07:09
04/20/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ԴԱՎԻԹ ՄԵՅՐՈՅԱՆ

2016-10-19 23:01

ԴԱՎԻԹ ՄԵՅՐՈՅԱՆ
«Տեքսուորլդ» ՍՊԸ-ի հիմնադիր

ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Գլորիա» կարի ֆաբրիկայի մասին 


Բագրատ Դարբինյան մարդ անհատի մասին կարելի է շատ երկար խոսել: Նա հրաշալի գործընկեր է, ում ճանաչում եմ 1993թվականից, երբ նոր-նոր քայլեր էի անում բիզնես ոլորտում: Սկզբում կային որոշակի ամբիցիաներ, որը բնորոշ է մեզ` հայերիս, թե ով է ավելի ուժեղ, և բնականաբար, ինքն ուժեղ էր: Վերջինիս հետ շատ ավելի ջերմ հարաբերություններ ստեղծվեցին 2011թվականից: Նա բիզնես ոլորտում բավականին հայտնի և ճանաչված մարդ է, և բոլոր նրանք, ովքեր իրենց առաջին քայլերն են անում այս բնագավառում, առաջնահերթ ճանաչում են Բագրատ Դարբինյանին:
Հատկանշական է, որ երկուսս էլ Ախալքալաքից ենք` նույն հող ու ջրից, որն էլ, հավանաբար, իր ներգործությունն է ունեցել աշխատանքում` շատ հարցերի նույն կերպ նայելու վերաբերյալ:
Լինելով բիզնեսի ներկայացուցիչներ, երբևէ միմյանց չենք դիտարկել որպես մրցակիցներ: Նա հրաշալի անձնավորություն է` ընկերությանը հասնող, օգնող, ձեռք մեկնող: Բիզնեսմենների մոտ հատուկ ձևավորված հոգեբանություն կա` ամեն բան դեպի իրեն քաշելու, վերցնելու մղումը: Մեր պարագայում այդպես չէ. ես իրեն, ինքը` ինձ:
Պետք է ընդգծեմ, որ յուրատեսակ աշխատասիրությամբ է օժտված Բագրատը: Ինքս էլ աշխատասեր եմ, բայց իր նման գործի նվիրյալ մարդու չեմ հանդիպել:
Մեր տարբերությունը, թերևս, կայանում է նրանում, որ ես ավելի ուտող-խմող մարդ եմ, կարող է շատ ժամանակ հատկացնեմ ընկերությանն ու շրջապատիս, սակայն Բագրատն այդպիսին չէ, ավելին` դեմ է խմելուն: Նա երկու ժամ մնաց առանց գործի` «հիվանդ» է: Իր հետ ինչ խոսում ես, պետք է գործից խոսես, մի փոքր շեղվելու դեպքում քեզ շատ արագ կբերի նորից աշխատանքային խոսակցության: Այսպիսի մարդ է մեր շատ հարգված, ընդունված ընկերը:
Շատ մարդիկ կարող է իրեն լավ չճանաչել, քանի որ մենք` ախալքալաքցիներս, մեզ բնորոշ «չոր կող» ունենք, բայց եթե մեր երկրում իր նման մի քանիսը լինեն, ամեն ինչ հրաշալի կլինի:
Մաղթում եմ իրեն առողջություն և երկար տարիների կյանք, մնացած ամեն ինչ ինքը կստեղծի:

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...