17:09
04/19/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՀԱՍՄԻԿ ՋՈՒԼՀԱԿՅԱՆ

2016-10-19 22:58

ՀԱՍՄԻԿ ՋՈՒԼՀԱԿՅԱՆ

«Գլորիա» Վանաձորի կարի
ֆաբրիկայի արտադրության տնօրեն

ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Գլորիա» կարի ֆաբրիկայի մասին 

Ես և պարոն Դարբինյանը միասին աշխատում ենք շուրջ 20 տարի՝ 1996 թվականից, երբ ընկերությունը շահագործման հանձնվեց: Ընկերության ստեղծման օրվանից աշխատել ենք միասին հաղթահարել բոլոր դժվարությունները, և ուրախացել ձեռքբերումներով: Երբ սկսեցինք աշխատել, ունեինք ընդամենը 100-120 աշխատող, իսկ այսօր արդեն ընկերությունը համագործակցում է Գերմանական, Ռուսական, Իտալական հայտնի ընկերությունների հետ: Ուրախությամբ նշեմ նաև, որ մեր հայկական բանակի համար նույնպես արտադրանք ենք ներկայացնում: Ընկերության պրակտիկայում շատ են եղել փորձի փոխանակումներ և վստահաբար կարող եմ ասել, որ մենք այսօր արդեն կարողանում ենք վստահ աշխատել եվրոպական երկրների հետ:
Մեր ընկերությունը մի մեծ ընտանիք է, որտեղ տիրում է ջերմությունն ու աշխատանքի հանդեպ պատասխանատվությունը: Այդ ամենն ի շնորհիվ պարոն Դարբինյանի է, ում աշխատասիրության և բանիմացության շնորհիվ այսօր ունենք նման աշխատակազմ և նման բարձր որակ:
Պարոն Դարբինյանն այն անձնավորությունն է, ում հետ շատ հետաքրքիր է աշխատել, նա մարդկային այն տեսակն է ումից դու միշտ սովորում ես: Նրան նկարագրելիս չեմ կարող չնշել իր բարձր արժեքների մասին` աշխատասիրություն, բարություն, կամեցողություն:
Ես շատ ղեկավարների հետ եմ աշխատել, սակայն պարոն Դարբինյանի նման բանիմաց և նվիրյալ անձնավորություն դեռ չեմ տեսել:
Նա մեզ բոլորիս համար օրինակելի հայի տեսակ է: Շատ կցանկանայի նման մարդիկ շատ լինեին Հայաստանում:
Ի սրտե պարոն Դարբինյանին մաղթում եմ առաջին հերթին առողջություն, այնուհետև՝ համբերություն, որ կարողանա դիմանալ մեզ բոլորիս: Իսկ ֆաբրիկային ցանկանում եմ ծաղկում, որովհետև սա մեր ցանած սերմերն են, և ես կցանկանամ, որ այդ սերմերը բարգավաճեն, դառնան մեծ այգիներ, որից կկարողանան օգտվել բոլորը:



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...