14:33
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Պատգամավորի պարտքն է գործել և քվեարկել իր սեփական խղճով` համադրելով իր ընտրողի շահը պետական շահի հետ

2013-04-02 11:26

«Դե Ֆակտո»  59 (2011թ.)

 

 Հարցազրույց ՀՀ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ անդամ Մխիթար Հարությունյանի հետ։

- Հարգելի պարոն Հարությունյան, արդեն մեկ տարուց ավելի է, ինչ ԱԺ պատգամավոր եք։ Պատմեք խնդրեմ, Ձեր գործունեության մասին։

- 2010 թվականի աշնանը  ընդգրկվել եմ   Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի կազմում։ Մասնակից եմ  դարձել կենսաթոշակային բարեփոխումների փաթեթի վերաբերյալ հանձնաժողովի կողմից արված առաջարկությունների ներկայացմանը։ Կարևորում եմ վերջերս շրջանառության մեջ դրված «Բազմազավակ ընտանիքների աջակցության մասին» և դրա հետ կապված մի շարք օրենքների նախագծերը։ Նախագծերի փաթեթով առաջարկվում է  սոցիալական համակարգում ներդնել բազմազավակություն հասկացությունը, նախատեսել բազմազավակության ֆինանսական աջակցության ծրագրեր որպես ժողովրդագրական խնդրի լուծման արդյունավետ ճանապարհ։ Նախագծերի փաթեթի ընդունման դեպքում բազմազավակ ընտանիքները դուրս կգան ընտանեկան նպաստի համակարգից և նրանց ֆինանսական վիճակը բարձր կլինի աղքատության շեմից, իսկ ՀՀ-ի մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշում հնարավոր կլինի ծնունդների թվաքանակն աճեցնել մոտ երկու անգամ` հետևաբար  մոտակա ժամանակահատվածում կանգնեցնել բնական աճի անկումը։ 2010-ին ուսումնասիրությունների արդյունքում ՀՀ-ում տնային տնտեսությունների թվաքանակը կազմում է  800 000 ընտանիք, որից  4 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների թիվը շուրջ 15 000 է։ Դրանցից անապահովության գնահատման համակարգում հաշվառված և ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների թիվը հասնում է 8 000-ի։ Այս տվյալները հիմք են տալիս ենթադրելու, որ ՀՀ-ում չի ապահովվում ոչ միայն ընդլայնված, այլ նաև պարզ վերարտադրությունը։ Ծնելիության առումով` երկրի անբարենպաստ իրավիճակի ինքնակարգավորման հնարավորությունը, իրատեսական չէ։ Դրան հասնելու միակ ուղին ակտիվ, նպատակային և հետևողական պետական միջամտությունն է լինելու։

- Սոցիալական ոլորտում այսօր ի՞նչ այլ առաջնային խնդիրներ և անելիքներ ունի հանձնաժողովը։

- Աշխատելով սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում` հնարավորություն ունեմ մասնակցելու բնակչության սոցիալական հարցերի լուծումները գտնելուն։ Առաջիկայում սպասվում է, որ հանձնաժողովը կանդրադառնա հաշմանդամության խնդիրները նոր` եվրոպական եղանակով լուծելու հարցին։ Կարծում եմ, որ փոփոխությունների կենթարկենք «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքը ինչպես նաև մասնակի փոփոխության կենթարկվի Աշխատանքային օրենսգիրքը։

- Որպես ԲՀԿ անդամ պատգամավոր օրենսդրական ի՞նչ նախաձեռնություններ ունեք, կամ պատրաստվում եք ներկայացնել առաջիկայում։

- «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ծրագրով սոցիալական քաղաքականության հիմնական նպատակներն են բնակչության կենսամակարդակի հետևողական բարձրացումը, սոցիալական անհավասարության կրճատումը, հիմնական բարիքների և ծառայությունների համընդհանուր  մատչելիության ապահովումը։

 

 

Ցանկանում եմ, որ հայ մարդը ապագան իր երկրում տեսնելու

և կառուցելու ցանկություն ունենա

 

- Բացի պատգամավորական գործունեությունից որևէ այլ գործունեություն ծավալու՞մ եք։

- Բնականաբար,  սերտ կապերի մեջ եմ  իմ ընտրատարածքի ընտրողների հետ։ Նրանցից ստանում եմ բազմաթիվ նամակներ և հնարավորության սահմաններում փնտրում լուծումներ։ Ես նշեցի հնարավորինս  բառը, քանզի  Դուք էլ գիտեք, որ միշտ չէ, որ  պատգամավորը կարողանում է քվեարկել կամ հարցերին տալ լուծումներ` ելնելով իր ընտրողի շահերից։ Կարծում եմ, որ պատգամավորի պարտքն է գործել և քվեարկել իր սեփական խղճով` համադրելով իր ընտրողի շահը պետական շահի հետ։

- Իշխանությունները բազմիցս նշում են, թե հաջորդ խորհրդարանում գործարարներ չեն լինելու, գործարարները թող հովանավորեն խելոք մարդկանց։ Ինչպե՞ս եք վերաբերվում այդ կարծիքին։

- Կարծում եմ, գործարարները խելոք մարդկանց շարքին են պատկանում։ Ինչ վերաբերում է միաժամանակ և'  գործարարությամբ, և' օրենսդիր աշխատանքով զբաղվելուն, ապա ճիշտ կլինի, եթե յուրաքանչյուր մարդ կատարի այն աշխատանքը, որն իր մոտ լավ է ստացվում։

- Քննարկվում է նաև երկպալատ խորհրդարան ստեղծելու գաղափարըինչպե՞ս եք վերաբերվում այդ հարցին։

- Գաղափարը լավն է, բայց կարծում եմ` մեր հասարակության քաղաքական  գիտակցության մակարդակն այս պահին բավարար չէ այդ գաղափարն իրագործելու համար։

- Առաջիկա խորհրդարանական ընտրություններում կրկին կառաջադրե՞ք  Ձեր թեկնածությունը և նորից մեծամասնակա՞նթե՞ ԲՀԿ համամասնական ընտրակարգով։

- Այս պահին օրակարգում նման հարց գոյություն չունի։ Ժամանակը ցույց կտա։

- Կյանքում ամենաթանկն ու կարևորը ձեզ համար

- Ամենաթանկն ու կարևորը ինձ համար կյանքում  իմ ընտանիքն է և հայրենիքը։ Ցանկանում եմ, որ մեր երկիրը խաղաղ ու բարեկեցիկ լինի, հայ ազգը արժանավայել կյանքով ապրի և ապագան մեր երկրում տեսնելու և կառուցելու ցանկություն ունենա։

Հարցազրույցը` Թեհմինա Արզումանյանի։

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...