22:23
03/28/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հայոց ցեղասպանության թեման ակտիվ էր նաև FACEBOOK-ում

2013-05-03 11:04

«Դե Ֆակտո» 83 (2013թ.)

Հանցագործությունն այս վաղեմության ժամկետ չունի, հանցագործությունն այս մեկ ազգի դեմ չէ, սա համամարդկային, անսահման դաժան, աննկարագրելի ոճիր է, բառերը քիչ են այս արարքի ողջ էությունը նկարագրելու համար։ 98 տարի... հայ ժողովուրդը գոռում է աշխարհին, բողոքի ցույցեր, խաղաղ երթեր անում, նամակներ ուղարկում դեսպանություններին, որոշ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը, որոշները` ոչ, իսկ գլխավոր մեղավորն անպատիժ է։ Սակայն ժամանակները փոխվել են, և եթե նույնիսկ հավատանք, որ մասսայական անտեղյակությունն ու իշխանությունների կողմից սեփական պատմությունը կեղծելն են  թուրք ժողովրդին ետ պահել յուր մեղքը ճանաչելուց, ապա այսօր գոյություն ունի համացանց հզոր զենքը, այսօր սոցցանցերն առավել մեծ ազդեցություն ունեն մարդկանց վրա, քան հեռուստատեսությունը, մամուլը, սա պայքարի նոր հարթակ է, որը պետք է ճիշտ և գիտակցված օգտագործել։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի հետաքրքիր գրառումներ և Հայոց ցեղասպանության ճանաչման ու պայքարի ձևերի վերաբերյալ սեփական մոտեցումներ ֆեյսբուքյան ակտիվ օգտատերերի կողմից։

 Ազգությամբ ադրբեջանցի գրող Էդուարդ Բագիրովը, ով մշտապես բնակվում է Մոսկվայում, ապրիլի 24-ին ֆեյսբուքում թողել է հետևյալ գրառումը. «Մոսկովյան ողջամիտ ադրբեջանցիների անունից հայտնում եմ ցավակցություններ հայ ազգին՝ 1915 թվականի ցեղասպանության կապակցությամբ»։



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...