23:11
04/24/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Յուրաքանչյուր խնդրի ջանում ենք տալ ժամանակին և ամբողջական լուծում

2013-03-30 12:09

 «Դե Ֆակտո» 63 (2011թ.)

Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյան

 Արդեն գրեթե 10 տարի է` Գագիկ Մուրադյանը Արտաշատ քաղաքի քաղաքապետն է։ Նրան իր կատարած գործերով ճանաչում և սիրում են արտաշատցիները։ Եվ պատահական չէր նրա վերընտրվելը վերջերս կայացած քաղաքապետի ընտրություններում։ Սա քաղաքացիների արձագանքն էր նրա տարիների աշխատանքին և վստահությունը` հետագա խնդիրների լուծման ակնկալիքները դարձյալ Գագիկ Մուրադյան քաղաքպետի հետ կապելու։ 

 

Յուրաքանչյուր խնդրի ջանում ենք տալ ժամանակին և ամբողջական լուծում

-Պարոն Մուրադյան, արդեն ավելի քան 10 տարի է, ինչ Արտաշատի քաղաքապետն եք։ Այս տարիների ընթացքում ի՞նչ խնդիրներ եք լուծել։  Ի՞նչ ձեռքբերումներ ունի այսօր Արտաշատ քաղաքը։

-Նշեմ, որ խնդիրները բազմաթիվ են։ Յուրաքանչյուր խնդրի ջանում ենք տալ ժամանակին և ամբողջական լուծում։ Այս տարիների կարևորագույն խնդիրներից, որոնց կարողացել ենք լիակատար լուծում տալ, խմելու ջրի ջրամատակարարման խնդիրն էր։ Երկար տարիներ Արտաշատ քաղաքում  խմելու ջրի խնդիր ունեինք` դեռ խորհրդային տարիներից։ Տարիների աշխատանքից հետո՝ 2010թ. ՀՀ կառավարության, «Հայջրմուղկոյուղու» և մեր համատեղ ջանքերով կարողացանք խնդիրը լուծել։ Այսօր արդեն մեր քաղաքացիներն ապահովված են Գառնու բարձրորակ ջրով 24-ժամյա ջրամատակարարմամբ։ Քաղաքի բյուջեի միջոցներով նորոգվել է   ջրամատակարարում ապահովող ներքին ջրագծերի ցանցը, որն ուներ 40-50 տարվա վաղեմություն։ Մեկ այլ կարևոր խնդիր, որ դրել եմ իմ առջև քաղաքի ընդհանուր բարեկարգումն է` ճանապարհների վերանորոգում, ասֆալտապատում, բակերի լուսավորում, բարեկարգում, խաղահրապարակների տեղադրում (12 բակերում տեղադրվել են խաղահրապարակներ, բարեկարգվել են գրեթե բոլոր բակերը։), տանիքների բարեկարգում և այլն։ 2007-2011թթ. ընթացքում 461 մլն դրամ է ներդրվել համայնքային նշանակության ճանապարհների վերանորոգման համար։ Ասֆալտապատվել է 36 հազար 300 քմ ճանապարհ. այդ աշխատանքների 60%-ն իրականացվել է համայնքային բյուջեի հաշվին։ Ընդհանուր առմամբ՝ շուրջ 200 մլն դրամի ներդրում է կատարվել փողոցների բարեկարգման, ասֆալտապատման համար։

-Իսկ կան արդյո՞ք դեռևս չլուծված խնդիրներ։

-Այո՛, իհարկե, առանց խնդիրների չի լինում, անելիքներ դեռ շատ ունեմ։ Թերևս սա է պատճառը, որ որոշեցի շարունակել քաղաքապետի գործունեությունս։ Մյուս կարևոր խնդիրը, որն այսօր լուծման կարիք ունի, Արտաշատի լճի մաքրման խնդիրն է, որը վեր է ածվում ճահճանոցի։ Առաջիկա ամիսների ընթացքում կսկսվեն լճի մաքրման և վերանորոգման աշխատանքները, ինչի արդյունքում բարեկարգված տարածքը կդառնա արտաշատցիների սիրելի և նախընտրելի հանգստյան գոտիներից մեկը։

Քաղաքապետարանն անում է ամեն հնարավորը քաղաքում նոր աշխատատեղերի բացմանը նպաստելու ուղղությամբ

-Ինչպիսի՞ն է քաղաքում գործազրկության մակարդակը։ Ի՞նչ է արվում աշխատատեղերի ավելացման ուղղությամբ։

-Ինչպես գիտեք, Արտաշատ քաղաքում կան մի շարք գործարաններ («Արտֆուդ», «Արտաշատի քարերի վերամշակման գործարան», «Կղմինդրի գործարան», «Արտաշատի գինու գործարանը» և այլն), որտեղ աշխատում են մեր համաքաղաքացիները։ Քաղաքապետարանն իր հերթիվ անում է ամեն հնարավորը քաղաքում նոր աշխատատեղերի բացմանը նպաստելու ուղղությամբ, մենք խրախուսում և երբևէ չենք խոչընդոտում քաղաքում նոր բիզնես սկսելու ցանկություն ունեցողների գործունեությանը։ Շուտով քաղաքում կավելանա ևս մեկ գործարան` «Արարատ» ջրերի գործարանը, որը մոտ 300 աշխատատեղ կապահովի արտաշատցիների համար։

