպքում ստիպված ենք լինում դիմել ԱԺ լրացուցիչ ջուր բաց տողնելու համար/2008թ 302 մլն խ/մ,2012թ.317.5 մլն խ/մ/։ Միաժամանակ ուզում եմ նշել, որ Սևանը մեզ համար հիմնական ջրաղբյուր չի հանդիսանում։ Մենք Սևանից կվերցնենք անհամեմատ ավելի քիչ ծավալով ջուր, եթե կառուցենք նոր ջրամբարներ։ Մենք ունենք ջուր կուտակելու, ամբարելու խնդիր, եղածները բավարար չեն մեր երկրի մշակելի հողերը ոռոգելու համար։ Առաջիկայում նախատեսվում է վերսկսել Եղվարդի ջրամբարի շինարարությունը, կառուցել Վեդիի ջրամբարը, Գեղարդալճի ջրամբարի պատվարը բարձրացնելով մեծացնել ջրամբարի տարողունակությունը։ Նոր ջրամբարների կառուցմամբ, ջրանցքների արդիականացման և կատարելագործման դեպքում կնվազեն նաև ջրի կորուստները, ինչպես նաև ջրի գինը կփոխվի` հոգուտ սպառողի։ Հուսանք, որ շատ մոտ ապագայում կկարողանանք գոնե որոշակի չափով լուծել վերոնշյալ խնդիրները։

Հարցազրույցը` Թ. Արզումանյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...