Ակտիվ  մշակութային և սպորտային կյանք Արտաշատում

-Իսկ ի՞նչ կասեք Արտաշատի մշակութային, սպորտային կյանքի մասին։

-Մշակութային կյանքը Արտաշատում շատ բուռն է։ Ունենք մշակութային կենտրոն, երաժշտական դպրոց, ավելի քան 2000 տարվա պատմություն ունեցող  լավ թատրոն, արտադպրոցական աշխատանքների կենտրոն։ Քաղաքում մշտապես կազմակերպվում և նշվում են հայկական ավանդական տոնակատարությունները` Տրնդեզ, Վարդավառ, Մարտի 8, Երեխաների պաշտպանության միջազգային տոնը, Թատրոնի միջազգային օրը և այլն։ Նշեմ նաև, որ այս տարի տոնելու ենք Արտաշատի 2200-ամյակը, նախատեսում ենք մեծ և գեղեցիկ միջոցառում, արդեն սկսել ենք նախապատրաստական աշխատանքները, հուսով եմ անպայման կհաջողենք։ Ինչ վերաբերում է սպորտին, ապա պետք է ասեմ, որ ունենք երկու բարեկարգ մարզադպրոց, որտեղ մեր մանուկներն ու երիտասարդները զբաղվում են սպորտով։ Ունենք տարբեր սպորտային թիմեր, հանրապետության, Եվրոպայի չեմպիոններ ըմբշամարտի, ձյուդոյի և սամբոյի գծով։ Հինգերորդ Համահայկական խաղերի թեթև ատլետիկայի մրցումներն անցկացվում են մեր քաղաքում։ 

-Իսկ ո՞ր փուլում են դպրոցների ջեռուցման և վերանորոգման խնդիրները։

-Դպրոցաշինության խնդիրներն, իհարկե, լուծում է մարզպետարանը։ Կարող եմ ուրախությամբ նշել, որ գրեթե ավարտման փուլում ենք. բոլոր դպրոցներն ունեն ջեռուցման համակարգեր, հիմնանորոգված են, միայն մի երկու դպրոց դեռևս ունի կոսմենտիկ վերանորոգման կարիք, ինչը մոտ ապագայում ևս ավարտին կհասցվի։

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի բարձր հովանու ներքո կառուցվող

 Սբ. Հովհաննես եկեղեցին ուխտատեղի և հոգևոր կենտրոն կլինի

հավատացյալ հասարակության համար

-Արտաշատում այժմ եկեղեցի է կառուցվում։ Ի՞նչ կասեք այս մասին։

- Իրավացի եք։ Սբ. Հովհաննես եկեղեցին կառուցվում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի բարձր հովանու ներքո։ Շուտով Արտաշատում իր դռները կբացի նորակառույց եկեղեցին, որն ուխտատեղի և հոգևոր կենտրոն կլինի ինչպես արտաշատցիների, այնպես էլ ողջ հավատացյալ հասարակության համար։ Եկեղեցու շինարարությունը դեռ չի ավարտվել, սակայն ակներև է, որ շատ գեղեցիկ կառույց է։ Այս պահին ընթանում են ներքին հարդարման աշխատանքները։

-Պարո՛ն Մուրադյան, քաղաքը նաև միջազգային կապեր ունի եվրոպական այլ քաղաների հետ։ Կպատմե՞ք այս մաասին։

-Այո՛, մեր քաղաքը սերտ կապեր ունի ֆրանսիական Կլամար քաղաքի և Բուդապեշտի 18-րդ թաղամասի հետ։ Առանձնահատուկ սերտ են կապերը Կլամարի հետ և՛ մշակութային, և՛ տնտեսական առումով։ Մեր ֆրանսիացի բարեկամները մեզ նվիրեցին 2 աղբատար մեքենա, ինչն օգնում է մեզ ավելի լավ կազմակերպել քաղաքի աղբահանությունը և սանմաքրումը։ Փոխադարձ այցելությունների և բարեկամության արդյունքում Կլամարի հրապարակներից մեկը անվանակոչվել է Արտաշատի անունով, որտեղ տեղադրվեց Արտաշատից տարված քարե հուշարձան։ Մեր կողմից Արտաշատի այգիներից մեկը անվանակոչվել է Կլամար անունով։ Նախատեսվում է Արտաշատի դպրոցներից մեկում կազմակերպել ֆրանսերեն լեզվի խորացված ուսուցում։ Քաղաքում գործող արտադպրոցական աշխատանքների կենտրոնում երեխաներն ուսումնասիրում են ինչպես հունգարական, այնպես էլ ֆրանսիական լեզուն և մշակույթը։

-Ինչպիսի՞ն է գյուղատնտեսության մակարդակը Արտաշատում։

-Շուրջ 1700 հեկտար գյուղնշանակության հողեր ունենք, որոնք մշակվում են արտաշատցիների կողմից։ Գրեթե ամբողջովին լուծված է ոռոգման խնդիրը։ Այս տարի բերքը լուրջ վնասներ չի կրել, ուստի հուսով եմ, որ այս տարին արգասաբեր կլինի արտաշատցու համար։

 Հարցազրույցը` Թեհմինա Արզումանյանի

 

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...